Բլոգի Արխիվ

Մեդվեդեւ – Ցուկերբերգ հանդիպում (բոցեր)

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապես Դ. Մեդվեդեւի ու «Ֆեյսբուք» սոց. ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հանդիպումը: Մի քանի բոց էդ թեմայով:

Բոց #1

Մ. – Արա որ սաաբշենիա եմ ուղարկում, ինչիչես պատասխանում, հն՞

Ց. – Ապ ջան դե խառն եմ եղնում, շատ վախտ կոմպի դեմ սկի ես չեմ եղնում, դրա համար: Համ էլ տես քեզ համար նվեր եմ բերել:

Մ. – Ի՞նչ նվեր

Ց. – Էն խոստացածս մայկեն եմ բերել՝ քո էջի լինքով:

Մ. – Ապրես ազիզ, ես էլ ասի օդ-օդ խոստացար, չես անի:

Բոց #2

Մ. – Ազիզ մի հատ ֆեյսի պրոֆիլ կա, կարաս լոմես?

Ց. – Ախպեր չէ էլի, վախում եմ, կարող ա կագեբեն բռնի

Բոց #3

Մ. – Մարկո ջան մի հատ նայի էլի, էս հեռախոսս բարախլիտ ա անում, հայերեն տառերը չի բացում, էն Տիգրան Սարգսյանը բան ա գրում չեմ կարում կադամ

Ց. – Դիմո ջան լավ էլի, էդ հայերենը ստեղս ա հասել արդեն… հեսա կզանգեմ Գուգլի տղերքին, թող մի հատ թափով նայեն:

Բոց #4

Մ. – Ախպեր արի մի բան ասեմ ականջիդ…

Ց. -  Ասա ախպերս

Մ. (ականջին) – Ախպեր էդ ճիշտ ա՞ , որ Պուծինը ֆեյք պրոֆիլ ունի ֆբ-ում, աղջկեք ա կպցնում:

Ց. Հա ախպեր, վայթեմ ունի, բայց իրան չասես, որ ասել եմ, թե չէ…

Բոց #5

Մ. – Ախպեր դու սկայպ կարում ես չէ՞ նստացնես

Ց. Ազիզ, իմ կոպմը Գեյթսն ա գալիս դզում- մզում, անծիվիրուս ա բան ա…եթե պետք  ա ասեմ, գա նստացնի:

Բոց #6

Մ. – Ախպեր մի բան ասեմ, բայց չնեղանաս. Կոստով նատուրի բացում ես :ԴԴԴԴԴԴ

Ց. Հա լաավ, ինչ մի ղժժում ես, հեսա կհանեմ էլի…

Վեջում

Մ. – Էսօր իրիկունը բան չպլանավորես, գնանք մի տեղ նստենք.

Ց. – Եղավ վրչո ջան, ոնց ասես

Մոտավորապես սենց մի հատ խոսակցություն կարա եղնի, երբ կամերաներ չեղնեն ինձ թվում ա :ՃՃՃՃՃ

 

 

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Վերջերս տարածված լուրերի համաձայն հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դառնալով 1800 դրամ:

«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը, նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը : Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին:

Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում , որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :

Դիմում ենք պատասխանատու մարմիններին վերանայել որոշումը :

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն

Նեռվերս գնաց, ա՛յ մարդ է՛․․․

Այ մա՛րդ, Անժելա Սարգսյանից պրծանք, հիմա էլ Սերգեյ Դանիելյան ենք պարացնելու։ Էս 2 օր ա մատներս եմ մաշում՝ էս թեմայի շուրջ մեկնաբանություններ ու գրառումներ անելով։ Նյարդերս արդեն տեղի են տալիս սենց բաներից։ Նրանից, որ մարդիկ քեզ չեն հասկանում, ու քիչ ա չեն հասկանում, մի հատ էլ չհասկանալով դնում բան- ման են գրում, հետո էլ չեն ուզում լսած եղնեն․ խուսափում են՝ անունը դնելով «թեմայից շեղվել»։

Դեեեեեեե, քանի որ բլոգումս հաստատ ես կարամ մինչեւ վերջ արտահայտեմ այն, ինչ մտածում եմ , որոշեցի վերջ դնել այս ամենին ու էլ չանդրադառնալ այս թեմային։

Նախ հիշեցնեմ, որ երեկ դերասան Սերգեյ Դանիելյանը գրեց մի հոդված էկոլոգիայի մասին, որում ակնհայտ ու լուրջ սրտացավություն կար բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Իսկապես դուխ կար այդ ամենի մեջ, բաաաաաաաաաաաաայց, մի մեծ սխալ էր թույլ տվել՝ Լոռվա մարզի ողջ բնակչությանը հասցնելով ըստ իս ամենածանր մարսվող վիրավորանքներից մեկը, այն է ՝ «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա» ։

Ես ուրախ եմ, որ դերասանը դեմ է մանկապղծությանը, բայց դե չի կարելի մեկ-երկուսի արարքը հիմք ընդունելով՝ վիրավորել հազարների ու «լոռեցի» անվանը այդպիսի պիտակ կպցնել։

Մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր՝ այդ թվում նաեւ ես, որոշեցինք արագ հայտարարություն կազմել եւ պահանջել դերասանից, որպեսզի հրապարակավ ներողություն խնդրի եւ հոդվածից հանի այդ տողերը։

Ամեն ինչ արվեց, ու վաաաաաաաայ էդ անելուն․ Միանգամից լրատվականները որսացին պահն ու սկսեցին գրոհել ամբողջ համացանցը (Անժելա Սարգսյան 2) : Ֆեյսբուքը կիսվեց 2 մասի․ ոմանք գտնում էին, որ պետք չէր խորանալ բառերի մեջ եւ հասկանալ միայն հոդվածի բուն իմաստը, ոմանք էլ խիստ դատապարտում էին, անգամ անվայել բառե

րով մեկնաբանություններ, սպառնալիքներ էին թողնում։ Երկու տեսակետի մեջ էլ տրամաբանություն կա։ Այն որ դերասանը արտահայտվում  է բնավերիչների դեմ, երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ, դա լավ է։ Բայց մյուս կողմից չես կարում կուլ տաս են ինչ-որ կուլ չի գնում՝ անկախ ամեն ինչից։

Երբ Սյունիքի մարզպետը բնապահպաններից մեկին «Ճպուռ» անվանեց, բոլորը սկսեցին քարկոծել, դատապարտել, բայց ոչ մեկ չմտածեց , որ կարող ա ուրիշ իմաստով ա ասել։ Ես նրան չեմ գովում, բայց երեւույթը նույնն է՝ վիրավորանք, անկախ նրանից, թե ում կողմից է հասցվում այն՝ դերասանի, որը բնապահպան է, թե՞ մարզպետի, որը բնավերիչ է։  Հենց այս կողմնակալ ու ոչ ադեկվատ վերաբերմունքն է նույն երեւույթի նկատմա

մբ,որն ինձ դուր չի գալիս։ Դա արդեն պառակտում է մարդկանց ու լավ հետեւանքներ չի թողնում։
Այս 2 օրը ես սպառեցի ողջ էներգիաս, որը մտադիր էի սպառել հանուն լավ բանի՝ հանուն Թեղուտի պաշտպանության, բայց ինչ ստացվեց․ ես 2 օր միայն բանավիճում էի, գրոհում ու պաշտպանվում էի, գրում ու ջնջում էի, որն իսկապես ավելորդ էր ու շատ վատ հետք թողեց թե՛ իմ, թե՛ իմ շրջապատի վրա։

Ժողովուրդ ջա՛ն, չկարծեք, որ մենք՝ լոռեցիներս, չենք մտածում, որ Սերգեյ Դանիելյանը լավ բան էր ուզում անել։ Մենք դա լավ գիտակցում ենք, Մենք իրենից շնորհակալ ենք։ Բայց այդ ամենը կուլ տալն անհնար էր։ Դուք միայն մի հարցի պատասխանեք ինքներդ ձեզ՝ «Համաձայն ե՞ք նույն տիպի վիրավորանք ստանալ ու լռել, կուլ տալ միայն այն պատճառով, որ դա նպաստում է Թեղուտի պաշտպանությանը»։  Եթե «Ո՛Չ»- հալալ ա ձեզ, իսկ եթե «ԱՅՈ՛»․․․ էլի հալալ ա ձեզ․․․․

Հ․Գ․ Սերգեյ Դանիելյանը տղամարդավարի արեց այն, ինչ պետք էր անել՝ ներողություն խնդրեց՝ ընդունելով իր սխալը։

Այսքանով ես «Pass» , ես էլ սրա մասին ոչ կխոսամ, ոչ էլ կգրեմ․․․ ոչ ժամանակ կա, ոչ էլ նեռվեր ու հավես։ Ավելի կարեւոր բաներ կան անելու։

ԹԵՂՈՒՏԸ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ