Ամենամսյա Արխիվներ: Հուլիս 2011

Բակային քամանչահար կամ էլ հերթական անուշադրության մատնված երաժիշտը

Մեր ազգային նվագարանների գոյատևման հեռանկարները գնալով հավասարվում են զրոյի, և իմ կարծիքով մի քանի տարի հետո մենք այլևս հնարավորություն չենք ունենա ունկնդրել մեր հրաշալի ազգային գործիքները` կենդանի հնչողությամբ:
Մեր երիտասարդության զգալի մասը չգիտես ինչու ամոթ և ոչ մոդայիկ է համարում լսել օրինակ աշուղական կամ հայկական ժողովրդական երաժշտություն և նախընտրում է արտասահմանյան Փոփ կոչված խառը-մառը երաժշտություն, կամ էլ ծայրահեղ դեպքում մի կերպ <<ես կասեի ձևի համար>> լսում է այն անհատների կատարումները, որոնց անունները մի քիչ շատ են շոշափվում էստեղ-էնտեղ: Ու դրա համար էլ մենք չենք կարողանում միջազգային ասպարեզում մեզ ցույց տալ բարձր մակարդակով: Ու բացի դա մեր ազգային գործիքները նվագող մարդիկ էլ ստիպված են լինում փողոցներում, բակերում, կամ լավագույն դեպքում ռեստորաններում նվագելով վաստակել օրվա մի կտոր հացը: Իսկ Խատուբայի պես խեղկատակների համար հատուկ ներդրումներ են անում, ալբոմներ են ձայնագրում ու և անգամ ՊՌԱԿՌՈՒՏԿԱ են անում:
Երեկ մեր բակում մի քամանչահար էր նվագում, ով համարյա թե բոլորիս հայտնի է իր հեզ ու բարի արտաքինով և հիասքանչ ձայնով: Սիրտս մի տեսակ լցվել էր.. լսում էի, թե ինչ հաճույքով էր նվագում ու երգում, ու ափսոսանքի զգացումից ներվայնանում էի:
Մի քանի րոպե նվագելուց հետո տեսնելով, որ մի քանի հարյուր դրամ հավաքվել է, խորը հոգոց հանեց և հեռացավ բակից` երեխաներից մեկին հանգիստ հարցնելով` <<Ну как старик поет?>>:
Հասցրեցի գոնե մի քանի րոպե նկարահանեմ, որպեսզի ցույց տամ բոլոր նրանց, ովքեր հլա դեռ ցանկանում են օգնել տաղանդավոր մարդկանց:

[youtube=http://www.youtube.com/watch?v=rjN22w1MOWc]

Այս մարդն էլ կուզենա լավ ապրել, ու մենք կարող ենք օգնել նրան, բայց ոչ թե գրոշներ սպրդելով, այլ հանրության ուշադրությունը մի փոքր շեղել դեպի այս մարդը:
ՎԵՐՋԱՊԵՍ ՆԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ:

Կարկուտ Վանաձորում

Չգիտես ինչի բնությունը մեզ չի սիրում – տարվա բոլոր եղանակներին մենք միշտ տուժում ենք տարբեր տեսակի բնական աղետներից, գումարած էդ ամեն ինչին մեզ մոտ գրեթե միշտ անձրևներն ու կայծակն անպակաս են: Էս վերջին տարիներին էլ գնալով ավելի հաճախակի են լինում ավերիչ կարկուտները:
Այսօր մեկ անգամ ևս մեր գլխին “սառույց թափվեց”: Բայց պետք ա խոստովանեմ, որ կարկուտը հրաշք ա, ուղղակի մեզ շատ ա վնաս տալիս :Ճ
Բնությունն ել “Մազալու” բաներ ունի – ընենց հավեսովա փչացնում, որ մոռանում ես, թե ինչ վնաս ա հասցնում, ու ժամերով ապշած նայում ես, թե ինչպես են աչքիդ առաջ նոր բուսնած ծառերը ջարդոտվում…
Եվ որ ամենազարմանալին այն է, որ կարկուտից անմիջապես հետո երկինքը բացվում է, արևը դուրս գալիս, ու նենց տպավորություն ա ստեղծվում, որ յանի ոչ մի բան էլ չի եղել

[youtube=http://www.youtube.com/watch?v=LT6xMCIUCB4]