Ամենամսյա Արխիվներ: Օգոստոս 2011

«GNU/Linux» կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ

Մենք բոլորս քիչ թե շատ օգտվում ենք համակարգիչներից։ Մեկիս համար այն զվարճանքի առարկա է, մյուսի համար՝ աշխատանքային գործիք, իսկ ոմանց համար էլ՝ «դե, օջախ ա, թող էս ել ըլնի»․․․ Բայց, ինչ նպատակով էլ որ մենք օգտագործում ենք համակարգիչը, մեկ է, մեզ պետք են գալիս օպերացիոն համակարգեր, ծրագրեր, ուտիլիտներ և այլն։ Հիմնականում մեզ հանդիպում է Windows օպերացիոն համակարգը, որը վճարովի է, և  ստիպված ենք լինում կա՛մ վճարել, կա՛մ էլ ինչ-ինչ ճանապարհներով գտնել այն, այսպես ասած, «կոտրելու» տարբերակներ։ Մի խոսքով, ավելորդ գլխացավանք, ժամանակի վատնում, արդյունքում՝ ոչ լիարժեք ծրագրային ապահովում։
Նույնը վերաբերվում է «վինդոուսական» ծրագրերի գրեթե 80 տոկոսին։

Հենց այսպես էլ հարստանում է Բիլլ Գեյթսը։
«Բա մեզ սազո՞ւմ ա, որ մեր հաշվին ոմանք միլլիարդներ դիզեն»

1983 Ռիչարդ Ստոլլման (Richard Stallman) անունով մի ծրագրավորող հեռացավ Մասաչուսեթսի համալսարանից և սկիզբ դրեց բաց կոդով ծրագրերին` ստեղծելով GNU Project” – ը։ Ստոլլմանի նպատակերն էին անվճար և բաց ծրագրերի զարգացումն ու տարածումը։
Նրան հետևեցին տասնյակ հազարավոր ծրագրավորողներ։ Արդյունքում՝ մենք հնարավորություն ունենք 99 տոկոսով օգտվել համակարգիչներից։ Բացարձակ անվճար։ Իհարկե, եթե օգտվում ես Linux օպերացիոն համակարգից։
Շատերը Լինուքս անունը լսելիս պատկերացնում են «սև էկրան, սպիտակ տառեր»։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Գրեթե կես միլլիոն կամավոր-ծրագրավորողներ աշխատում են մի ուղղությամբ՝ Լինուքսը հասցնել կատարելության և դարձնել հանրամատչելի։
Գոյություն ունեն Լինուքսի տասնյակից ավելի դիստրիբյուտիվներ, մի քանի գրաֆիկական միջավայրեր (ի դեպ՝ Վինդոուսից հազար անգամ գեղեցիկ և մատչելի) և հազարավոր անվճար ծրագրեր, որոնք բավարարում են համակարգչից օգտվողների պահանջների 99 տոկոսը։

Ամենատարածված և օգտագործողների լայն շրջանակ ունեցող դիստրիբյուտիվները․
debian, fedora, gentoo, knoppix, mandriva, mepis (wikipedia),novell, redhat, slackware (wikipedia), suse, ubuntu, xandros (wikipedia)

Հուսով եմ, որոշ չափով հետաքրքրություն առաջացավ Լինուքսի և ընդհանրապես բաց կոդով, այսինքն՝ անվճար ծրագրերի հանդեպ։
Հաջորդ գրառումներիցս մի քանիսը կնվիրեմ Լինուքսին։
Ձեզ հուզող հարցերը կարող եք գրել քոմենթների տեսքով, կամ նամակ ուղարկել miksentmail@gmail.com հասցեին։ Հաճույքով կպատասխանեմ։

AYF Camp Vanadzor 2011 (Վանաձոր ճամբար 2011)

9 կանադահայ երիտասարդներ այս տարի Վանաձորում կազմակերպեցին մի շատ հետաքրքիր ճամբար, որը վանաձորցի 50 երեխաների հնարավորություն տվեց ակտիվ հանգիստ կազմակերպել՝չհեռանալով քաղաքից։
Ճամբարի հիմնական նպատակն էր հնարավորին չափով ավելի մոտեցնել Հայաստանի և Սփյուռքի կապը։ Բացի այդ, չամբարում երեխաների համար կազմակերպվեցին անգլերենի, ֆրանսերենի և համակարգչային փոքրիկ դասընթացներ։
Ճամբարային օրերն անցնում էին անչափ հետաքրքիր գրաֆիկով։ Անց էին կացվում հետաքրքիր մրցույթներ, կազմակերպվում էին խաղեր, որոնց վերջում հաղթողները արժանանում էին գեղեցիկ մրցանակներով։
Մեծ ոգևորությամբ նշվեց «Վարդավառը»։Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին տասնյակից ավելի հայրենասիրական երգեր և վերջում նվեր ստացան հայրենասիրական երգերի երգարան։

 Նկարները վերցված են «Վանաձոր ճամբար 2011»-ի բլոգից

Կամավորների մեջ կային ոմանք, ովքեր առաջին անգամն էին այցելում իրենց հայրենի երկիրը, և նրանց մոտ ավելի մեծ էր տպավորությունը։
Ցավոք այսօր մենք հրաժեշտ տվեցինք մեր եղբայրներին ու քույրերին, բայց նրանք մեզ խոստացան, որ ճամբարը կկրի ավանդական բնույթ։ Հուսանք, որ մեր քաղաքում այսպիսի ողջունելի միջոցառումները գնալով հաճախակի կլինեն։

Ճամբարի կազմակերպիչները

«Դու «դու» ես…» – Լուսինե Պողոսյան

«Ազատ ես, երբ կարողանում ես «իսկական» սիրել… առանց «ձեւ»-երի… առանց «որովհետեւ»-ների… առանց «բա՞ որ»-ների…
   Սիրել կյանքը… տաք արեւն… ազատ քամին… մարդկանց… ու «Նրան»…
   Երբ կարողանում ես սիրել առանց մտածված հարցերի ու լիքը անմիտ հարցերով… երբ կարեւորը հարցերը կամ պատասխանները չեն, այլ այն, որ դրանք կան… ու որ պարզապես կան, ոչ թե դու ես դրանք հորինել:
   Երբ կարողանում ես հարցեր տալ առանց պատասխան ակնկալելու… ու պատասխաններ տալ, երբ չկան հարցեր…
  
  Երբ գիտես, թե ինչպես սիրել ու գնահատել կյանքիդ ամենասովորական օրերն ու պահերը, ամենասովորական իրերն ու ամենասովորական մարդկանց…
   Երբ գիտես, թե ինչպես գնահատել ամենասովորական բառերն ու մտքերը… հասկանալով, որ դրանք  ամենաիսկականն են, ամենաազատն են… ազատ «ձեւ»-երից… ազատ կանոններից… ազատ ամեն ինչից, ինչ խանգարում է…
 
Ազատ ես…
Երբ չես վախենում քայլել, երբ բոլորը վախվորած կանգնած են…
Երբ որոշում ես կանգնել, երբ բոլորը լուռ նստած են…
Երբ խոսում ես, երբ բոլորն ուշադիր լսում են…
Լռում ես, երբ բոլորը խոսում են…
Ու դու մտածում ես……………….

Երբ չես վախենում քայլել, երբ բոլորը վախվորած կանգնած են… հասկանալով, որ ով եթե ոչ դու… եւ երբ, եթե ոչ հիմի…

Երբ որոշում ես կանգնել, երբ բոլորը լուռ նստած են… հասկանալով, որ լուռ նստելը չի բերի ոչնչի…

 Երբ խոսում ես, երբ բոլորն ուշադիր լսում են… ու չես վախենում ասել այն, ինչ մտածում ես…
 Լռում ես, երբ բոլորը խոսում են…
 Ու դու մտածում ես……………….
 Դու ազատ ես…
որովհետեւ դու «դու» ես, այլ ոչ «նա», այն «նա»-ն, որին այդքան փորձել ես նմանվել…
որովհետեւ «դու» դու ես, այլ ոչ թե «նա», ում պատրաստել են «նրանք»…
որովհետեւ «դու» դո’ւ ես…………….ու դու…
Դու ազատ ես, որովհետեւ………….
Դու պարզապես ազա’տ ես:»
                                                                                      Լուսինե Պողոսյան