Steve Jobs (1955-2011)

Thank you MR. Jobs

We’ll miss you very much!

Steve jobs (1955-2011)

«Սրճազրույց»

 «Սուրճի սեղան» ակումբը ողջունում է Ձեզ․․․

Սկսում եմ մի նոր ֆորմատի գրառումների շարք, որի նկատմամբ անտարբեր չի գրեթե և ոչ մեկը։ Հայերը սիրում են հարևանություն անել. Դա շատ հաճախ արտացոլվում է ամենօրյա սուրճի սեղանների շուրջ ծավալված զրույցներով, որտեղ քննարկվում են ընտանեական մանր-մունր խնդիրներից մինչև միջազգային մասշտաբի հիմնախնդիրներ։ Այս ակումբը անտարբեր չի մնում այդ զրույցների հանդեպ և փորձում է յուրովի լուսաբանել այդ հետաքրքրաշարժ զրույցները․․․

Coffee break and the whole World is under discussions․

[Զանգ հարևանուհուն]

-Բարև՛ , այ տնաշե՛ն, էս ու՞ր ես կորել, որ չզանգեմ, չես էլ հիշի որ հարևան ունես։

-Վաաաաաաայ՜ , աղջի ջան գլուխս խառն ա , չեմ հասցնում ոչ մի բան․․․․ ինչ՜ լավ ա զանգեցիր, ես էլ հենց նոր  քո մասին էի մտածում։

-Դե իջի՛ մեր տուն,կոֆեն դնում եմ, իջի մի քիչ խոսանք, հազիվ երեխեքը տանը չեն։

-Եղավ, էսա մի երկու շոր կա, փռեմ ու գալիս եմ․․․

[Մի քանի րոպե անց, հարևանուհու տանը]

-Ասում ես էդ ինչի՞ ա գլուխդ խառը։

-ԷԷԷԷԷԷԷԷ՜ եսիմ է, էս երեխեքի պարապմունքները արդեն մաշեցին ինձ, ամբողջ օրը վազ ու վազի մեջ եմ․

-Վաաայ՜ , էլ մի ասա, ես որ պատկերացնում եմ , ջանս մի տեսակ ա եղնում, ես չեմ դիմանա․ հալալ ա քո նեռվերին․․․

-Ասում ես ու թողնու՞մ, մարդս էլ առավոտ շուտ գնում ա գործի , գիշերը նոր գալիս ա․ սաղ իմ վրայա ու հլը մի բան էլ ամեն ինչի համար ես եմ պատասխան տալիս։

-Օ՛ֆ, չգիտեմ է՜, սա կյանք չի, որ մենք ենք ապրում, էս խեղջ երեխեքի գլուխը ինչ ասես բերեցին, հիմա էլ 12 տարի են սարքել դպրոցը․․

-Հա՛ , իրո՛ք , էս երեխեքին սարքել են փորձարկումների առարկա։

-Հմմմ, բա որոշե՞լ են, թե որտեղ են ընդունվելու երեխեքդ։

-Դե Սերոժս իրավաբանակ ա ուզում, Անժելաս էլ կպել ա , թե անգլիական եմ տալու։

-Օֆ, ես էդ անգլերենը չսիրեցի հեչ․․․

-Ես էլ չեմ սիրում , բայց դե, որ ուզում ա, ես ինչ անեմ․․․

[Ու կտրուկ թեման փոխվում է]

-Բա իմացաաաաաաաաաա՞ր, էն Արտակի աղջկան են փախցրել։

-Վույ աղջի ջա՜ն, իիիիիիիիի՜նչ ես խոսում, ոնց՞, երբ՞, ով՞․․․

-Բաաաա՜, իրա կուրսից մի տղայա․ ասում են՝ եկել են ուզելու, սրանք էլ չեն տվել, ինքն էլ փախցրելա։

-Բա հետո՞

-Դե էլ ինչ հետո, գնացել էն եքա կռիվ-ղալմաղալ են սարքել, վերցրել ու հետ են բերել․․․

-Այ քեզ բաաաաաաա՜ն, չեմ իմացել։

-Աղջի՛,  մի հատ իջի լուսիններից․ կողքդ սենց բաներ են եղնում, դու էլ՝ բանից բեխաբար․․․

-Օօօօօօօօօօ՜ֆ , ինչ ուզում են անեն, ես որ ասում էի մի քիչ ուշադիր եղեք, չէին լսում, դե թո՛ղ տուժվեն․

-Ճիշտ ես , թող դաս եղնի իրանց․․․

[ՈՒ տենց մի ժամաչափ ինքնամոռաց զրուցում էին , մինչև որ հյուր եկած հարևանուհին ավանդական ոճով ընդհատեց զրույցը]

-Վաաա՜յ աղջի ջան, էս ինչ երկար նստեցի, էսա Սերոժս կգա պարապմունքից, իսկ ես հլա ուտելու բան չեմ սարքել։

-Հաաաաաա՜, գնա ազիզ, ես էլ տենամ ինչ եմ սարքում։ Արդեն հոգնել եմ էս եփել – թափելուց․․․

-Բա ես ինչ ձև եմ հոգնել․․․ Դե լավ, ես թռա, ոնց որ եկավ արդեն, առայժմ․․

-Հաաաա՜, աղջի՛, շուտ շուտ երևա՛ , սաղ օրը մենակ-մենակ նստած եմ

-Եղավ, «Պակա»

[Շարունակելի․․․]

Ով ես Դու ինձ համար

Հարց, որն ինձ արդեն շատ է անհանգստացնում։
Ո՞վ ես Դու ինձ համար։ Իսկապես չեմ հասկանում։

Քո մեջ, կարծես, գտել եմ այն ամենը, ինչ ինձwho are you for me? հոգեհարազատ է, բայց դա միայն թվում է, թե գտել եմ։ Թվում է այնպես, որ չի էլ նկատվում, որ թվում է։ 
Քեզ համար իմ «խաղում» դեր չէի նախատեսել, բայց դարձել ես խաղիս գլխավոր հերոսը․․․
Հակասությունները կուտակվում են մեջս։ Չեմ կարողանում կողմնորոշվել:
Միգուցե քո հանդեպ առաջացած հետաքրքրվածությունն է պատճառը, բայց ո՛չ, Դու ավելիին ես արժանի։ Եթե ասեմ, որ սիրում եմ քեզ, մեկ է, այդտեղ էլ սխալված կլինեմ։ Եթե սեր լիներ՝ այսքան չէի մոլորվի․․․
Ստիպում ես մոռանալ անցյալս, բայց միևնույն ժամանակ հիշեցնում ես այն։ Քո հետ կապված հուշեր չունեմ, բայց ամեն մի հուշ կապում եմ քեզ հետ, բոլորի նման ես, բայց բոլորի մեջ միայն քեզ եմ նկատում․․․

Ով ես Դու ինձ համար․․․
Հարց, որին պատասխան չեմ գտնում։ 
Երկար մտածում եմ քո մասին, անգամ՝ երազ եմ տեսնում։ Հանդիպում եմ քեզ հետ, զրուցում եմ հետդ, հարցեր եմ տալիս քեզ, ժամերով նայում եմ դեմքիդ․․. 
Սթափվելուց հետո միայն հասկանում եմ, որ ես միայնակ եմ՝ իմ սենյակում փակված․․․
Չգիտեմ էլ ինչպես գրեմ, որ հասկանաս ինձ, բայց, մեկ է, չես կարող հասկանալ այն մարդուն, ով անկարող է պատասխանել անգամ մի շատ պարզ ու հասարակ հարցի. «Ո՞վ ես Դու ինձ համար»…


«Բեսլան-2004»

2004 թ․

Սեպտեմբերի 1

Հյուսիսային Օսեթիա

Ք․ Բեսլան

Թիվ 1 դպրոց

334 զոհ

800 վիրավոր

ՄԵՆՔ ՀԻՇՈԻՄ ԵՆՔ ՁԵԶ ԵՎ ՑԱՎՈՒՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ

«GNU/Linux» կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ

Մենք բոլորս քիչ թե շատ օգտվում ենք համակարգիչներից։ Մեկիս համար այն զվարճանքի առարկա է, մյուսի համար՝ աշխատանքային գործիք, իսկ ոմանց համար էլ՝ «դե, օջախ ա, թող էս ել ըլնի»․․․ Բայց, ինչ նպատակով էլ որ մենք օգտագործում ենք համակարգիչը, մեկ է, մեզ պետք են գալիս օպերացիոն համակարգեր, ծրագրեր, ուտիլիտներ և այլն։ Հիմնականում մեզ հանդիպում է Windows օպերացիոն համակարգը, որը վճարովի է, և  ստիպված ենք լինում կա՛մ վճարել, կա՛մ էլ ինչ-ինչ ճանապարհներով գտնել այն, այսպես ասած, «կոտրելու» տարբերակներ։ Մի խոսքով, ավելորդ գլխացավանք, ժամանակի վատնում, արդյունքում՝ ոչ լիարժեք ծրագրային ապահովում։
Նույնը վերաբերվում է «վինդոուսական» ծրագրերի գրեթե 80 տոկոսին։

Հենց այսպես էլ հարստանում է Բիլլ Գեյթսը։
«Բա մեզ սազո՞ւմ ա, որ մեր հաշվին ոմանք միլլիարդներ դիզեն»

1983 Ռիչարդ Ստոլլման (Richard Stallman) անունով մի ծրագրավորող հեռացավ Մասաչուսեթսի համալսարանից և սկիզբ դրեց բաց կոդով ծրագրերին` ստեղծելով GNU Project” – ը։ Ստոլլմանի նպատակերն էին անվճար և բաց ծրագրերի զարգացումն ու տարածումը։
Նրան հետևեցին տասնյակ հազարավոր ծրագրավորողներ։ Արդյունքում՝ մենք հնարավորություն ունենք 99 տոկոսով օգտվել համակարգիչներից։ Բացարձակ անվճար։ Իհարկե, եթե օգտվում ես Linux օպերացիոն համակարգից։
Շատերը Լինուքս անունը լսելիս պատկերացնում են «սև էկրան, սպիտակ տառեր»։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Գրեթե կես միլլիոն կամավոր-ծրագրավորողներ աշխատում են մի ուղղությամբ՝ Լինուքսը հասցնել կատարելության և դարձնել հանրամատչելի։
Գոյություն ունեն Լինուքսի տասնյակից ավելի դիստրիբյուտիվներ, մի քանի գրաֆիկական միջավայրեր (ի դեպ՝ Վինդոուսից հազար անգամ գեղեցիկ և մատչելի) և հազարավոր անվճար ծրագրեր, որոնք բավարարում են համակարգչից օգտվողների պահանջների 99 տոկոսը։

Ամենատարածված և օգտագործողների լայն շրջանակ ունեցող դիստրիբյուտիվները․
debian, fedora, gentoo, knoppix, mandriva, mepis (wikipedia),novell, redhat, slackware (wikipedia), suse, ubuntu, xandros (wikipedia)

Հուսով եմ, որոշ չափով հետաքրքրություն առաջացավ Լինուքսի և ընդհանրապես բաց կոդով, այսինքն՝ անվճար ծրագրերի հանդեպ։
Հաջորդ գրառումներիցս մի քանիսը կնվիրեմ Լինուքսին։
Ձեզ հուզող հարցերը կարող եք գրել քոմենթների տեսքով, կամ նամակ ուղարկել miksentmail@gmail.com հասցեին։ Հաճույքով կպատասխանեմ։