Ինչպես աշխարհում ամեն լավ բան, Բիաթլոնն էլ ունեցավ իր տրամաբանական ավարտը: Բայց եւ ինչպես եւ ամբողջ աշխարհում, ամեն լավ բանի ավարտ սկիզբ է մեկ այլ լավ բանի: Շուրջ 4 ամիս տեւացող աշխարհի գավաթի մրցաշրջանն ավարտվեց: Չգիտեմ, թե ձեզնից քանի հոգի է հետեւում այս գեղեցիկ ու անչափ հետաքրքիր սպորտաձեւին, ասեմ, որ ես այս 4 ամիսների ընթացքում հեռուստացույցից այն կողմ չեմ եղել: Մրցավազքերի 99 տոկոսը նայել եմ ուղիղ եթերով, եւ ընդամենը մեկ-երկու մրցավազք է, որ ինչ-ինչ պատճառներով դիտել եմ ձայնագրությամբ: Բայց այսօր իսկապես տխրեցի, որ էլ բիաթլոն չեմ դիտելու, էլ «բալետ» չեմ անելու իմ սիրելիներին, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոստանում եմ գրել: Համ ես չեմ կարոտի, համ էլ միգուցե մինչեւ մյուս մրցաշրջանի սկսվելը բիաթլոնի նկատմամբ ձեզնից մի քանիսի հետաքրքրությունն էլ կավելացնեմ այդկերպ:
Դե ինչ, հիմա մի քիչ կփորձեմ իտոգներ անց կացնել: Մրցաշրջանը անց կացվեց 9 էտապներով , գումարած աշխարհի առաջնությունը: Ընհանուր առմամբ 10 էտապ: Այդ 10 էտապների շրջանակներում անց է կացվել 63 մրցավազք, որոնցից 52-ը անձնական, իսկ 11 -ը՝ թիմային: Աձնական մրցավազքերն են Սպրինտ, Հետապնդում, Ինդիվիդուալ եւ Ընդհանուր ստարտ, իսկ թիմայինները ՝ Էստաֆետա եւ Խառը էստաֆետա: Եւ այս 52 անձնական մրցավազքերում մարզիկների ու մարզուհիների գրաված տեղերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր քանակով կազմվում է Աշխարհի գավաթի ընդհանուր մրցաշարային աղյուսակը եւ առանձին մրցավազքերի մրցաշարային աղյուսակները: Այդպես որոշվում է աշխարհի գավաթի (Մեծ գլոբուսի) եւ առանձին ձեւերի (Փոքր գլոբուսների) հաղթողները: Իսկ թիմայինների համար էլ կազմվում է հավաքականների մրցաշարային աղյուսակներ: Նաեւ գոյություն ունի ընդհանուր հավաքականների մրցաշարային աղյուսակ, որը կազմվում է տվյալ երկրի բոլոր մարզիկների ունեցած հաջողությունների շնորհիվ:
Մի քիչ թվաբանություն ու ստատիստիկա՝
Ընդյանուր մրցավազքերի քանակը՝ ըստ ձեւրի
Sprint | Pursuit | Individual | Mass Start | Relay | Mixed Relay | |
Men | 10 | 8 | 3 | 5 | 4 | 3 |
Women | 10 | 8 | 3 | 5 | 4 |
Կանանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL
Pos | Name | Nat | Score |
1 | Magdalena Neuner | GER | 1216 |
2 | Darya Domracheva | BLR | 1188 |
3 | Tora Berger | NOR | 1054 |
4 | Kaisa Makarainen | FIN | 1007 |
5 | Helena Ekholm | SWE | 893 |
6 | Olga zaitseva | RUS | 857 |
7 | Marie Laure Brunet | FRA | 807 |
8 | Andrea Henkel | GER | 806 |
9 | Marie Dorin Habert | FRA | 749 |
10 | Anastasiya Kuzmina | SVK | 721 |
Տղամարդկանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL
Pos | Name | Nat | Score |
1 | Martin Fourcade | FRA | 1100 |
2 | Emil Hegle Svendsen | NOR | 1035 |
3 | Andreas Birnbacher | GER | 837 |
4 | Arnd Peifer | GER | 736 |
5 | Simon Fourcade | FRA | 716 |
6 | Carl Johan Bergman | SWE | 685 |
7 | Tarjei Boe | NOR | 680 |
8 | Anton Shipulin | RUS | 697 |
9 | Fredrik Lindstrom | SWE | 615 |
10 | Michal Slesingr | CZE | 602 |
Տեսնել մնացած աղյուսակները
Այսպիսին էր Բիաթլոնի 2011 / 2012 մրցաշրջանը: Լեցուն էր ինտրիգով, մինչեւ վերջին վայրկյանն ընթացող խելահեղ պայքարով, որն երեւում է մրցաշարային աղյուսակներից: Վերին հորիզոնականներում հավասար պայքար էր մղվում ողջ մրցաշրջանի ընթացքում: Ինչպես եւ մյուս սպորտաձեւերում, աստեղ էլ նույնպես լինում են հայտնություններ, անակնկալներ, լինում են նաեւ հուսախաբություններ: Այս տարի եւս շատ դեբյուտանտներ ներխուժեցին համաշխարհաին բիաթլոն՝ զարմացնելով եւ՛ հանդիսականներին, եւ՛ իրենցից ավելի փորձառու մարզիկներին: Ցավոք, այս տարի իրենց պրոֆեսիոնալ կարիերան ավարտեցին կանանց բիաթլոնի վերջին տարիների թագուհի Մագդալենա Նոյները եւ աշխարհի բազմակի չեմպիոն, աշխարհի նախկին գավաթակիր Հելենա Եքհոլմը: Նրանց հեռանալը իսկապես տխուր է, քանի որ այդ մակարդակի մարզուհիները միշտ էլ պետք եբ բիաթլոնի մասսայականացման եւ մակարդակի բարձրացման համար: Հուսով եմ, որ նրանց տեղը շատ շուտով կզբաղեցնեն նորանոր ծագող աստղերը, ովքեր հաճելի ելույթներ ունեցան այս մրցաշրջանի ընթացքում:
Այսքանով էլ ավարտեմ բիաթլոնի մասին իմ հերթական գրառումը, բայց ինչպես խոստացել եմ՝ պարբերաբար կանդրադառնամ այս սպորտաձեւին:
Հատկապես շատ կգրեմ հետաքրքիր փաստեր Բիաթլոնի պատմությունից, լեգենդար մարզիկեների մասին, ներկայիս առաջատար մարզիկների մասին եւ այլն: Իսկ եթե ձեզնից որեւէ մեկին ավելի շատ բան է հետաքրիր, խնդրեմ, կարող եք հարցնել մեկնաբանություններով, կամ գրել miksentius@live.com հասցեին: Հաճույքով կկիսվեմ ունեցածս ինֆորմացիայով:
Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով: