Հեծանիվ վարելը հանաք բան չի…

Բարեւ՛,  ես մեր քաղաքում այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով իր հիմնական տրանսպորտը համարում է հեծանիվը: Ավտոմեքենա ունեցել եմ, բնականաբար այն վարելու հնարավորություն էլ հետը, բայց նենց մի տեսակ չի ձգել ավտոմեքենան: Զարմանում են բոլորը, որ 24 տարեկան եմ, բայց ավտոմեքենա վարել չգիտեմ: Ասեմ, որ գիտեմ, բայց վարելու փորձ մեկ էլ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացություն չունեմ, որոնք մեքենա վարել իմանալուց հազար անգամ կարեւոր են:

Մի խոսքով, հլա դեռ չեմ ցանկանում ավտոմեքենայի անցնել, ասեմ ավելին, մենք ավտոմեքենան 1 ամիս առաջ վաճառել ենք՝ ավելի կարեւոր հարցեր լուծելու համար: Համ էլ մեր փոքր քաղաքի համար հեծանիվը շատ հարմար է ու առողջարար: Դրա համար էլ ես տեղից տեղ շարժվելու համար օգտվում եմ հեծանիվից: Բայց ասեմ, որ մեր փողոցներով հեծանիվ քշելը ավելի բարդ է, քան պարանի վրայով քայլելը: Քանի որ հեծանիվների համար բացակայում են գոնե մինիմալ պայմանները, գումարած մեր հարգարժան մեքենա վարողների ագրեսիվ ու շատ անգամ վիրավորական վերաբերմունքը հեծանվի ու հեծանվորդի նկատմամբ: Կապ չունի, թե դու այդ պահին խանգարում ես հետեւիցդ եկոց մեքնեային, թե ոչ, մեկ է , նա պետք ա մի հատ «սիգնալիտ» անի՝ կարծես ասելով՝ «ինչ մի մեյդան ես ընկել, իմ սեւ սրտին, քո 2 ակին :Ճ»: Ես էլ ամեն տենց մի բանից մի խոսք եմ արտասանում, անգամ հարմարացնում ու ձեռքով եմ հասկացնում, որ ես էլ կարամ մուննաթ գամ ու դաժե մի բան էլ ավել…

Ես էլ էդ ամեն ինչից զայրացած դրեցի ու ուսումնասիրեցի «Ճանապարհային երթեւեկության կանոնները», հատկապես հեծանիվներին ու հեծանվորդներին վերաբերվող հոդվածներն ու կետերը: Ու հիմա կկիսվեմ ձեզ հետ՝ փորձելով նաեւ խորհուրդներ տալ:

*Ճանապարհային երթեւեկության կանոններ

Նախ հիշեցնեմ ՃԵԿ* ի հիմնական դրությների 3-րդ կետի մասին, ըստ որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է  տրանսպորտային  միջոցների  աջակողմյան երթևեկություն : Սրա մասին բոլորս գիտենք, բայց հարկ եմ համարում հիշեցնել այն, քանի որ հետագա կետերում պետք ա գալու:

ՃԵԿ ում օգտագործվող տերմիններից մեկը «Հեծանիվն» է, որն ունի հետեւյալ բնորոշումը՝

Երկու և ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց (բացի հաշմանդամային սայլակները), որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ։  Այո, այո, մկանային ուժի օգնությամբ, այսինքն, դուք հեծանվորդ եք հանդիսանում այն ժամանակ, երբ այն քշում եք, իսկ երբ դուք ուղղակի քաշում եք հեծանիվը, այդ ժամանակ դուք հանդիսանում եք որպես «Հետիոտն»:

ՃԵԿ ի 2-րդ կետը վերաբերվում է վարորդների պարտականություններին, եւ ըստ  դրա 2.5 ենթակետի հեծանիվները, ինչպես նաեւ մոպեդները եւ լծասայլակները պետք է վարել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով։ Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին։ Հեծանվորդների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ։ Խմբերի վազանցը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80 – 100մ։

Որպես ծանոթություն – Հեծանիվ վարել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց:

Նույն կետի 2.6 ենթակետի համաձայն խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Սա շատ կարեւոր է, քանի որ մեր քաղաքում շատ կան այդպիսի ճանապարհային փոխհատումներ:

2.8 կետով պայմանավորված է այն, ինչ հեծանվորդներին արգելվում է՝

–   երթևեկել աոանց ղեկը բռնելու.

–   փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

–   փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն կամ եթե բեռը ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.

–   հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով. (չկան այդպիսի հրաշք արահետներ :Ճ)

–   կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին։

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կաոուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների։

Հետիոտների պարտականությունները սահմանող 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց։ 


4-րդ կետը վերավերվում է Լուսացույցերին (սվետաֆոր), բայց ցավոք սրտի այն ինչ հիմա կգրեմ, մենք չունենք, ուղղակի կարող է ձեզնից մեկը լինի այնպիսի մի հրաշք երկրում, կամ քաղաքում, որտեղ կան այդպիսի լուսացույցեր՝

Կախված գործածման նպատակից՝ լուսացույցները կարող են լինել տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար, իսկ ազդանշանները, իրենց հերթին, կարող են լինել կլոր, սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքի և «X»–աձև։

4.5. Եթե լուսացույցի ազդանշանը հետիոտնի (հեծանիվի) ուրվապատկերի տեսքով է, ապա նրա գործողությունը տարածվում է միայն հետիոտների (հեծանվորդների) վրա։ Այս դեպքում կանաչ ազդանշանը թույլատրում է հետիոտների (հեծանվորդների) երթևեկությունը, իսկ կարմիրը՝ արգելում։

 Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացված չափերով կլոր ազդանշաններով լուսացույց` ստացված սպիտակ գույնի 200 X 200մմ չափերի ուղղանկյուն ցուցանակով հեծանիվի սև գույնի պատկերով։

7-րդ կետի, որով սահմանվում են Երթեւեկության սկիզբը եւ շարժման ուղղության փոփոխությունը, 3-րդ ենթակետ՝

Մերձակա տարածքից ճանապարհ մուտք գործելիս վարորդը պետք է զիջի ճանապարհը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին և հետիոտներին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ հետիոտներին և հեծանվորդներին, որոնց երթևեկության ուղին հատում է։

Խաչմերուկների անցումը կարգավորող 12-րդ կետի հենց առաջին կետի համաձայն աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել շրջադարձի կողմի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին։ (արահետ եմ ուզում :Ճ)

Ըստ 15-րդ կետի «Ավտոմայրուղի» մեկ էլ «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշագրով ճանապարհներով հեծանիվների երթեւեկությունն արգելվում է:

18-արտաքին լուսացին սարքերի եւ ազդանշանների վերաբերյալ կետը «գլասիտ» – Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող հեծանիվների վրա պետք է լինեն լապտերներ, կամ լապտերիկներ:

Հավելված 3՝ Հիմնական դրույթներ (պայմաններ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է տրանսպորտային միջոցների շահագործումը): Սրա 6-րդ ենթակետի համաձայն հեծանիվը պետք է ունենա սարքին ղեկ, արգելակ և ձայնային ազդանշան, առջևից կահավորված լինի սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից՝ նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով։

Այսքանը կարողացա առանձնացնել հեծանիվների ու հեծանվորդների վերաբերյալ:Իմ կարծիքով այսքանը իմանալով ու կիրառելով նախ հնարավորինս անվտանգ կդարձնենք մեր այդքան սիրելի հեծանվով երթեկելը, կխուսափենք օրենքը խախտելուց եւ հարկ եղած դեպքում արժանի պատասխան կտանք մեր իրավունքները խախտելու փորձ անողներին: Հուսով եմ սա կօգնի ձեզ:

Վերջում էլ մի քանի բան մեզ՝ հեծանվորդներիս, այդքան չսիրող ավտոմեքենաների հարգելի վարորդնե՛րին: Հարգելինե՛րս, մի՛ մտածեք որ մենակ դուք իրավունքներ ունեք փողոցում, հարգե՛ք հեծանվորդներին եւ ընդունեք հեծանիվը որպես նույնպիսի տրանսպորտային միջոց, ինչպիսին հենց ձեր վարած ավտոմեքենաներն են: Մի՛ մտածեք, թե հեծանիվ քշելը դա մանուկ ժամանակվա զբաղմունքն է: Դրանից կարող է նեղանալ օրինակ Շվեցարիայի պաշտպանության նախարարը ու նրա նման շատ ու շատ պաշտոնյաներ տարբեր երկրներում, ովքեր հրաժարվում են ի պաշտոնե տրված ծառայողական մեքենաներից եւ գործի են գնում հեծանիվներով:

Հ.Գ. Հեծանիվ վարելը հանաք բա չի: Նախ նրա համար, որ լիքը կանոններ պետք ա իմանաս, հետո էլ նրա համար, որ ի տարբերություն ավտոմեքենաների՝ հեծանիվները 2 անիվ ունեն, այլ ոչ թե 4, կամ ավելի :Ճ

Առողջ եղե՛ք

Իմ առաջին գրառումը նոր բլոգում

Բարեւ՛: Ողջունում եմ բոլորիդ իմ նորացված բլոգում: Վերջապես հնարավորություն ստեղծվեց տեղափոխվելու այլ հոսթինգ: Այս հնարավորությունը ինձ տվեց իմ լավ զեմլյակ ու ընկեր Կոլյան Արտակը՝ հատկացնելով իր հոսթինգում տարածք եւ նվրելով miksentius.gratun.am դոմեյնը, ինչի համար աշխարհի չափ շնորհակալ եմ:

Վերջապես հնարավորություն ունեմ ազատ բզբզալ wordpress ի սոուրս քոդի հետ, ձեւափոխել ու «հնազանդեցնել» wordpress-ը, ինչը մինչ այդ չէի կարողանում, քանի որ ասել Արտակի՝ էնտեղ տերնուտիրականը իրենք են :Ճ : Համ հաճելի ա, համ էլ օգտակար: Մեկ-մեկ էլ կկիսվեմ Ձեզ հետ իմ սովորածով ու ինչու չէ նաեւ հնարածով:

Ասեմ, որ բլոգի տեղափոխության հետ չի փոխվել բլոգի բովանդակությունն ու թեմատիկան. Հին բլոգի բոլոր գրառումներն ու քոմենթները բացարձակապես անփոփոխ տեղափոխված են այս բլոգ: Հեղինակը մնացել է նույնը՝ այսինքն ես :Ճ: Մի խոսքով ամեմն ինչ նույնն է՝ բացառությամբ հասցեի ու մի քանի այլ տեխնիկական բաների:

Դե ինչ, բոլորիդ մաղթում եմ հաճելի ընթերցում եւ ակտիվ մասնակցություն քննարկումներում եւ հայտնում, որ այս բլոգում դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք եւ ձեզ շատ անակնկալներ են սպասվում:

Հուսով եմ ձեզ դուր կգա

 

Օննիկ Տինկչյան – Հաւատամք

Բարեւ՛, այսօր (ավելի ճիշտ արդեն երեկ :Ճ) ամբողջ օրը երաժշտական արխիվս էի քչփորում, եւ աչքովս ընկավ Օննիկ Տինկչյանի «Հաւատամք» եկեղեցական երգերի սկավառակը:

Արդեն 3 տարի է, ինչ ես լսում եմ «Հաւատամքի» բոլոր երգերը, բայց միայն 1 տարի առաջ եմ իմացել, թե ով է երգիչն ու ինչպես է կոչվում սկավառակը: Իմ համակարգչի մեջ մի քանի երգ էր, որ անուն ուներ, իսկ մնացածը բոլորիս հայտնի “Unknown Artist / Unknown Track”-ներ էին :Ճ : Երկար եմ փնտրել համացացնում, բայց ինչպս գիտեք, մի 2 տարի առաջ այնքան էլ հեշտ չէր գտնել ինչ-որ հայկական նյութ: Միայն կարողացա իմանալ, որ այդ հրաշք ձայնի տեր մարդը Օննիկ Տինկչյան է՝ ավելի շատ հայտնի Արա Տինկչյանի հայրը, իսկ սկավառակի անունը՝ «Հաւատամք»:

Այսօր որոշեցի մի քիչ բարի գործ անել՝ գտա երգերի օֆֆիցիալ անվանումները, նրանց հերթականությունը եւ սկավառակի մասին մնացած ինֆորմացիան: Մշակեցի իմ մոտ եղած ֆայլերի Թեգերը, ոնց որ օֆֆիցիալ սկավառակում է: Հիմա էլ կկիսվեմ Ձեզ հետ իմ բլոգում՝

Օննիկ Տինկչյան /Onnik Dinkjian

«Հաւատամք» / “Havadamk”

2009թ.

Երգացանկ՝

Հուսով եմ, որ դուր կգա

Շնորհավո՛ր Մարտի 8

Սիրելի՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ կանանց միջազգային տոնի կապկցու՛թյամբ :Ճ Ցանկանում եմ ձեզ երջանկություն, առողջություն, ամրություն ու աշխատասիրություն, անսահման սեր ու նման շատ ու շատ լավ բաներ: Իմ սիրելի քույրեր, ընկերուհիներ, բարեկամուհիներ ջա՛ն, սրտանց ձեզ ասում եմ՝ «ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»: Կյանքն առանց ձեզ նախ անհնար է, ու հետո անգամ եթե հնարավոր լիներ, ապա շատ տխուր ու անկապ կլիներ: Երկար-բարակ չեմ ուզում գրած լինեմ, քանի որ երկար-բարակ գրելու բան էլ չկա: Այն ինչ ցանկանում եմ, սրտիցս միանգամից ձեզ եմ փոխանցում առանց ավելորդ ու սիրուն բառերի: Պաչիկներ բոլորի՛դ:

Պետք է լինի այլ ճանապարհ (There must be another way)

Բարեւ՛, ինչ իմացել եմ, որ Հայաստանը չի մասնակցում այս տարի ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ կայանալիք Եվրոտեսիլին, տեղս չեմ գտնում: Հա ասում էի գրեմ սրա մասին, բայց դե մի կերպ ինձ պահում էի, քանի որ չէի ուզում միշտ նեգատիվ ու բողոքողի տպավորություն թողնել: Բայց այս հոդվածը կարդալուց հետո չդիմացա. որոշեցի վսյո տակի մի 2 բան գրել սրա մասին:

Մեջբերում հոդվածից՝

Երգչուհի Նունե Եսայանի խոսքով` եթե այդ դեպքը չլիներ էլ, էլի այդ հայտարարությունը կարվեր. «Դեպքերը տարիներ շարունակ են եղել են, ու այդ ամենը բոլորովին կապ չունի մեր հայտարարության հետ։ Տեքստի մեջ նշվել էր, որ այսօր նման բան էլ է լինում, բայց հենց կոնկրետ այդ դեպքի համար չեմ ստորագրել ես։ Կոնկրետ ես ստորագրել եմ, որ ի սկզբանե դեմ եմ եղել, մինչև հիմա էլ դեմ եմ։ Այսինքն, ես ընդհանրապես դեմ եմ, որ մեր ազգից որևէ մեկը ոտք դնի այդ հարևան պետություն։ Նույնիսկ սպորտսմեններն էլ չպետք է գնան, իմ կարծիքով»:

Նունե Եսայանից «ՀԺ»-ն նույնպես հետաքրքրվել է, թե արդյոք ինքը զինվորի սպանության պատճառով պատրաստվու՞մ է բոյկոտել հայկական միջոցառումները. «Այնքան տենց բաներ կան, որ պետք է բոյկոտել։ Մենակ էս դեպքը չի։ Ուղղակի չգիտեմ, թե մեր փոքրիկ խումբը ինչքանով կարա ինչ-որ բա փոխի, բայց՝ իհարկե։ Կարելի է և այդպիսի բան անել։ Ամեն ամիս նման դեպք է գրանցվում, ամեն ամիս ինչ-որ մարդիկ նկատողություն են ստանում, հեռացվում են, բայց այս դեպքերը էլի կան։ Դա շատ վատ է, շատ»։

Առաջին հերթին ներվայնանում եմ այն բանից, որ մի քանի հոգի նստում ու որոշում են, ստորագրում են, վերջում էլ պեչատում են նման կարեւոր որոշումները: Այ ձեր ցավը տանե՛մ, էդ Եվրոտեսիլը հոմ մենակ ձեզ համար չի՞: Մենք ենք նստում գիշերվա ուշ ժամին նայում, բալետ անում , հետո փող ծախսում, քվեարկում սրա կամ նրա օգտին: Ժողովրդական արտիստներ ջա՛ն, բա ժողովուրդը իրավունք չունի՞ իր կարծիքն արտահայտելու: Չի կարելի չէ, մենք սրտատրոփ սպասում ենք Եվրոտեսիլին, մեկ էլ ՀՈ՛Պ, մի քանի երգիչներով դնում եք ու բոյկոտում:

Անցնենք առաջ: Մենք բոլորս էլ լավ տեսնում ու լսում ենք, թե ինչ ա կատարվում այսօր մեր բանակում, մանավանդ շփման գծում, հա՛, ցավոք, տարին դեռ չսկսած, արդեն շուրջ տաս ընտանիք ողբում է: Էդ մենք էլ ենք նկատում: Բայց երգիչներ ու երգչուհիներ ջա՛ն, էդ որ տենց բոյկոտեցիք, դրանից բան չփոխվեց: Հաստատ Ալիեւը դրանից սիրտը չբռնեց ու ասեց «Վե՛րջ, սրանից հետո ոչ մի կրակոց, ոչ մի սպանություն, ամեն ինչ լուծում ենք, որ հայերը գան Եվրոտեսիլ»: Տենց բան չկա՛, ձեր ցավը տանեմ: Ընդհակառակը, եղած լարվածություն էլ ավելի եք սրում: Համ էլ մեր բանակում ոչ միշտ են հակառակորդի գնդակից սպանվում, դե բա խոսացե՛ք, ինչի՞ չեք խոսում:Երբ բողոքի ցույցեր են լինում ինչի՞ չեք գալիս ու ասում ձեր բողոքի խոսքը: Երեւի սպասում եք, որ Հայաստանում Եվրոտեսլի լինի, դուք էլ բոյկոտեք :Ճ

Ամբողջ աշխարհը էսօր կոնֆլիկտի մեջ ա, նենց չի որ մենք միակն ենք: Բայց մշակույթն ու սպորտը մեծ գործիքներ են այդ կոնֆլիկտների լուծման համար: Օլիմպիական խաղերի ժամանակ դեռ էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէն հին ժամանակներից դադարեցրել են պատերազմները: Եվրոտեսիլների միջոցով երկրներն անգամ քաղաքական ֆինտեր են անում: Օր՝ Թուրքիան մեզ բարձր ա գնահատել, որ Եվրոպայի աչքը մտնի եւ այլն…. Իսկ դուք դրել բոյկոտում եք: Քիչ չի բոյկոտում եք, հլա մի բան էլ սպորտսմեններին եք խորհուրդ տալիս.. ծըծըծը…

Հիմա մի քիչ հայրենասիրական մտնեմ, որ հանկարծ չմտածեք, թե էս տղեն «ազգի դավաճան» ա: (ի միջի այլոց այս պիտակն էլ եք դարձրել բերնի ծամոն, ով ում վրա հասցնում, առանց մտածելու կպցնում ա): Մենք սաղս պարծենում ենք, որ Բեռլինում քոչարի են պարել հայերը՝ ցույց տալով իրենց հզորությունը: Կռիվ գնալուց երգել են մեր նախնիները, երգով հաղթել ենք զենքին եւ այլն եւ այլն: Աաաաա,ստորագրելուց մոռացել էիք երեւի: Բա Բաքվում թնդացնեիք մեր երգերը, որ իմանան, որ «հային կոտրել չի լինի»: Լավ չի էլի… այ որ ժողովրդին հաշվի առնեիք, բալքիմ մարդիկ էլ հիշեցնեին ու խորհուրդ տային: Կամ էլ էնքան դեմք եղնեիք, դուք հաղթեիք, թող ազերիները մտածեին բոյկոտելու, կամ չբոյկոտելու մասին: Չեք կարում: Ստորագրողների մեծ մասը Եվրոտեսիլում մասնակցած «աստղերն» էին, որոնք գնացել ու չէին կարեցել հաղթել, իսկ հիմա էլ դրել ու բոյկոտել են:

[jwplayer mediaid=”687″]

 

Վերջում էլ մի քիչ Եվրոտսիլի պատմությունից: 2009 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ Եվրոտեսիլի 54-րդ մրցույթը, որտեղ Իսրայելը ներկայացավ յուրօրինակ դուետով. Հրեա Նոան եւ արաբ Ավադ Միրան միասին ներկայացրեցին Իսրայելը Եվրոտեսիլում: Ավադ Միրան դարձավ առաջին արաբը, ով ներկայացրեց Իսրայելը Եվրոտեսիլում:

Շուրջ մեկ դար է, ինչ գոյություն ունի Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտը: 1948 թվականից մինչեւ 2009 թվականների ընթացքում զոհվել է շուրջ 14,500 մարդ: 1987 թվականից մինչեւ 2010 թվականը կոնֆլիկտային շրջաններում զոհվել են շուրջ 10.000 չզինված քաղաքացիներ, որոնցին շուրջ 2000-ը անչափահասներ են: Այդ թվերի աճը կանգ չի առել, կոնֆլիկտը լուծված չէ, բայց 2009 թվականին Եվրոտեսիլում երգի միջոցով փորձ արվեց հասկացնել 2 կողմերին եւ ամբողջ աշխարհին, որ «Պետք է լինի այլ ճանապարհ»՝ «There must be another way»՝

[jwplayer mediaid=”690″]

 

Հ.Գ.  Աշխարհը խաղաղության կարիք ունի, ու դրան հասնելու համար Եվրոտեսիլներն ու դրա նման շատ միջոցառումները կատարում են ահռելի օգտակար աշխատանք: Ինչպես Իսրայելն ու Պաղեստինը, այնպես էլ մենք ու մեր «հակառակորդները» հոգնել ենք սպանելուց ու սպանվելուց: Պետք ա լինի ուրիշ ճանապարհ, բայց հավատացեք բոյկոտելն ու հակառակվելը չի: Ամեն բան պետք է օգտագործել՝ ի օգուտ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման:

Խաղաղությու՛ն բոլորիս