Բլոգի Արխիվ

Երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-16:00, Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում (Մյասնիկյան 12/40) հեռ. +374 (322) 2 13 40 կազմակերպում է երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին:

Ֆորումի նպատակն է հանրությանը ներկայացնել Թեղուտի խնդիրը և այս խնդրով մտահոգված մարդկանց հնարավորություն տալ ներգրավվելու աշխատանքային գործընթացների մեջ (արդեն գոյություն ունեցող «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում կամ այլ):

Օրակարգ
13:00 – 15:00 – նախաձեռնության ակտիվիստները կներկայացնեն Թեղուտի խնդիրը՝
բնապահպանական
սոցիալ-տնտեսական
առողջապահական
իրավական
քաղաքացիական համատեքստում

Ընթացքում կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:

15:20 – 16:00- աշխատանքային փոքր խմբերով քննարկումներ, որտեղ մասնակիցները կարող են ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:

Կոնտակտային հեռախոսահամար 093014565

Այն ամենն, ինչ շողում է․․․

Բարեւ՛, վերջերս համացանցում փնտրում էի բաց շահագործվող հանքերի եւ պոչամբարների մասին տեղեկություն ու նկարներ եւ պատահական հանդիպեցի մի հոսվածի, որը գրվել էր մի կանադացու բլոգում, ով այցելել էր Ֆիլիպիններ՝ տեսնելու ու ուսումնասիրելու Կանադայի կողմից այնտեղ երկարաժամկետ շահագործման ենթարկված 2 բաց հանքերի տեղանքների ու այնտեղի բնակչության վիճակը։ Պատմությունը շատ հետաքրքրեց, քանի որ անչափ նմանություն կար մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Ավելի ճիշտ այս հոդվածը կարդալուց հետո ես պատկերացրեցի, թե ինչ է կատարվելու Հայաստանում ու մասնավորապես այն շրջաններում, որտեղ անխնա վնասում են բնությունն ու շահագործում մեր երկրի համար անթույլատրելի չափերի հանքեր։ Միանգամից որոշեցի այն թարգմանել եւ ներկայացնել ձեզ։ Թարգմանության զգալի մասը կատարեց իմ լավ ընկեր Սիրարփի Սահակյանը : Փորձեցի կապնվել հեղինակի հետ, սակայն արդեն մի քանի օր անցել է, բայց նա դեռ չի պատասխանել իմ նամակին, որի մեջ ես թույլտվություն էի խնդրել օգտագործել նյութը եւ   գրել էի Թեղուտի մասին ։

Մի խոսքով, թե ինչքանով է լավ ստացվել, գնահատեք ինքներդ, բայց հիմնական իմաստը ամբողջությամբ պահված է։

Այն ամենն ինչ շողում է

Հեղինակ Ալեքս Ֆելիպե։ 2009 թվական

Ընդունելը, որ ես Կանադացիեմ, երբեք այդքան դժվար չէր եղել, որքան այն ժամանակ ,երբ ես անցյալ ձմեռ ուղեւորվեցի Ֆիլիպիններ՝ լուսանկարելու Կանադային պատկանող 2 բացահանքերը։ Այն փաստն անգամ, որ ես նույնպես ֆիլիպինցու արյուն ունեմ, չօգնեց։

Ես գնացի Marinduque կղզի եւ այցելեցի ՝ Placer Dome ընկերության կողմից շահագործված Marcopper-ի հանքավայրը, որը սկսել էր շահագործվել 1969 թվականին։ Հանքը փակվել է 1996թ-ին Boac գետի աղտոտվածության պատճառով . աշխարհի ամենախոշոր հանքարդյունաբերական աղետներից մեկը, որտեղ ամբարտակի ճեղքվածքը լցվել էր 3-4 միլլիոն տոննա թունավոր, ծանր մետաղներով հարուստ մնացորդներով ։Կանադական հարկատուները Կանադական թոշակային ծրագրի միջոցով շուրջ 350 միլլիոն դոլլարի ներդրում են կատարել Marinduque – ի հանքում։

Ես գնացի տեղանք, որպեսզի աչքերովս տեսնեմ երկարաժամկետ հանքարդյունաբերության հետեւանքները։. Համեմատելու համար ես նաեւ այցելեցի Toronto Ventures Incorporated (TVI)-ին պատկանող հարավային մեծ կղզի Mindano-ում գտնվող Canautan սարի վրայի ավելի նոր հանքավայրը, որի շահագործումը սկսել էր 2005թ-ին։ Այդ տարի համայնքի ներկայացուցիչները մեկնել էին Կանադա, որպեսզի պարլամենտում խոսեին ընկերության կողմից Canatuan-ում մարդկային իրավունքների խախտումների մասին։ Լիբերալները պատասխանեցին՝ հանձնարարելով կոմիտեին ստեղծել ուղեցույցներ՝ Կանադական հանքարդյունաբերող ընկերությունների համար երկրի ներսում եւ արտասահմանում։Հետո նրանք մերժել էին կոմիտեի առաջարկները։ Չնայած համայնքի բողոքներին TVI-ը CIDA -ի կողմից կանադական ֆոնդերից ստանում է ֆինանսավորում՝ ծրագիրը իրականացնելու համար։ Կարդալ ավելին »

Թռչկանի Հաղթական ռոք համերգը

Սույն թվականի Նոյեմբերի 6 ին Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության հաղթանակին նվիրված ռոք համերգը։Համերգի կազմակերպչական աշխատանքները տարան «Խաղաղության Երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամները։ Իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները։

Համերգին հանդես եկան «Որդան Կարմիր», «Lousnelius», «Scream», «Yan», «Dreamers» վանաձորյան ռոք խմբերը եւ Երեւանյան «The Bambir» ռոք խումբը։Համերգը լինելու էր պայքարի բաղկցուցիչ մասը, բայց մինչ տարվում էին նապապատրստական աշխատանքները, ՀՀ կառավարությունը ջրվեժին տվեց հատուկ պահպանվող բնական հուշարձանի կատեգորիա, եւ համերգը ավտոմատ վերածվեց հաղթական համերգի։

Վերջապես պատրաստ է համերգի ամբողջական տեսագրությունը՝  HD որակով։Բաղկացած է 10 մասից՝ փլեյլիստ տարբերակով։ Առանձին մասերով կարող եք գտնել «Խաղաղության երկխոսություն» հկ ի “YouTube Channel” ում։

Ամբողջական տարբերակը Keep Trchkan Waterfall (Rock Concert) փլեյլիստում։

Վայելե՛ք ռոք երաժշտությունը եւ պահպանե՛ք բնությունը, քանզի առանց բնության մենք ոչինչ ենք։