Բլոգի Արխիվ

Երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-16:00, Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում (Մյասնիկյան 12/40) հեռ. +374 (322) 2 13 40 կազմակերպում է երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին:

Ֆորումի նպատակն է հանրությանը ներկայացնել Թեղուտի խնդիրը և այս խնդրով մտահոգված մարդկանց հնարավորություն տալ ներգրավվելու աշխատանքային գործընթացների մեջ (արդեն գոյություն ունեցող «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում կամ այլ):

Օրակարգ
13:00 – 15:00 – նախաձեռնության ակտիվիստները կներկայացնեն Թեղուտի խնդիրը՝
բնապահպանական
սոցիալ-տնտեսական
առողջապահական
իրավական
քաղաքացիական համատեքստում

Ընթացքում կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:

15:20 – 16:00– աշխատանքային փոքր խմբերով քննարկումներ, որտեղ մասնակիցները կարող են ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:

Կոնտակտային հեռախոսահամար 093014565

ԽաղաՂԱմոլիկներ ջա՛ն, ծնունդներս շնորհավո՛ր․․․

Արդեն կես տարի ա, ինչ ես Ձեզ հետ եմ , բայց ինձ թվում ա, որ մի ամբողջ կյանք եմ ապրել ձեզ հետ, ու կարծես թե առանց Ձեզ անիմաստ ա մի քիչ ապրելը։ Դուք իմ ամենալավ ընկերներն եք։ Մեկ-մեկ նեղվում ու ասում եմ «բա մարդ մի անգամ ծնվի, հետն էլ Վանաձորու՞մ», բայց արի ու տես, որ Վանաձորում ծնվելն ու ապրելը ինձ մի շաաաաաաաաաատ մեծ նվեր եղավ․ Ես բախտ ունեցա լինել Ձեզ հետ , Ձեր կողքին․․․․

Anyway, երկար-բարակ չասեմ, թե ինչքան եմ Ձեզ սիրում։ Շնորհավոոոոոոոր «Խաղաղության երկխոսության» ծնունդը, մեր բոլորիս ծնունդը, մեր երկխոսության ու խաղաղասիրության ծնունդը։ ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜