Բիաթլոնի 2011/2012 մրցաշրջանը հատեց իր եկվադորը։ 7 մրցափուլ արդեն անցյալում են։ Մարզիկներն ու մարզուհիներն արդեն անց են կացրել ընդհանուր թվով 42 մրցավազք, որոնցից 34-ը անձնական, իսկ 8-ը՝ թիմային։
Մրցաշրջանի 7 էտապները անց կացվեցին Օստերսունդ – Շվեդիա, Հոխվիլցեն – Ավստրիա 2 էտապ, Օբերհոֆ – Գերմանիա, Նովե Մեստո – Չեխիա, Անտհոլց – Իտալիա եւ Հոլմենկոլլեն – Նորվեգիա քաղաքներում։
Հետաքրքիր ու սուր մրցաշրջանի խելահեղ ընթացքին հետեւելը ուղղակի հաճույք է։ 2 ամսից ավել է , ինչ ես պարտաճանաչ կերպով «ճանապարհորդում » եմ նրանց հետ։ Ոչ մի մրցում բաց չեմ թողել։Անգամ մեծ զոհաբերությունների եմ գնացել, որպեսզի ոչ մի վայրկյան բաց չթողնեմ։ Բլոգիս ընթերցողները գիտեն, որ ես սկզբում մեկնաբանում էի մրցավազքերը։ Եթե հետաքրքրեց, կարող եք կարդալ այստեղ ։ Սակայն հետո դադարեցի մեկնաբանել, քանի որ հիմա ես լիովին տրվում եմ էմոցիաներիս ու չեմ կարողանում ընթացքում շարադրել մտքերս։ Բայց մի այլ սովորություն եմ ձեռք բերել․ Հիմա էլ սկսել եմ Թվիթերով մեկնաբանել մրցումների ընթացքը։ Այս մեկն ավելի հետաքրքիր ու հավես ա, քանի որ քեզ հետ 100-ներով օգտատերեր էլ են գրառումներ անում, ու դու քեզ մենակ չես զգում։ Թվիթեր օգտագործողներին առաջարկում եմ հետեւել #biathlon հեշթեգին, ինչու չէ նաեւ ինձ :
Մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ ամսից մի քիչ շատ, եւ առջեւում տարվա գլխավոր իրադարձությունն է՝ Աշխարհի առաջնությունը, որն այս տարի անց է կացվելու գերմանական Ռուպհոլդինգ քաղաքում Մարտի 1-11-ը։ Մինչ առաջնությունը մարզիկները կմրցեն նաեւ ֆիննական Կոնտիոլախտիում, որտեղ կանցնի 8-րդ էտապը։
Հիմա որոշեցի ամփոփել մինչ այս պահը գրանցված արդյունքները։՝
Մրցավազքներն ըստ քանակի՝
Sprint | Pursuit | Individual | Mass Start | Relay | Mx. Relay | |
Men | 7 | 5 | 2 | 3 | 3 | 1 |
Women | 7 | 5 | 2 | 3 | 3 | 1 |
Կանանց ընթացիկ մրցաշարային աղյուսակը – TOTAL՝
Pos. | Name | Nat | Score |
1 | Magdalena Neuner | GER | 816 |
2 | Darya Domracheva | BLR | 795 |
3 | Tora Berger | NOR | 681 |
4 | Kaisa Makarainen | FIN | 679 |
5 | Olga Zaitseva | RUS | 672 |
6 | Helena Ekholm | SWE | 609 |
7 | Andrea Henkel | GER | 562 |
8 |
Marie Laure Brunet |
FRA | 492 |
9 | Marie Dorin Habert | FRA | 481 |
10 | Olga Vilukhina | RUS | 461 |
77 | Ekaterina Vinogradova | ARM | 7 |
87 | Reka Ferencz | ROU | 1 |
Տղամարդկանց ընթացիկ մրցաշարային աղյուսակը – TOTAL
Pos. | Name | Nat | Score |
1 | Emil Hegle Svendsen | NOR | 681 |
2 | Martin Fourcade | FRA | 660 |
3 | Andreas Birnbacher | GER | 607 |
4 | Simon Fourcade | FRA | 489 |
5 | Evgeny Ustyugov | RUS | 480 |
6 | Arnd Peiffer | GER | 474 |
7 | Tarjey Boe | NOR | 463 |
8 |
Carl Johan Bergman |
SWE | 450 |
9 | Andrey Makoveev | RUS | 434 |
10 | Benjamin Weger | SUI | 422 |
97 | Roman Prima | UKR | 2 |
Կանանց «Ազգության գավաթի» ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝
Pos. | Name | Nat | Score |
1 | Russia | RUS | 4944 |
2 | Germany | GER | 4739 |
3 | France | FRA | 4632 |
4 | Norway | NOR | 4569 |
5 | Belorus | BLR | 4458 |
6 | Ukraine | UKR | 4090 |
7 | Sweden | SWE | 3995 |
8 | Poland | POL | 3919 |
9 | Italy | ITA | 3770 |
10 | Slovakia | SVK | 3451 |
28 | Armenia | ARM | 621 |
31 | Netherlands | NED |
185 |
Տղամարդկանց «Ազգության գավաթի» ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝
Pos. | Name | Nat | Score |
1 | Russia | RUS | 4939 |
2 | France | FRA | 4772 |
3 | Germany | GER | 4683 |
4 | Sweden | SWE | 4460 |
5 | Norway | NOR | 4457 |
6 | Austria | AUT | 4200 |
7 | Czech Republic | CZE | 3993 |
8 | USA | USA | 3774 |
9 | Italy | ITA | 3752 |
10 | Ukraine | UKR | 3562 |
Ամբողջական եւ մնացած աղյուսակներին կարող եք ծանոթանալ այստեղ
Կանանց աղյուսակներում եթե նկատեցիք, Հայաստանն էլ է նշվում։ Ցավոք․ մեր երկրում բացակայում է հետաքրքրությունը՝ նման հրաշալի սպորտաձեւի նկատմամբ։ Բայց մենք ունենք մի մարզուհի, ով ազգությամբ Ռուս է՝ Եկատերինա Վինոգրադովա։ Նա 2006 թվականին Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Բելորուսիայի հավաքականի հետ զբաղեցրել է 4-րդ տեղը – էստաֆետայում։ Տվյալ պահին նա զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը, սակայն նրա լավ ելույթների շնորհիվ Հայաստանը,ունենալով միայն մի մարզուհի, «Ազգության գավաթի» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ 621 միավորով։ Հուսով եմ Հայաստանում էլ այս սպորտաձեւը կզարգանա, եւ մենք հնարավորություն կունենանք հետեւելու հայ մարզիկներին։
Հուսով եմ չձանձրացաք թվաբանությունից ։Ճ ։ Դիտե՛ք բիաթլոն, եւ այն անպայման ձեզ դուր կգա։ Ես էլ կփորձեմ պարբերաբար ձեզ ներկայացնել հետաքրիր փաստեր, տեղեկություններ, վիճակագրական տվյալներ ու նորություներ։ Վերջում նկարներն իրենք «կխոսեն» բիաթլոնի գեղեցկությունից՝