Ամենամսյա Արխիվներ: Դեկտեմբեր 2011

Սկանդինավները պատվո հարթակին…

Շվեդական Օստերսունդում շարունակվում է Բիաթլոնի աշխարհի գավաթի առաջին մրցափուլը: Այսօր տղամարդիկ իրենց ուժերը

Carl Johan Bergman (swe) - Gold

չափեցին Սպրինտ-մրցավազքում: Այն իրենից ներկայացնում է 10կմ -անոց վազքուղի` 2 կրակակետերով: Եթե ինդիվիդուալ մրցավազքում կարեւոր է ամեն թիրախը, ապա այստեղ ավելի շատ վազքի մեջ է հաղթանակի գրավականը. Ամեն մի չփակած թիրախի համար մարզիկը ստանում է 150 մետրանոց տուգանային շրջան:

Մրցուղի դուրս եկան 103 մարզիկ: Այս անգամ եղանակն այնքան էլ վատը չէր ինչպես նապորդ մրցավազքի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մարզիկներն էլ ավելի լավ դրսեւորեցին իրենց կրակային կետերում: Իդիվիդուալ վազքում իրենց անակնկալ վատ ելույթով զարմացրած նորվեգացիները այսօր փայլում էին ողջ մրցավազքի ժամանակ: Վատ չէր նաեւ չեխերի ելույթը: Առաջին մրցույթում արծաթե մեդալ նվաճած Միխալ Շլեյզինգերն ու նրա հայրենակից Յարոսլավ Սոխուպը մտան առաջին ութնյակի մեջ եւ մասնակցեցին “Ծաղկե միջոցառմանը”:

Այս անգամ եւս Ռուսաստանի հավաքականը ձախողեց մրցավազքը: Ամենալավ արդյունքը ցույց տվեց Անտոն Շիպուլինը` եզրափակելով լավագույն 30-ի ցուցակը: Իսկ մնացածները անգամ չկարողացան չեռք բերել գավաթային միավորներ, ոմանք անգամ զրկվեցին հաջորդ Հետապնդում-վազքից:

Tarjei Boe (nor) - 2nd

Հիմա անդրադառնանք առարջին տասնյակին:Այն եզրափակում է ավսրիացի Սվեն Գրոսեգերը:

Emil Hegle Svendsen (nor) - 3rd

Զարմանալի է ամերիկացի Լոուել Բեյլիի 5-րդ արդյունքը: Տասնյակում տեղավորված մարզիկները աչքի ընկան իրենց ճշգրտությամբ ` թույլ տալով առավելագույնը մեկ սխալ կրակային կետերում: Ֆրանսիացի Մարտին Ֆուրկադի 4-րդ տեղը ապացուցեց, որ նրա նախորդ հաղթանակը պատահական չէր, ինչպես մտածում էին շատերը: Նա հիանալի մրցակցություն ցուցաբերեց, բայց ցավոք այս անգամ հայտնվեց “փայտե մեդալակրի” դերում:

Ինչպես նշեցի` նորվեգացիների կտրուկ վերելքը, կամ, ավելի ճիշտ վերադարձը իրենց համար սովոր բարձունքներին, արտահայտվեց լեգենդար Բյորնդալենի 9-րդ, Սվենդսենի 3-րդ եւ Բյոյի 2-րդ տեղերով: Երիտասարդ նորվեգացիները այսօր վերցրեցին բրոնզն ու արծաթը` լուրջ հետապնդում առաջակելով ոսկե մեդալակիր շվեդ Կարլ Յոխան Բերգմանին: Բերգմանը հայրնենի մրցուղում խելահեղ վազք եւ հիանալի ճշգրտություն ցուցաբերեց ու հայրենակիցներին հաղթանակի բերկրանք պարգեւեց:

Այս արդյունքների հիման վրա էլ կիրակի օրը նրանք կհետապնդեն միմյանց օստերսունդյան եզրափակիչ մրցավազքում:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ վաղը մեր ժամանակով 17:20-ին մրցուղի դուրս կգան կանայք, որոնք իրենց ուժերը կչափեն Սպրինտ-մրցավազքում:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով:

Դոմրաչեւայի ոսկեզօծ մեկնարկը

Ավարտվեց կանանց ինդիվիդուալ մրցավազքը: Այն, ինչպես երեկվա

Darya Domracheva (blr) - Gold

տղամարդկանց ինդիվիդուալը, եւս լի էր անակնկալներով: Մրցուղի դուրս եկան 94 մարզուհիներ: Ցավոք, Շվեդական Օստերսունդում եղանակային պայնանները ոչ այդքան «բիաթլոնային» են վերջին օրերին: Այսօրվա քամին մի կողմ դրեց բոլոր սպասումները: Նորից կրակայինների անհույս վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական ֆավորիտները ուղղակի չեն կարողանում ցույց տալ իրենց «սնայպերական» որակները: Այս անգամ մեզ զարմացրեցին Գերմանիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի մարզուհիները: Նրանց մեծամասնության արդյունքները չէին բավականեցնում անգամ առաջին տասնյակում հայտնվելուն: Գերարագ նորվեգացի Տուռա Բերգերը նման էր սկսնակ երիտասարդ մարզուհու: 6 բացթողում, 29-րդ տեղ, սա հաստատ Բերգերի համար չէ: Նույնը կարելի է ասել ռուս մարզուհիների մասին, նրացից ամենալավ ցուցանիշը Եկատերինա Յուռլովայինն է , որը 3 չփակած թիրախով եզրափակեց առաջին 10-նյակը: Մնացած ռուսները իրենց գտան տասնյակից դուրս, անգամ 65-րդ տեղում մենք տեսնում ենք Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկին՝ Սլեպցովային: Հայրենի հողի վրա իրենց անչափ լավ դրսեւորեցին Շվեդուհիները՝ Աննա Մարիա Նիլսսոնի գլխավորությամբ: Լավագույն տասնյակում կարելի է նկատել Ուկրաինացիներին, որոնք իսկապես լավ ելույթ ունեցան: Իսկ հիմա անդրադառնանք մեդալակիրներին:3-րդ տեղում մենք տեսնում ենք կանանց

Anna Maria Nilsson (swe) - 2nd

բիաթլոնի ամենագլխավոր ֆավորիտ գերմանացի Մագդալենա Նոյներին: Մի քիչ անսովոր է նրան տեսնել 3-րդ աստիճանին: Մրցուղու միջին հատվածում ոչ-ոք չէր կասկածում Նոյների հաղթանակին, բայց կանգնած դիրքի իսկական ձախողակ Նոյները վերջին կրակակետում թույլ տվեց 2 սխալ եւ հակառակորդներին տվեց հաղթանակի իրական շանս տվեց: Արծաթե մեդալին արշանացավ Շվեդուհի Աննա Մարիա Նիլլսոնը՝ ուրախություն պարգեւելով հայրենակիցներին: Նոյների թույլ տված սխալներից 100 տոկոսով օգտվեց Բելոռուսական բիաթլոնի աստղ Դարյա Դոմռաչեւան, ով անթերի անց կացրեց մրցավազքի երկրորդ կեսը եւ արժանի հաղթանակ տարավ: Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ինդիվիդուալում

Magdalena Neuner (ger) - 3rd

հաղթում է նա, ով լավ է կրակում: Ինչեւէ , հաճելի մրցավազք էր՝ լի անակնկալներով ու լարված պահերով: Հուսանք ասյպիսի մթնոլորտ կտիրի ողջ մրցաշրջանի ընթացքում:

Կանանց բիաթլոնը մի քանի անգամ հետաքրքիր եւ գեղեցիկ է, քան տղամարդկանցը, քանի որ մրցուղի են դուրս գալիս թույլ սեռի ներկայացուցիչները, բայց ցուցաբերում են տղամարդկային ուժ ու անմոռանալի հզոր պայքար, որն ուղղակի հնարավոր չէ չդիտել:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ վաղը մեր ժամանակով 19:05-ին մրցուղի դուրս կգան տղամարդիկ, որոնք իրենց ուժերը կչափեն Սպրինտ-մրցավազքում:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով: