Ամենամսյա Արխիվներ: Նոյեմբեր 2011

Հայտարարություն «www.pdmandarin.com» ից

Ֆորում թատրոն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Եկեք տեսնենք, ընտրենք, փոխենք…» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ձեւավորված «Ֆորում թատրոն» խումբը հրավիրում է ձեզ մասնակցելու իրենց կողմից պատրաստված ինտերակտիվ ներկայացումներին, որտեղ քննարկվելու են առօրյա կյանքում հանդիպող արդիական սոցիալական խնդիրներ:
Միջոցառումը տեղի կունենա 2011թ-ի նոյեմբերի 20-ին, «Գրին հաուզ» հյուրատանը, սկիզբը՝ ժամը 14:00-ին:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներկա գտնվել միջոցառմանը կամ ստանալ այլ տեղեկություններ, կարող են գրել «Facebook» սոցիալական ցանցում կամ մեր էլեկտրոնային փոստով, զանգահարել ստորեւ նշված հեռախոսահամարներով կամ այցելել կազմակերպության գրասենյակ:

Հասցե՝  ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 71/1, «Խաղաղության երկխոսություն» հկ
Հեռ.՝  0322 46059, 093 92 00 43
Էլ. հասցե՝  zakaryanarmine@rambler.ru
Էլ. հասցե՝  ekhachatryan@peacedialogue.am
Էլ. կայք՝  http://www.peacedialogue.am/

Վերջապես միացա «Սափրագլուխներին»

Երեկ բոլորիս համար երազանքների օր էր: Քանի որ բախտ էր վիճակվել ապրել մի

օր, որի ամսաթիվը 100 տարին մեկ է այդպիսին լինում: Խոսքս 11.11.11 ի մասին է:

Singing patriotic songs

Բայց իմ եւ շատ «Թռչկանցիների» համար այդ օրն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հավաքվելու էինք «Armenian Extreme Club»ում՝ նշելու մեր բոլորիս հաղթանակը:

Ես եւ 3 ընկերներս՝ Գոռը, Արմենը, Ռոման, եւս որոշեցինք այդ «երազանքի» օրը լինել մեր ճամբարակից ընկերների հետ: Հասանք երեկոյան ժամը 8 ին: Մեզ դիմավորեցին Ավետը եւ Գեւորն ու ուղեկցեցին ակումբ:

Gor and Armen with guitars

Մթնոլորտն ահավոր ջերմ էր. բոլորս ուրախ էինք կրկին անգամ հանդիպելու միմյանց: Տրամադրություններս ավելի բարձրացավ Օղու եւ “Redbull” ի խառնուրդից ստացված անկրկնելի խմիչքի մի քանի բաժակից հետո, որը մեզ համար պատրաստում էր Գոռ Հովհաննիսյանը: Միանգամից անցանք մեր սիրելի գործին. Նստոտելով պատերի տակ՝ սկսեցինք երգել հայրենասիրական երգեր, որոնզ մեծ վարպետ Եղիան ուղղակի թնդեցնում էր ակումբի պատերը: Նվագակցում էին կիթառահարներ Արմենն ու Գոռը Վանաձորից:

Անցել էր մի կամ 2 ժամ, եւ տրամադրությունս հասել էր իր պիկին: Որոշեցի միանալ իմ «սափրագլուխ ընկերներին», որոնց կարծես դավաճանել էի ճամբարում՝ խնայելով մազերս: Սխալս ուղղելու հարցում իր օգնությունն առաջարկեց մեր «Վարսավիր» Սամվելը: Չնայած նրան, որ ցուրտ էր , եւ ջուրն

Gini Lits

անչափ սառն էր՝ իմ վճռականությունը թույլ չէր տալիս հետ կանգնել որոշումիցս: Սամվելն սկսեց իր «Բարի գործը», եւ չէր անցել 15 րոպե, երբ մեզ «դավաճանեց» ածելին: Ընկերներս գնացին նորը գնելու իսկ ես կիսասափրված գլխով միացա պարողներին: Զավեշտալի տեսարան էր, բայց շատ հաճելի էր: Անցավ եւս մի կես ժամ, եւ պարզվեց, որ մայրաքաղաքի կենտրոնում ուղղակի անհնար է գնել սափրման պարագաներ: Բայց Սամվելի վճռականությունը հաղթեց, եւ նա հնարագիտորեն ձեւափոխեց սափրիչը: Ուռաաաաաաաա՜, ես վերջապես «սափրագլխվեցի»:

Մի խոսքով, չեմ կարող ասել , թե հենց այդ էր իմ երազանքը, բայց ասեմ,որ այդ օրն ինձ համար կլինի ամենաերջանիկ օրերից մեկը:

Կեցցե՛ Թռչկանը, Կեցցե՛ «Սափրագլուխ բնապահպանը», Կեցցե՛ Սամվելը:

Yeghia

Hasmik (asala), Haykanush, Mariam

Samvel (headshaver) Hovhannisyan

Crazy dance

Me with half - shaved head

Dancing armenian

Հ.Գ. Նկարները Սամվել Հովհաննիսյանի եւ Հերմինե Եղիկյանի:

Թռչկանի Հաղթական ռոք համերգը

Սույն թվականի Նոյեմբերի 6 ին Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության հաղթանակին նվիրված ռոք համերգը։Համերգի կազմակերպչական աշխատանքները տարան «Խաղաղության Երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամները։ Իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները։

Համերգին հանդես եկան «Որդան Կարմիր», «Lousnelius», «Scream», «Yan», «Dreamers» վանաձորյան ռոք խմբերը եւ Երեւանյան «The Bambir» ռոք խումբը։Համերգը լինելու էր պայքարի բաղկցուցիչ մասը, բայց մինչ տարվում էին նապապատրստական աշխատանքները, ՀՀ կառավարությունը ջրվեժին տվեց հատուկ պահպանվող բնական հուշարձանի կատեգորիա, եւ համերգը ավտոմատ վերածվեց հաղթական համերգի։

Վերջապես պատրաստ է համերգի ամբողջական տեսագրությունը՝  HD որակով։Բաղկացած է 10 մասից՝ փլեյլիստ տարբերակով։ Առանձին մասերով կարող եք գտնել «Խաղաղության երկխոսություն» հկ ի “YouTube Channel” ում։

Ամբողջական տարբերակը Keep Trchkan Waterfall (Rock Concert) փլեյլիստում։

Վայելե՛ք ռոք երաժշտությունը եւ պահպանե՛ք բնությունը, քանզի առանց բնության մենք ոչինչ ենք։