Բլոգի Արխիվ

Առողջ ապրելակերպ – «Առողջ» Երկրագունդ

Մթնոլորտի աղտոտում, ծառահատում, գլոբալ տաքացում, ծխախոտ… աշխարհում ամեն ինչ ազդում է մարդու վրա՝ իր դրական ու բացասական կողմերով. բացառություններ չկան:) Քննարկենք վերը նշված երևույթները:

Մթնոլորտի աղտոտում- թերևս ամենամեծ հիմնախնդիրներից մեկը, որի համար լիարժեք լուծում դժվար թե գտնվի: Նրա հետ կապված է գրեթե ամեն ինչ. և՛ մեքենաների, և՛ գործարանների ծուխը, աղբի այրումը… հիմա որ բոլորը թվարկեմ շատ ժամանակ կանցնի, բայց կարելի է որոշ չափով լուծում տալ դրան: Առաջարկում եմ աղբի տեսակավորում, պլաստիկ շշերի, թղթի վերամշակում, անսարք մեքենաների վերանորոգում ու տեխնիկայի ոչ չարաշահում: Ծառահատումը պետք է արգելել որոշ վայրերում, ու պետք է պարբերաբար ավելացնել նրանց թիվը: Դուք գիտե՞ք, որ յուրաքանչյուր մարդուն մաքուր թթվածին շնչելու համար պետք է 10-13 ծառ, որը մեր Հայաստանում չի անցնում 3-ի սահմանը: Սա վկայում է ծառերի սակավության մասին: Դժվար չէ ծառ տնկել. եթե ամեն մարդ գոնե մեկական ծառ տնկի՝ մենք կունենանք շատ մեծ տարբերություն: Դեեե գլոբալ տաքացման մասին ոչինչ չեմ կարող ասել: Երկիր մտնող արևի ջերմությունը չի կարողանում լիարժեք դուրս գալ սահմաններից ու արդյունքում էլ Երկիրը տաքանում է: Դրա պատճառը Տիեզերք ուղարկվող անվերջ հրթիռներն են, որոնք վնասում են Օզոնի շերտը, և ոչ միայն դա: Դրա մեջ են մտնում նաև այն երևույթները, որոնք կապ ունեն մթնոլորտի աղտոտման հետ: Ծխախոտ – չնայած որ այն քիչ կապ ունի մնացածի հետ, բայց ունի մեկ ընդհանուր բան՝ ազդում է մարդու առողջության վրա: Մի-քանի տարի առաջ ես դրա մեջ ոչ-մի վատ բան չէի տեսնում: Անկեղծ, ոչ էլ հիմա, բայց այն, որ դա վնասակար է առողջությանը՝ արդեն վատ է: Ամեն մարդ ունի ընտրության իրավունք, և նա է ընտրում իր կյանքի ճանապարհը. ոչ-ոք իրավունք չունի արգելելու այն ինչ նա ուզում է անել, բայց եկեք անենք այնպես, որ մեր արածը ուրիշների կյանքի վրա չազդի ու անենք ճիշտ ընտրություն, որ հետո չփոշմանենք: ))))

Նյութը տեղադրված է նաեւ MyNews.am կայքում

Մամլո հաղորդագրություն. Դեպի Թեղուտ

ԱՐՇԱՎ ԱԿՑԻԱ ԴԵՊԻ ԹԵՂՈՒՏ

Հունվարի 15-ին բոլորս դեպի Թեղուտ: Բնապահպան ակտիվիստները կազմակերպում են ճանաչողական արշավ-ակցիա, որով կսկսվի նոր գործողությունների շարքը` ի պաշտպանություն Թեղուտի: Ներակացնելու ենք Թեղուտի հիմնախնդիրը` իր բոլոր բազմազան կողմերով: Մասնակիցները հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը:  Ավտոբուսներով Երևանից շարժվելու ենք Վանաձոր, այնտեղ հանդիպելու ենք Վանաձորի ակտիվիստներին` իրականացնելու ենք կարճ տեղեկատվական ակցիա և շարունակելու ենք ճանապարհը դեպի Թեղուտ: Թեղուտում նախատեսվում է մոտ 4կմ քայլարշավ: Ակցիայի մասին ավելին` http://www.facebook.com/events/109406975845970/

Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, որը հաստատվել է 2007 թ. ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախատումներով,  իր չափերով և նախատեսվող ավերածությունների ծավալով ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ` իր անտառով, գետերով, հազվագյուտ կենդանական ու բուսական տեսակներով: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է և ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը:  2012 թ. գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը`  500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք շատ մեծ հավանականությամբ օդի, ջրի, հողի միջոցով թափանցելու են  մարդկային օրգանիզմ` առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ:

Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների (աֆրիկյան, հարավ-ամերիկյան, ասիական) փորձից հայտնի է, որ այդ երկրների բնակչության բարեկեցությունը չի ավելացել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, իսկ բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը: Միջազգային այս փորձի վկայությունն են հանդիսանում նաև ՀՀ-ում գործող բոլոր հանքերը:

Բոլորս դեպի Թեղուտ … ոչնչացման ենթակա անտառի 95 տոկոսը դեռ կանգուն է:

Ակցիայի սկիզբը Երևանից` հունվարի 15-ին, առավոտյան 08:00, Բարեկամություն մետրոյի մոտից (Կիևյան փող.): Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգել` Արփինե091309574, Գոռ 094129543, Եղիա 055878757: 

Վանաձորից եկողներին խնդրում ենք զանգել Միքայել 055614140, կամ «ԽԵ» ՀԿ 032246059

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն