Բլոգի Արխիվ

Անեկդոտ սատանայի ժողովի մասին

Վերջին օրերին համացանցում եւ այլուր թեժ քննարկումներ են գնում Մաշտոցի այգու պաշտպանության նստացույցի ու մնացած ակցիաների ակտիվիստ Բայանդուր Պողոսյանի, ով մի քանի օր առաջ հացադուլ էր հայտարարել այգու պաշտպանության համար,  անձնական կյանքի, նրա գաղափարների վերաբերյալ: Մասնավորապես նրա սատանիստական հակումների մասին հնչում էին տարբեր կարծիքներ,անգամ վիրավորական խոսքեր: Ոմանք էլ , այդ թվում նաեւ ես, շատ նորմալ էինք ընդունում այն փաստը, որ նա այնպիսին չի, ինչպիսին մեծամասնությունն է, ու ընդհանրապես, այս պայքարում մարդիկ ներգրավված են այնքանով, որքանով նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ ու ունեն հավասար իրավունքեր: Ասյտեղ մեզ բոլորիս համախմբում է մի նպատակ ու մի գաղափար, մենք պայքարում ենք անօրինականություններիդեմ, մենք բնություն ենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, որոնք ամեն քայլափոխի ոտնահարվում են: Ու այդ պայքարում ներգրավված են տարբեր տիպի , տարբեր նախասիրություների , տարբեր կրոնական ու քաղաքական հայացքների տեր մարդիկ, բայց նրանք այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ փորձում են օգուտ տալ երկրին ու հասարակությանը:

Իսկ ահա նրանք, ովքեր ցանկացան ու ցանկանում են բիծ գցել այդ ամենի վրա եւ գտնում են, որ սատանիստները բարի գործ չեն անում, փորձում են ճնշել հասարակ քաղաքացիներին, նրանց համար մի անեկդոտ եմ ներկայացնում, որում պարզ երեւում է, որ իրական չարագործներն ու ձեր ասած «սատանաները» Բայանդուրի նման հասարակ քաղաքացիները չեն ու մյուս սատանիստները, այլ…… չեմ երկարում, կարդացե՛ք, կհասկանաք:

***

Մի օր սատանան իր մոտ է կանչում Կառավարչյանին, Օրենսդրյանին եւ Ղեկավարյանին՝ տեղեկանալու նրանց ծրագրերի մասին:

Սկսում է Օրենսդրյանից՝

սատանա – Ինչ ես՞ մտածել հայերի հարցը վերջնականապես լուծելու ուղղությամբ:

օրենսդրյան –  Դե այնպիսի օրենքներ ենք մտածել, որ մարդիկ ստիպված կթողնեն-կգնան երկրից, իսկ մյուս օրենքով մենք նրանց գնալու համար ֆինանս ու փաստաթղթեր կտրամադրենք, այդպիսով կլուծենք այդ հարցը մեկընդմիշտ:

սատանա – Ապրե՛ս, լավ բան եք մտածել, իմ պլանների մեջ կար դա… լավ ես աշխատում:

Օրենսդրյանին  լսելուց հետո դիմում է Կառավարչյանին

սատանա –  Դու ինչ կասես, կառավարությունն ինչ՞ բանի է:

կառավարչյան – Դեեեեե, մենք էլ հարկերն ենք բարձրացրել, ապրանքների գներն ենք ավելացրել, մանր-մունր բիզնեսներին էլ ենք անգամ նեղում, հետզհետե մարդիկ սովից կամ կմեռնեն, կամ էլ տուն-տեղ կծախեն ու կգնան ստեղից, դե Օրենսդրյանն էլ իրանց առոք-փառոք կվտարի:

սատանա – Մդաաաաաա, լավ ա լավ ա, չեմ սխալվել քո ընտրության հարցում:Շարունակի՛ր:

Հերթը հասնում է Ղեկավարյանին՝

սատանա – Դե հիմա դու ասա, երկրի ղեկավարն ես, տեսնեմ դու ինչ ես պլանավորել:

ղեկավարյան – Արի՛, ականջիդ ասեմ, ամոթ ա, բարձրաձայն չեմ ուզում ասել:

Սատանան ականջը մոտեցնում է, ու ղեկավարյանի քչփչոցից միանգամից վախեցած խաչակնքում ա, թե` մեղա քեզ, Տեր Աստված: :Ճ

***

Հ.Գ. մաս առաջին:  Եթե որեւէ մեկը քեզ նման չի, դա չի նշանակում, որ ինքը սխալ ա, կամ էլ մեղավոր:

Հ.Գ. մաս երկրորդ:   Եթե օգուտ չեք կարողանում տաք, ապա մի՛ խանգարեք:

Հ.Գ. մաս երրորդ:       Սատանա կա քաղաքում, բայց ոչ Մաշտոցի պուրակում: Իսկ եթե ուզում եք իմանալ թե որտեղ, խնրեմ , միացե՛ք մեզ , մենք շուտ-շուտ ենք երթով գնում այնտեղ, ձեզ էլ կտանենք…

Միացե՛ք Մաշտոցի այգու պահապաններին

Նկարը՝ Սիրանուշ Բաղդասարյանի

Ընդամենը մեկ ժամ առաջ համացանցում մի տեղեկություն տարածվեց, որ Մաշտոցի այգում նստացույց անող մեր ընկերներին չեն թույլատրել տոպրակներ կախել գլխավերեւում՝ տեղացող ձնից պաշտպանվելու համար։ 3 հոգի մոտեցել եւ սպառնացել է նրանց եւ պահանջել հանել տոպրակները։ Մերոնց մերժումից հետո այդ 3-ը կանչել են հարակից սրճարանի ոստիկաններին, որոնք նույնպես փորձել են ճնշում գործադրել մերոնց վրա։

Հիմա տեղեկություններ կան , որ մարդու իրավունքների պաշտպանի միջոցով հասել են նրան, որ տոպրակները մնան , քանի որ նստացույց անողներին թույլատրվում է։

Կարծես այսօր սկսվել է հիմնական բախումը, քանի որ վերջին մի քանի օրվա ընթացքում բոլորը սպասողական վճակում էին։ Բոլորը սպասում էին, թե Երեւանի քաղաքափետ պարոն-տարոն Մարգարյանն ինչ արձագանք կտա այս անօրինականությանը։ Երեկ քաղաքապետի հետ հանիպումից պարզ դարձավ, որ լավ մարդ չկա այնտեղ․ Քաղաքապետը իր չարաբաստիկ որոշումից հետ կանգնողը չի։ Դե իհարկե, դա էլ հենց պետք էր գազազած «Բուծիկատերերին»։ Հիմա նրանց լեզուն այսպես ասած երկար է, ու նրանք ամեն գնով փորձում են գործը հասցնել ավարտին։ Սկսել են ամենաթույլ կողմից- փորձում են ցրտի կամ ձյան ֆակտորն օգտագործել, սպառնալ՝ մերոնց «վրա մարդ բերելով»․․․․ Բայց դե մենք հոմ էդքան թույլ  չենք,  ավելին՝ մենք շատ ուժեղ ենք, թե՛  ֆիզիկապես, թե՛ հոգեպես (ԴՈՒԽՈՎ) , թե՛  խելքով եւ թե՛ հավատով։

Բոլորին կոչ եմ անում անհապաղ մեկնել Մաշտոցի այգի։ Սա բոլորիս հարցն է՝ անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում, ով որ քաղաքից ա։ Մենք ենք մեր եկրի տերը։ ՄԵՆՔ։ Եթե այսօր դեմ չկանգնենք, ապա վաղը մի ուրիշ այգի էլ կփչացնեն, հետո մի ուրիշն էլ կփչացնեն։ Էդպես փչացնելով կգան մինչեւ մեր գլխներին հասնեն։ Դրա համար էլ չենք սպասում – ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳԻ!!!

Տեղեկություններին կարելի է հետւել հիմնականում ֆեյսբուքյան հետեւյալ խմբերում՝

«ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն

Փրկենք Թեղուտը – Save Teghut

Թվիթթերով հասանելի է #OccupyMashtotsPark հեշթեգը

Ինչպես նաեւ ինտերնետ սթրիմի միջոցով՝ ուղիղ հեռարձակում LiveStream