Բլոգի Արխիվ

“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 2 (ինչպես օգտվել)

Բարեւ,

Իմ նախորդ հոդվածում ես ցույց տվեցի, թե ինչպես տեղադրել «VMware workstation» ծրագիրը Windows օպերացիոն համակարգի մեջ:

Իսկ այժմ ինչպես խոստացել էի ցույց կտամ ծրագրի հիմնական ֆունկցիաները եւ թե ինչպես ստեղծել վիրտուալ մեքենա (համակարգիչ)՝ իր օպերացիոն համակարգով: Օրինակս կբերեմ Doudou Linux -ով վիրտուալ մեքենա ստեղծելու վրա… Doudou-մասին կարդացեք այստեղ, ի դեպ այն շուտով կլինի նաեւ հայերեն:

Համարենք, որ ծրագիրն ու Doudou Linux ի ISO տարբերակը…Ուրեմն սկսեցինք՝

1. Ծրագիրն առաջին անգամ ակտիվացնելու ժամանակ մենք պետք է հաստատենք եւ կանոններն ու լիցենզիոն համաձայնությունը: (տես նկ.1)

նկ.1

2. Ծրագրի ակտիվանալուց հետո կբացվի դրա հիմնական պատոհանը, որտեղ տեղակայված են հիմնական ֆունկցիաները: (տես նկ.2)

նկ.2

Նկ.2՝

  1. Ստեղծել նոր վիրտուալ մեքենա
  2. Բացել արդեն գոյություն ունեցող վիրտուալ մեքենա
  3. Միանալ հեռավոր սերբերին
  4. Գոյություն ունեցող ֆիզիկական մեքենայից ստեղծել վիրտուալ մեքենա
  5. Վիրտուալ ցանցի խմբագրիչ
  6. Մեքենայի հատկությունները
  7. Ծրագրային թարմացումներ
  8. Օգնություն

3. Հիմա մեզ պետք է այդ մենյուից օգտագործել առաջին ֆունկցիան՝ Ստեղծել նոր վիրտուալ մեքենա (տես նկ.2 -ի համար 1 կոճակը)

Կարդալ ավելին »

GNU/Linux VS MS Windows (Ազատ, կամ անազատ համակարգիչ)

Համակարգիչս միացնելուց մի քանի վայրկյան հետո ես մի 10 րոպե մտածում եմ, թե որ օպերացիոն համակարգից օգտվեմ այս սեանսի ժամանակ: Թե՛ “Linux” – ը և թե՛ “Windows” – ն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Աշխարհը ընտելացել է “Microsoft Windows” ՕՀ – ին, քանի որ տարիների ընթացքում հենց այդ օպերացիոն համակարգն է ծրագրային ապահովման շուկայում պնդեցրել իր գերիշխող դիրքը: Համակարգիչ ոգտագործողների 80 տոկոսից ավելին օգտագործում է հենց “Windows” – ը: Դրա հիմնական պատճառը մյուս ՕՀ- երի ոչ պոպուլյար լինելու գործոնն է, այլ ոչ թե հենց “Windows” – ի բացարձակ առավելությունը՝ մյուսների նկատմամբ:

Օպերացիոն համակարգերի ընտրության հարցում օգտագործողը շարժվում է մի քանի հիմնական բնորոշիչներով: Արժեքի, մատչելիության, անվտանգության և ստաբիլության հատկություններն են հենց հիմնական բնորոշիչները:

Արժեքի առումով անհամամեմատելի են համակարգերը, քանի որ “Linux” – ի գրեթե բոլոր դիստրիբյուտիվները բացարձակ անվճար են, իսկ “MS Windowsi” գինը տատանվում է 30.000 դրամից մինչև 70.000 դրամ: Այդ միայն հենց ՕՀ-ին է վերաբերվում: Իսկ համակարգիչն օգտագործելիս մենք կարիք ենք ունենում տասնյակ ծրագրերից, որոնց մեծամասնությունը էլի վճարովի են Windows համակարգում: Իսկ Linux –ը մեզ առաջարկում է 10.000 ից ավելի բացարձակ անվճար ծրագրեր: Օրինակ՝ “Adobe Photoshop” գրաֆիկական խմբագրի արժեքն է մոտավորապես 1000 ամերիկյան դոլլար, իսկ ազատ,  բացարձակ անվճար “Gimp” խմբագիրը լիովին բավարարում է լուսանկարիչների հիմնական պահանջները, որոնց համար ուղղակի անիմաստ է 1000 դոլլար վճարել: Օգտագործողների մեծ մասը ստիպված են լինում խախտել օրենքը, որպեսզի կարողանան օգտվել “Photoshop” ից: Այս հարցում “Linux” – ն ունի բացարձակ առավելություն:

Մատչելիության տեսակետից “Winsows” – ն ընդգծված առավելություն ունի, բայց շուրջ կես միլլիոն մարդ կամավորական հիմունքներով չարչարվում են Linux ին հեշտ օգտագործելի դարձնելու համար: “Linux” ի բաց կոդը ծրագրավորողներին թույլ է տալիս ստեղծել նորանոր գրաֆիկական ծրագրեր, կատարելագործել և հասանելի դարձնել բոլորին: Հայաստանում օրինակ «Ինսթիգեյթ» ծրագրավորողների կենտրոնը թարգմանեց “Gnome” գրաֆիկական միջերեսը, Նորայր Չիլինգարյանը գրեց առաջին Հայկական “Linux” դիստրիբյուտիվը՝ “Arax-OS”– ը: Կարող եմ համարձակորեն պնդել, որ “Linux Ubuntu” – ն Windows 7 – ին գերազանցում է իր մատչելիությամբ, գեղեցկությամբ և ստաբիլությամբ:

Անվտանգության և ստաբիլության հարցում Linux- ը իրեն հավասարը չունի և չի ունենա:

“Windows” ՕՀ ի համար գրված վիրուսային, կամ վնասատու ծրագրերի թիվը դեռ 2007 թվականին “Symantec” ընկերության հաշվարկներով կազմում էր մեկ միլլիոն: Իսկ Linux ի համար գրեթե չեն գրվում այդպիսի ծրագրեր: Նրանց թիվը 500 – 1000 է, բայց քանի որ Linux օրեցօր կատարելագործվում և փոփոխվում է, վնասատու ծրագրերը կորցնում են իրենղց վնասակար հատկությունները: Ստաբիլության առումով օրինակը բերեմ հենց իմ համակարգչի վրա: 3 ամիս առաջ ես նույն օրը տեղակայեցի և՛ “Linux”, և՛ “Windows”: Այդ 3 ամիսների ընթացքում ես 1 անգամ վերաինտալյացիա եմ արել իմ “Windows”- ը, իսկ “Linux” – ի մասին կարող եմ չմտածել առաջիկա 2012 թվականի ընթացքում:

Այս փոքրիկ համեմատությունը ցույց է տալիս, որ “Windows”, օգտագործելու հենց առաջին վայրկյանից մենք խախտում ենք օրենքը, վտանգում ենք համակարգչի աշխատանքը և մեզ նեղություն ենք պատճառում և այլն, մինչդեռ կարող ենք օգտվել “Linux” – ից, լինել ազատ, պաշտպանված և հանգիստ:

Հ.Գ. Այս հոդվածը գրել եմ «Internews Armenia » Media support NGO – ի կողմից  «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ ի «Սոց. Մեդիա» խմբի անդամների համար կազմակերպված դասընթացի ժամանակ: Դասընթացը անց է կացնում Գեղամ Վարդանյանը: Դասընթացի հիմնական նպատակը «PDMandarin» բլոգը կատարելագործելն է: