Բլոգի Արխիվ

Մեդվեդեւ – Ցուկերբերգ հանդիպում (բոցեր)

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապես Դ. Մեդվեդեւի ու «Ֆեյսբուք» սոց. ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հանդիպումը: Մի քանի բոց էդ թեմայով:

Բոց #1

Մ. – Արա որ սաաբշենիա եմ ուղարկում, ինչիչես պատասխանում, հն՞

Ց. – Ապ ջան դե խառն եմ եղնում, շատ վախտ կոմպի դեմ սկի ես չեմ եղնում, դրա համար: Համ էլ տես քեզ համար նվեր եմ բերել:

Մ. – Ի՞նչ նվեր

Ց. – Էն խոստացածս մայկեն եմ բերել՝ քո էջի լինքով:

Մ. – Ապրես ազիզ, ես էլ ասի օդ-օդ խոստացար, չես անի:

Բոց #2

Մ. – Ազիզ մի հատ ֆեյսի պրոֆիլ կա, կարաս լոմես?

Ց. – Ախպեր չէ էլի, վախում եմ, կարող ա կագեբեն բռնի

Բոց #3

Մ. – Մարկո ջան մի հատ նայի էլի, էս հեռախոսս բարախլիտ ա անում, հայերեն տառերը չի բացում, էն Տիգրան Սարգսյանը բան ա գրում չեմ կարում կադամ

Ց. – Դիմո ջան լավ էլի, էդ հայերենը ստեղս ա հասել արդեն… հեսա կզանգեմ Գուգլի տղերքին, թող մի հատ թափով նայեն:

Բոց #4

Մ. – Ախպեր արի մի բան ասեմ ականջիդ…

Ց. -  Ասա ախպերս

Մ. (ականջին) – Ախպեր էդ ճիշտ ա՞ , որ Պուծինը ֆեյք պրոֆիլ ունի ֆբ-ում, աղջկեք ա կպցնում:

Ց. Հա ախպեր, վայթեմ ունի, բայց իրան չասես, որ ասել եմ, թե չէ…

Բոց #5

Մ. – Ախպեր դու սկայպ կարում ես չէ՞ նստացնես

Ց. Ազիզ, իմ կոպմը Գեյթսն ա գալիս դզում- մզում, անծիվիրուս ա բան ա…եթե պետք  ա ասեմ, գա նստացնի:

Բոց #6

Մ. – Ախպեր մի բան ասեմ, բայց չնեղանաս. Կոստով նատուրի բացում ես :ԴԴԴԴԴԴ

Ց. Հա լաավ, ինչ մի ղժժում ես, հեսա կհանեմ էլի…

Վեջում

Մ. – Էսօր իրիկունը բան չպլանավորես, գնանք մի տեղ նստենք.

Ց. – Եղավ վրչո ջան, ոնց ասես

Մոտավորապես սենց մի հատ խոսակցություն կարա եղնի, երբ կամերաներ չեղնեն ինձ թվում ա :ՃՃՃՃՃ

 

 

Բիաթլոնն ավարտվեց

Ինչպես աշխարհում ամեն լավ բան, Բիաթլոնն էլ ունեցավ իր տրամաբանական ավարտը: Բայց եւ ինչպես եւ ամբողջ աշխարհում, ամեն լավ բանի ավարտ սկիզբ է մեկ այլ լավ բանի: Շուրջ 4 ամիս տեւացող աշխարհի գավաթի մրցաշրջանն ավարտվեց: Չգիտեմ, թե ձեզնից քանի հոգի է հետեւում այս գեղեցիկ ու անչափ հետաքրքիր սպորտաձեւին, ասեմ, որ ես այս 4 ամիսների ընթացքում հեռուստացույցից այն կողմ չեմ եղել: Մրցավազքերի 99 տոկոսը նայել եմ ուղիղ եթերով, եւ ընդամենը մեկ-երկու մրցավազք է, որ ինչ-ինչ պատճառներով դիտել եմ ձայնագրությամբ: Բայց այսօր իսկապես տխրեցի, որ էլ բիաթլոն չեմ դիտելու, էլ «բալետ» չեմ անելու իմ սիրելիներին, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոստանում եմ գրել: Համ ես չեմ կարոտի, համ էլ միգուցե մինչեւ մյուս մրցաշրջանի սկսվելը բիաթլոնի նկատմամբ ձեզնից մի քանիսի հետաքրքրությունն էլ կավելացնեմ այդկերպ:

Դե ինչ, հիմա մի քիչ կփորձեմ իտոգներ անց կացնել: Մրցաշրջանը անց կացվեց 9 էտապներով , գումարած աշխարհի առաջնությունը: Ընհանուր առմամբ 10 էտապ: Այդ 10 էտապների շրջանակներում անց է կացվել 63 մրցավազք, որոնցից 52-ը անձնական, իսկ 11 -ը՝ թիմային: Աձնական մրցավազքերն են Սպրինտ, Հետապնդում, Ինդիվիդուալ եւ Ընդհանուր ստարտ, իսկ թիմայինները ՝ Էստաֆետա եւ Խառը էստաֆետա: Եւ այս 52 անձնական մրցավազքերում մարզիկների ու մարզուհիների գրաված տեղերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր քանակով կազմվում է Աշխարհի գավաթի ընդհանուր մրցաշարային աղյուսակը եւ առանձին մրցավազքերի մրցաշարային աղյուսակները: Այդպես որոշվում է աշխարհի գավաթի (Մեծ գլոբուսի) եւ առանձին ձեւերի (Փոքր գլոբուսների) հաղթողները: Իսկ թիմայինների համար էլ կազմվում է  հավաքականների մրցաշարային աղյուսակներ: Նաեւ գոյություն ունի ընդհանուր հավաքականների մրցաշարային աղյուսակ, որը կազմվում է տվյալ երկրի բոլոր մարզիկների ունեցած  հաջողությունների շնորհիվ:

Մի քիչ թվաբանություն ու ստատիստիկա՝

Ընդյանուր մրցավազքերի քանակը՝ ըստ ձեւրի

Sprint Pursuit Individual Mass Start Relay Mixed Relay
Men 10 8 3 5 4 3
Women 10 8 3 5 4

Կանանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL

Pos Name Nat Score
1 Magdalena Neuner GER 1216
2 Darya Domracheva BLR 1188
3 Tora Berger NOR 1054
4 Kaisa Makarainen FIN 1007
5 Helena Ekholm SWE 893
6 Olga zaitseva RUS 857
7 Marie Laure Brunet FRA 807
8 Andrea Henkel GER 806
9 Marie Dorin Habert FRA 749
10 Anastasiya Kuzmina SVK 721

Տղամարդկանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL

Pos Name Nat Score
1 Martin Fourcade FRA 1100
2 Emil Hegle Svendsen NOR 1035
3 Andreas Birnbacher GER 837
4 Arnd Peifer GER 736
5 Simon Fourcade FRA 716
6 Carl Johan Bergman SWE 685
7 Tarjei Boe NOR 680
8 Anton Shipulin RUS 697
9 Fredrik Lindstrom SWE 615
10 Michal Slesingr CZE 602

Տեսնել մնացած աղյուսակները

Այսպիսին էր Բիաթլոնի 2011 / 2012 մրցաշրջանը: Լեցուն էր ինտրիգով, մինչեւ վերջին վայրկյանն ընթացող խելահեղ պայքարով, որն երեւում է մրցաշարային աղյուսակներից: Վերին հորիզոնականներում հավասար պայքար էր մղվում ողջ մրցաշրջանի ընթացքում: Ինչպես եւ մյուս սպորտաձեւերում, աստեղ էլ նույնպես լինում են հայտնություններ, անակնկալներ, լինում են նաեւ հուսախաբություններ: Այս տարի եւս շատ դեբյուտանտներ ներխուժեցին համաշխարհաին բիաթլոն՝ զարմացնելով եւ՛ հանդիսականներին, եւ՛  իրենցից ավելի փորձառու մարզիկներին: Ցավոք, այս տարի իրենց պրոֆեսիոնալ կարիերան ավարտեցին կանանց բիաթլոնի վերջին տարիների թագուհի Մագդալենա Նոյները եւ աշխարհի բազմակի չեմպիոն,  աշխարհի նախկին գավաթակիր Հելենա Եքհոլմը: Նրանց հեռանալը իսկապես տխուր է, քանի որ այդ մակարդակի մարզուհիները միշտ էլ պետք եբ բիաթլոնի մասսայականացման եւ մակարդակի բարձրացման համար: Հուսով  եմ, որ նրանց տեղը շատ շուտով կզբաղեցնեն նորանոր ծագող աստղերը, ովքեր հաճելի ելույթներ ունեցան այս մրցաշրջանի ընթացքում:

Այսքանով էլ ավարտեմ բիաթլոնի մասին իմ հերթական գրառումը, բայց ինչպես խոստացել եմ՝ պարբերաբար կանդրադառնամ այս սպորտաձեւին:

Հատկապես շատ կգրեմ հետաքրքիր փաստեր Բիաթլոնի պատմությունից, լեգենդար մարզիկեների մասին, ներկայիս առաջատար մարզիկների մասին եւ այլն: Իսկ եթե ձեզնից որեւէ մեկին ավելի շատ բան է հետաքրիր, խնդրեմ, կարող եք հարցնել մեկնաբանություններով, կամ գրել miksentius@live.com հասցեին: Հաճույքով կկիսվեմ ունեցածս ինֆորմացիայով:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով:

Բիաթլոնը մի քիչ թվերով․․․

Բիաթլոնի 2011/2012 մրցաշրջանը հատեց իր եկվադորը։ 7 մրցափուլ արդեն անցյալում են։ Մարզիկներն ու մարզուհիներն արդեն անց են կացրել ընդհանուր թվով 42 մրցավազք, որոնցից 34-ը անձնական, իսկ 8-ը՝ թիմային։

Մրցաշրջանի 7 էտապները անց կացվեցին Օստերսունդ – Շվեդիա, Հոխվիլցեն – Ավստրիա 2 էտապ, Օբերհոֆ – Գերմանիա, Նովե Մեստո – Չեխիա, Անտհոլց – Իտալիա եւ Հոլմենկոլլեն – Նորվեգիա քաղաքներում։

Հետաքրքիր ու սուր մրցաշրջանի խելահեղ ընթացքին հետեւելը ուղղակի հաճույք է։ 2 ամսից ավել է , ինչ ես պարտաճանաչ կերպով «ճանապարհորդում » եմ նրանց հետ։ Ոչ մի մրցում բաց չեմ թողել։Անգամ մեծ զոհաբերությունների եմ գնացել, որպեսզի ոչ մի վայրկյան բաց չթողնեմ։ Բլոգիս ընթերցողները գիտեն, որ ես  սկզբում մեկնաբանում էի մրցավազքերը։ Եթե հետաքրքրեց, կարող եք կարդալ այստեղ ։ Սակայն հետո դադարեցի մեկնաբանել, քանի որ հիմա ես լիովին տրվում եմ էմոցիաներիս ու չեմ կարողանում ընթացքում շարադրել մտքերս։ Բայց մի այլ սովորություն եմ ձեռք բերել․ Հիմա էլ սկսել եմ Թվիթերով մեկնաբանել մրցումների ընթացքը։ Այս մեկն ավելի հետաքրքիր ու հավես ա, քանի որ քեզ հետ 100-ներով օգտատերեր էլ են գրառումներ անում, ու դու քեզ մենակ չես զգում։ Թվիթեր օգտագործողներին առաջարկում եմ հետեւել #biathlon հեշթեգին, ինչու չէ նաեւ ինձ :

Մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ ամսից մի քիչ շատ, եւ առջեւում տարվա գլխավոր իրադարձությունն է՝ Աշխարհի առաջնությունը, որն այս տարի անց է կացվելու գերմանական Ռուպհոլդինգ քաղաքում Մարտի 1-11-ը։ Մինչ առաջնությունը մարզիկները կմրցեն նաեւ ֆիննական Կոնտիոլախտիում, որտեղ կանցնի 8-րդ էտապը։

Հիմա որոշեցի ամփոփել մինչ այս պահը գրանցված արդյունքները։՝

Մրցավազքներն ըստ քանակի՝

Sprint Pursuit Individual Mass Start Relay Mx. Relay
Men 7 5 2 3 3 1
Women 7 5 2 3 3 1

Կանանց ընթացիկ մրցաշարային աղյուսակը – TOTAL՝

Pos. Name Nat Score
1 Magdalena Neuner GER 816
2 Darya Domracheva BLR 795
3 Tora Berger NOR 681
4 Kaisa Makarainen FIN 679
5 Olga Zaitseva RUS 672
6 Helena Ekholm SWE 609
7 Andrea Henkel GER 562
8

Marie Laure Brunet

FRA 492
9 Marie Dorin Habert FRA 481
10 Olga Vilukhina RUS 461
77 Ekaterina Vinogradova ARM 7
87 Reka Ferencz ROU 1

Տղամարդկանց ընթացիկ մրցաշարային աղյուսակը – TOTAL

Pos. Name Nat Score
1 Emil Hegle Svendsen NOR 681
2 Martin Fourcade FRA 660
3 Andreas Birnbacher GER 607
4 Simon Fourcade FRA 489
5 Evgeny Ustyugov RUS 480
6 Arnd Peiffer GER 474
7 Tarjey Boe NOR 463
8

Carl Johan Bergman

SWE 450
9 Andrey Makoveev RUS 434
10 Benjamin Weger SUI 422
97 Roman Prima UKR 2

Կանանց «Ազգության գավաթի» ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝

Pos. Name Nat Score
1 Russia RUS 4944
2 Germany GER 4739
3 France FRA 4632
4 Norway NOR 4569
5 Belorus BLR 4458
6 Ukraine UKR 4090
7 Sweden SWE 3995
8 Poland POL 3919
9 Italy ITA 3770
10 Slovakia SVK 3451
28 Armenia ARM 621
31 Netherlands NED

185

Տղամարդկանց «Ազգության գավաթի» ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝

Pos. Name Nat Score
1 Russia RUS 4939
2 France FRA 4772
3 Germany GER 4683
4 Sweden SWE 4460
5 Norway NOR 4457
6 Austria AUT 4200
7 Czech Republic CZE 3993
8 USA USA 3774
9 Italy ITA 3752
10 Ukraine UKR 3562

Ամբողջական եւ մնացած աղյուսակներին կարող եք ծանոթանալ այստեղ

Կանանց աղյուսակներում  եթե նկատեցիք,  Հայաստանն էլ է նշվում։ Ցավոք․ մեր երկրում բացակայում է հետաքրքրությունը՝ նման հրաշալի սպորտաձեւի նկատմամբ։ Բայց մենք ունենք մի մարզուհի, ով ազգությամբ Ռուս է՝ Եկատերինա Վինոգրադովա։ Նա 2006 թվականին Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Բելորուսիայի հավաքականի հետ զբաղեցրել է 4-րդ տեղը – էստաֆետայում։ Տվյալ պահին նա զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը, սակայն նրա լավ ելույթների շնորհիվ Հայաստանը,ունենալով միայն մի մարզուհի, «Ազգության գավաթի» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ 621 միավորով։ Հուսով եմ Հայաստանում էլ այս սպորտաձեւը կզարգանա, եւ մենք հնարավորություն կունենանք հետեւելու հայ մարզիկներին։

Հուսով եմ չձանձրացաք թվաբանությունից ։Ճ ։ Դիտե՛ք բիաթլոն, եւ այն անպայման ձեզ դուր կգա։ Ես էլ կփորձեմ պարբերաբար ձեզ ներկայացնել հետաքրիր փաստեր, տեղեկություններ, վիճակագրական տվյալներ ու նորություներ։ Վերջում նկարներն իրենք «կխոսեն» բիաթլոնի գեղեցկությունից՝