Ամենամսյա Արխիվներ: Հունիս 2012

Դմբուզիկները (խամյակներն են) տժժում են 18+ :ՃՃՃ

Բարեւներ բոկորին․․․ Հիշում ե՞ք խամյակներիս, որոնց ես մի ժամանակ պահում էի։ էն որ դաժե մի անգամ փախուստի էին դիմել, բայց բարեբախտաբար հայտնվեցին օրվա վերջին․․․ Մի խոսքով, իրանց ես նվիրել եմ ընկերներիցս մեկին, ու համար ի սկզբանե հենց գնել էի իրանց։ Իրանք էնտեղ իրենք շատ լավ են զգում, ահավոր մեծացել են։ Արդեն ապրում են ոչ թե 3 լիտրանով բանկայի մեջ, այլ մի մեծ ակվարիում ա հատկացված իրանց համար, ու իրանք լավ ազատ կարողանում են տժժալ․․․

Դե արդեն 40 օրականից էլ ավել են, իսկ դա նշանակում է, որ արդեն ժամանակն ա, որ ի հայտ գային իրենց սեռական բնազդները։ Իրանց բախտն ահավոր բերել ա , որ վերցնելիս առանց իմանալու տարբեր սեռի եմ վերցրել, այլապես լավ չէր լինելու իրանց գործը։ (մի տեսակ շատ եմ «իրենք, իրանց» բառերն օգտագործում, կներե՛ք ։Ճ)։ Բանից պարզվում ա , որ սեւ խամյակը տղա է (որձ), իսկ սպիտակն աղջիկ (էգ)։

Էս քանի օրը տեղի ա անեցել իրենց առաջին գիշերը ։Ճ ։ Ու այդ ամենը մի զավեշտալի վիդեոյի նյութ է դարձել։ 2-րդ րոպեից սկսվում  ա տժժիկները ։ՃՃՃ, իսկ վերջում սպիտակ խամյակն ուղղակի շեյխի կայֆեր ա անում ։ԴԴԴ

Հաջողություն եմ մաղթում իրենց, տեսնենք թե երբ ու ինչքան ձագեր կծնվեն ։ԴԴԴ

[jwplayer mediaid="1019"]

 

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Վերջերս տարածված լուրերի համաձայն հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դառնալով 1800 դրամ:

«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը, նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը : Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին:

Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում , որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :

Դիմում ենք պատասխանատու մարմիններին վերանայել որոշումը :

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն

Երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-16:00, Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում (Մյասնիկյան 12/40) հեռ. +374 (322) 2 13 40 կազմակերպում է երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին:

Ֆորումի նպատակն է հանրությանը ներկայացնել Թեղուտի խնդիրը և այս խնդրով մտահոգված մարդկանց հնարավորություն տալ ներգրավվելու աշխատանքային գործընթացների մեջ (արդեն գոյություն ունեցող «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում կամ այլ):

Օրակարգ
13:00 – 15:00 – նախաձեռնության ակտիվիստները կներկայացնեն Թեղուտի խնդիրը՝
բնապահպանական
սոցիալ-տնտեսական
առողջապահական
իրավական
քաղաքացիական համատեքստում

Ընթացքում կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:

15:20 – 16:00- աշխատանքային փոքր խմբերով քննարկումներ, որտեղ մասնակիցները կարող են ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:

Կոնտակտային հեռախոսահամար 093014565