Ամենամսյա Արխիվներ: Նոյեմբեր 2011

Բիաթլոնը մեկնարկեց Ֆրանսիացու հաղթանակով…

Ընդամենը մի քանի րոպե առաջ վերջացավ Բիաթլոնի 2011 – 2012 մրցաշրջանի

Martin Fourcade (fra) - Gold

առաջին մրցավազքը՝ տղամարդկանց 20կմ ինդիվիդուալ մրցավազքը՝ 4 կրակային կետերով՝ 2 պառկած, 2 կանգնած դիրքերով:

Առաջին մրցաշրջանն անց է կացվում Շվեդիայի Օստերսունդ քաղաքում: Մասնակցում էր 103 մարզիկ: Եղանակային պայմանները իսկական բիաթլոնային էին՝ -2 աստիճան: Առաջինը մրցուղի դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի ավագ  Եւգենի Ուստյուգովը: Մի քիչ զարմանալի էր նրան տեսնել ավագի դերում, քանի որ Ռուսաստանի հավաքականում կան էլ ավելի փորձառու մարզիկներ, բայց, ցավոք, այս տարի հավաքականը ահռելի կորուստներ ունի: Միանգամից 4 փորձառու մարզիկ վնասվածքի պատճառով չեն մասնակցում մրցաշարին:

Եւս մի զարմանալի եւ շատ հետաքրքիր փաստ, որ հազվադեպ է պատահում հենց առաջին մրցափուլերի ժամանակ. Գրեթե բոլոր գիգանտները մեկ մարդու նման մասնակցում էին վազքին:

Մրցավազքը անհաջող էր հատկապես Նորվեգիայի գերհզոր հավաքականի համար: Նրանցից եւ ոչ մեկը չկարողացավ հաղթահարել կրակայինների բարդ արգելքները: Բիաթլոնի լեգենդ Ուլե Այնար Բյորնդալենը վրիպեց ամբողջ վեց անգամ: Դա ուղղակի անթույլատրելի է նման կարգի մարզիկների համար: Վատ արդյունքներից զերծ չմնացին նաեւ նրա համերկրացիներ եւ ոչ պակաս լեգենդար մարզիկներ Եմիլ Սվենդսենը, Լարս Բերգերն ու Տարի Բյոն: Սրանք «Բյուրեղյա գլոբուս» -ի գլխավոր ֆավորիտների շարքում են դասվում:

Չստացվեց Նորվեգացիների մոտ, բայց փոխորենը լավ արդյունքներ գրանցեցին Ավստրիացիներն ու ֆրանսիացիները: Բիաթլոնի «Սնայպերներ» Եդերն ու Լանդերտինգերը բավականին լավ արդյունքներ ցույց տվեցին:

Michal Slesingr (cze) - 2nd

Մի խոսքով մեծամասնության մոտ ահավոր էին կրակային արգելքները, իսկ ինդիվիդուալ մրցավազքում ամենակարեւորը հենց բաց թիրախ չթողնելն է, քանի որ ամեն չփակված թիրախի համար անձնական ժամանակին 1 տուգանային րոպե է ավելանում, իսկ այս կարգի մրցաշարերում 1 րոպեն դա միջինը 5-6 մրցատեղ է հետ գցում:

Իսկ հիմա մի քիչ արդյունքների մասին: Ինչպես նշեցի, գրեթե բոլոր ֆավորիտները ցույց չտվեցին իրենց ամբողջ կարոցությունները. նրանք գրավեցին մոտավորապես  20-30-րդ տեղերը:

Առաջին տասնյակը ցույց տվեց, որ այն մարզիկները, որ առավելագույնը 2 չփակված թիրախի դեպքում միայն կարելի է գրավել բարձր տեղեր: Բացառություն էին միայն Սլովակ Յակոբ Ֆակն ու ռուս Եվգենի Գառանիչեւը, ովքեր անգամ 3 տուգանային րոպեներով կարողացան մնալ բարձունքներում:

3-րդ տեղը գրավեց Գերմանացի Սիմոն Շեմպը, ով 1 տուգանային րոպեով կարողացավ լուծել իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Մրցավազքի հայտնությունն իհարկե չեխ Միխալ Շլեյզինգրն էր. նա 1

Simon Schempp (ger) - 3rd

տուգանային րոպեով գրավեց 2րդ տեղը եւ վաստակեց արծաթե մեդալ  շատ կարեւոր միավորներ:

Իսկ ահա Ֆրանսիացի 23-ամյա Մարտին Ֆուրկադը գերազանցեց բոլորին, թե՛ արագությամբ եւ թե՛ ճշգրտությամբ: Հաճելի եւ սպասված հաղթանակ էր, քանի որ վերջերս նրա ստաբիլ ու հաջող ելույթները թույլ չէին տալիս կասկածել նրա հաղթանակի վրա: Ցավոք, նրա ավագ եղբայրը կրկին հետ մնաց եւ ստիպված կրտսեր եղբորը շնորհավորեց մրցուղուց դուրս:

Դե ինչ, համարենք, որ սա լավ սկիզբ էր:

Շնորհավորենք ֆրանսիացիներին՝Ֆուրկադ կրտսերի հաղթանակի առթիվ, իսկ մնացածներին մաղթենք հաջողություն հետագա փուլերում ու մրցավազքերում:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ վաղը մեր ժամանակով 20:05-ին մեկնարկում է կանանց ինդիվիդուալ մրցավազքը:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով:

Սկսվել աաաաաաաաա….

Սիրելի բարեկամներ.
Թռչկան ջրվեժի պահպանման հարցում մեծ դերակատարում ունեցավ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որն օրենքով չարգելված միջոցներով սեղմ ժամկետում կարողացավ հասնել իր առջև դրված նպատակին: Նախաձեռնությունը լինելու է հետևողական մինչև ջրվեժի փրկության հարցի վերջնական լուծումը. դեռևս ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեն նրա անձնագրի կազմման և տարածքի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ:
Սակայն, հաշվի առնելով Հայաստանի բնապահպանական ոլորտում առկա աղետալի վիճակը, տարաբնույթ խնդիրներն ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը, ստեղծվել է նոր անվանումով խումբ, որին կարող է միանալ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ խնդիրների լուծման գործընթացում:
Փորձը ցույց տվեց, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Յուրաքանչյուրիս մասնակցությունը կարող է էական դեր ու նշանակություն ունենալ այս կարևոր գործում:

Մեծ ակնկալիքներով` մի խումբ «թռչկանցիներ»

https://www.facebook.com/groups/206773119400969/?notif_t=group_r2j

Բողոքի ակցիա հանուն բնության պահպանության!!!!!

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի” նախագիծը, որտեղ կան բազմաթիվ բացթողումներ և մեր սիրելի բնության համար վտանգավոր կետեր: Դրանով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի էկոգաղութացման և բնության անխնա օգտագործման գործընթացը: Մենք պայքարելու ենք հանուն առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու մեր իրավունքի:
Բոլորս միանում ենք այս ակցիային երկուշաբթի, նոյեմբերի 28-ին ժամը 11:30 Ազգային Ժողովի դիմաց: Մեր հետ բերում ենք բնության պահպանությանը նվիրված պլակատներ:

Եթե նախագիծը ընդունվի` օրինակ 5, 500 կամ ավել հեկտար անտառահատման համար հանրային լսումներ կամ լուրջ փորձաքննություն չի անցկացվի: Այս կերպ փորձ է արվում օրինականացնել բնության, ընդերքի, հայրենիքի անխնա շահագործումը և ամեն կերպ դուրս նետել որոշողների շրջանակից ժողովրդին ու նրա ձայնը:

Բոլորս միանում ենք այս ակցիային երկուշաբթի, նոյեմբերի 28-ին ժամը 11:30 Ազգային Ժողովի դիմաց: Մեր հետ բերում ենք բնության պահպանությանը նվիրված պլակատներ, ընկերներին և վճռական մարտական ՈԳԻ:

Մեր ներկայությունը , ինչպես նաև բացակայությունը որոշիչ է`

https://www.facebook.com/events/326341040712838/?ref=ts

Հաշմանդամ ամուսին ինձ պետք չէ՛

Ահա մի կարճ պատմություն՝

2 տարի առաջ կլասսնիկներում պատահմամբ հանդիպեցի մի ռուս մարդու, ծանոթացանք, սկսեցինք ինետով շփվել, հիմա մենք շատ մտերիմ ընկերներ ենք, քանի որ ինքը նախկինում բիաթլոնիստ էր եղել, իսկ իմ կյանքում բիաթլոնը առանձնահատուկ տեղ է գրավում և հետո նա իրա անցյալում կապ է ունեցել հայերի հետ (Ղարաբաղի պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել հայ զինվորներին, անգամ կյանքն է վտանգել մեր հայրենիքի համար)։

Իր մի սխալի պատճառով նա հաշմանդամ ա դարձել – դոպինգի չարաշահումից հիվանդացել է։ Մի երևույթ, որը շատ հաճախ է պատահում սպորտում։

Էսօր իմացա, որ իր կինը վերցրել է երեխաներին ու հեռացել տանից՝ պատճառաբանելով, թե «Ինձ հաշմանդամ ամուսին պետք չէ՛»։

Հիմա իմ ընկերը մնացել է մեն – մենակ, շատ հուսահատ վիճակում․․․

Իսկ հիմա հարց – «Հեռու բոլորիցս, լինելով ընկերոջս տեղը՝ ի՞նչ կանեիք»

Բիաթլոն ու ոչ միայն…

Biathlon and FIS Cross - country by miksentius

http://skifanclub.wordpress.com

 Ներկայացնում եմ իմ նոր բլոգը: Այն ամբողջովին նվիրում եմ Բիաթլոնի սիրահարներին: Այստեղ կլինեն թարմ նորություններ, մարզիկների մասին տեղեկություններ, մրցաշարային աղյուսակներ, մրցումների օրացույցերն ու դրանց արդյունքները: Մի խոսքով` այն ամենն, ինչը հետաքրքրում է այս 2 շատ գեղեցիկ սպորտաձեւերի սիրահարներին:

Հուսով եմ այն ձեզ դուր կգա ` իր օգտակարությամբ ու հետաքրքրությամբ:

http://skifanclub.wordpress.com