Բլոգի Արխիվ

Մհեր եւ Ռազմիկ – Արեւամանուկի երգ

Բարեւ՛,

Նորից անչափ ուրախ եմ բլոգիս կառավարման վահանակից (dashboard) ողջունելու բոլորիդ :Ճ

Ուզում եմ ներկայացնել մի երգ, որն արդեն մի քանի օր է ինձ հանգիստ չի տալիս: Անընդհատ լսում եմ ու չեմ կշտանում: Խոսքը մեր շատ սիրելի «Լավ Էլի» խմբի անդամ Մհեր Մանուկյանի եւ մանկական «Новаяа волна» 2010 մրցույթի հաղթող Ռազմիկի «Արեւամանուկի երգի» մասին է: Խոսքեր չունեմ.  շատ լավ երգ է: Մհերի երգերն ինչպես միշտ հզոր են, իսկ Ռազմիկի կատարումը հանգիստ չի տալիս. ակամայից սկսում ես շարժվել, պարել…Ասել մեր մեծերի՝ «Էս երեխեն իրա մի կտոր հացը կվաստակի :Ճ»: Իհարկե նա ավելիին է արժանի ու կհասնի ավելիին, ես կասկած էլ չունեմ:

Մի խոսքով, շատ գրելու բան էլ չկա… ուղղակի լսել ու նայել է պետք: Հաստատ կհավանեք՝

Կցում եմ նաեւ երգի mp3 տարբերակն ու բառերը: Բառերն ինքս եմ «հանել», հնարավոր է, որ սխալներ լինեն: Խնդրում եմ նման բան հանդիպելու դեպքում գրել, որպեսզի փոխեմ:

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Արեւամանուկի երգ (Մհեր Մանուկյան)

Թե մթնել է քո երկինքը լուռ, եւ դու կախել ես քիթդ ցած,

Թե ամեն ինչ դու տեսնում ես սեւ, թվում է  փուչ ու վերջացած,

Բարձրարայն կանչիր ինձ հինգ անգամ,

Հինգ անգամ կանչիր, ու ես կգամ, յեեե… օօօ

 

Կներկեմ նորից ես քո գորշ շորը ծիածան ներկով լուսե,

Ամպերի լավ թելերով էլ նուրբ հուսե շապիկ քեզ կհյուսեմ,

Բավական է կորանաս, ելք միշտ էլ կա,

Ինձ միայն կանչիր, ու ես կգամ, յէէէ… յոաէէէ

 

Թե բացվում են ծաղիկներն անկասելի խինդ ու ծիծաղով,

Թե ամեն ինչ տեսնում ես դու, ցնծում է,

Ու բացվում է դուռ, պատուհան, ՝դարպաս,

Ուրեմն ես գալիս եմ…  ա նամ նե նամ…

Հ.Գ. Forever Lav Eli, Forever Mher, Forever Razmik!!! Իսկ վերջում Ռազմիկի «Հաա՜յի» արտահայտությունը  sms- ի զանգ կարելի է սարքել :Ճ

Գնում եմ հայրենիքից + (Գոռ Մխիթարյան – Ես ու իմ հայրենիքը)

Բարեւ,

Արդեն 4 տարի է, ինչ Հայաստանից գնալու միտքն ինձ հանգիստ չի տալիս, ժամանակ առ ժամանակ այդ ցանկությունն

A better Life

“A better life”

ահագնանում է ու հասցնում համարյա վճռական քայլերի, բայց չգիտես ինչու մի բան անպայման պատահում է, ու ես ետ եմ կանգնում այդ որոշումից: Բայց այս անգամ կարծես ամեն ինչ վերջացած է: Հայաստանում ապրելն արդեն ինձնից շատ բան ա խլում:

Տանը խնդիրներ՝ կապված զբաղվածության հետ, դրսում խնդիրներ՝ շրջապատի ու իմ մտածելակերպի ու հետարքրությունների ահավոր տարբերության հետ կապված, գումարած օրեցօր ավելի վատացող իշխանությունները, այն էլ մինիմում մի 10 տարի ոչ մի դրական փոփոխության հույսի բացակայությամբ ու տենց շարունակ:

Հասկանում եմ, որ գնալուց հետո ամեն ինչ արքայական չի լինելու, ու ամեն ինչ զրոյից սկսել կա, հազար ու մի պրոբլեմ, բայց մի շատ կարեւոր բան կա՝ փոփոխության հույս, հույս որ մի բան կփոխվի կյանքումս… Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի…Այս տրամադրությունների  մեջ Գոռ Մխիթարյանի (Lav Eli)այս երգը անփոխարինելի ա… Ներքեւում դնում եմ երգն ու բառերը՝

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Ես ու իմ հայրենիքը

Պատճառ չգտանք նեղվելու իրարից,

Ես ու իմ հայրենիքը

Հանգիստ սրտով բաժանվեցինք:

Դեռ կգա ժամանակը կարոտի,

Երբ ես կուզեմ տանիքն իմ հայրերի,

Բայց մինչ կգա պահը վերադարձի,

Թողե՛ք վայելեմ աշխարհն այս օտարի:

 

[կրկներգ]

Ծեր հայրենիք՝ հոգնած բոլորից,

Իր պատմության նեխահոտ էջերից,

Արված-չարված կիսատ գործերից,

Որ կարող էինք անել, բայց ուզում ենք քնել:

 

Ես ու իմ հայրենիքը

Պահանջ չզգացինք բողոքել իրարից,

Ես ու իմ հայրենիքը

Ոչինչ չունեինք իրար ասելու:

Երկինքը կապույտ ամեն տեղ է կապույտ,

Հողը խոնավ ամեն տեղ է խոնավ,

Բայց երբ կգա պահ վախճանի,

Տարեք ինձ այնտեղ, ուր ես եմ ծնվել:

[կրկներգ] x2

 

«Lav Eli»-ն Վանաձորում

Բարեւ, երեւի չկա մի Լոնդոնցի , ով չգիտի «Փինք Ֆլոյդ» խմբին, կամ չի հպարտանում դրանով, կամ էլ մի Լոս Անջելեսցի, ով

Գոռ Մխիթարյան

չգիտի «Մեթալլիկա» -ին ու տենց շարունակ:  Ճիշտ է այս 2 խումբը մոլորակի գանձերն են, բայց հենց իրենց քաղաքի բնակիչների համար մի ուրիշ զգացողություն է այդ խմբերի հանդեպ, քանի որ հենց իրենց քաղաքում են ստեղծվել այդ գիգանտները…

Մենք էլ՝ Վանաձորցիներս, նույնպես ունենք պարծենալու շատ բան: Դանցին մեկը հենց «Լավ Էլի» խումբն է: Շատ է պատահել , որ ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս երբ ասել եմ, որ Վանաձորից եմ, միանգամից ինձ հարցրել ա, թե արդյոք «Լավ Էլի», կամ «Որդան Կարմիր» խմբին գիտեմ, թե ոչ: Մի ուրիշ զգացողություն եմ ապրում այդ պահին, մի տեսակ դզում ա էդ պահին, որ ես Վանաձորցի եմ :Ճ

Իրոք մենք միշտ էլ ունեցել ենք լավ ռոք խմբեր: Մեզ մոտ միշտ առնվազն մի «շնչող» խումբ կա… Կարծես հերթափոխի պես գալիս ու գնում են…

Հիշում եմ Վանաձորի երկաթուղայինների այգու ակումբի համերգները, երբ շատ հաճախ տանը խաբելով էի գնում, քանի որ փոքր էի ու տանեցիք էլ չէին թողնում ռոք լսեմ :Ճ Բայց մեկ ա մի ձեւ համոզում էի ու գնում էի:

Անցան տարիներ, մեծացանք, կյանքը փոխվեց, կասետները դարձան դիսկեր, հետո  ֆայլեր, ամեն ինչ հասանելի դարձավ.  մի խոսքով, կյանքը դարձավ քիչ թե շատ անհետաքրքիր: Ու հիմա չեմ զգում էն ժամանակվա կայֆը, մաքրությունն ու ջերմությունը:

Մհեր Մանուկյան

Երեկ այդ ջերությունն ու մաքրությունը մի քանի ժամով ետ վերադարձան «Լավ Էլի»-ի օգնությամբ: Հայքի հրապարակում  մեր հին ու սիրելի ռոք խումբը մի քանի տարով ետ տվեց ժամանակը: Ցավոք, այդ էմոցիաները չեմ կարող տեքստի միջոցով փոխանցել: Ամեն ինչ հրաշալի էր: Չեմ հիշում ինձ այդպես ուրախ: Տենց կտրված չկայի երբեք:

Մի բան հասկացա, որ ոչ մի տեղ ու ոչ մի դեպքում ես այդ ջերմությունը չեմ զգացել ու էլ չեմ զգա: Մեր քաղաքում մեր քաղաքի ՄԵՐ, ՄԵՐ , ՄԵՐ սիրելի խումբն էր համերգ տալիս: Ամեն ինչ մերն էր, մերոնցական էր, հավես էր, ջերմ էր, բարի էր:

Շնորհակալ եմ տղերքից, որ գոնե մի քանի ժամով ետ ֆռցրին ժամանակները, պարգեվեցին էդ հին թվերի էմոցիաները, շնորհակալ եմ իմ կողքին, իմ շուրջբոլորը տժժացող էն մասսային, որի համար իրոք մեր ռոքն ամենալավն ա…Շնորհակալ եմ բոլորից, բոլորից լավ օր պարգեւելու համար…

Վերջում էլ առանց գովազդային ենթատեքստի նշեմ, որ մեզ այդ հիանալի համերգը նվիրեց «Բիբլոս» բանկը՝ իր վանաձորյան մասնաճյուղի 1-ամյակի կապակցությամբ:

Լուսանկարները՝ Վադրինե Գրիգորյանի

 

 

“Enej” ռոք խմբի մասին

Բարեւ՛, բոլոր նրանց, ովքեր ինձ չեն ճանաչում, ասեմ, որ երաժշտության մեծ ֆանատ եմ եւ միշտ լավ երաժշտության ծարավ ունեմ: Միշտ նորության պրպտումների մեջ եմ: Ամեն անգամ, երբ մի նոր բան եմ հայտնաբերում, էնքան եմ ուրախանում, որ տանեցիք ակամայից տխրում են :Ճ, քանի որ սկսում եմ ժամերով իրենց գլուխները ցավեցնել գտածս նոր երգով, կամ էլ ինչպես շատ հաճախ է պատահում ամբողջ դիսկոգրաֆիայով: Շատ եմ սիրում ուսումնասիրել տարբեր ազգերի երաժշտությոններ՝ ֆոլք, կամ ֆոլքին մոտ բաներ: Հատկապես հաճելի է, երբ  հանդիպում են մի քանի ոճերի խառնուրդներ՝ գումարած ինչ-որ ազգային երանգներ:

Ահա եւ էս 2 օրը ընկերս լսացրեց լեհական “Enej” ռոք խմբի հայտնի երգերից մեկը: Կայֆ երգ էր: Միանգամից երեւաց, որ ալտերնատիվ ռոք ոճի մեջ էր: Սկսեցի միանգամից քչփորել համացանցում: Բանից պարզվեց, որ խումբը հիմնադրվել է 2002 թվին Պյոտր եւ Պավել Սոլոդուխ եղբայրների կողմից: Քանի որ խմբի անդամների մեծամասնությունը ուկրաինական արմատներ ունեն, երգերի մեջ կարելի է նկատել ուկրաինական ժողովրդական երաժշտության տարրեր: Դրանք շատ լավ համադրված են «Սքա», «Ռեգի » ու «Ջազզ» ոճերի հետ: Խումբը մինչ օրս թողարկել է 2 ալբոմ՝ “Ulice” (2008) ” եւ Folkorabel” (2010):

2 օր ա ինչ լսում եմ նրանց երգերը, բայց արդեն հարազատացել են ու հաստատ գրավեցին իրենց կայուն տեղը իմ ձայնադարանում:

Նրանց ովքեր սիրում են թեթեւի մեջ ռոք, սքա ու ռեգի, խորհուրդ եմ տալիս լսել ու թեթեւացնել ուղեղներդ: Շատ կայֆ խումբ ա, չեք փոշմանի: Մի քանի երգ տեղադրում եմ գրառմանս մեջ, իսկ բոլոր երգերը կարող եք ձեռք բերել  այս տոռենտի միջոցով: Իսկ եթե ավելին հետքրքրեց, կարող եք նաեւ այցելել խմբի պաշտոնական էջը :

Radio Hello (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Ballada O Pewnej Podrozy (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Hermetyczny Swiat (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Myla Moya (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Panstwo B (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Rahela (Folkorabel 2010)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Taki Kraj (Ulice 2008)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Odpusc sobie to (Ulice 2008)

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Լավ լուր Մոսկվայից՝ Որդան Կարմիրը հաղթեց

Ողջու՛յն,

Մի քանի րոպե առաջ մի շատ հաճելի եւ լավ լուր ստացա… «Որդան Կարմիր» ռոք խումբը Մարտի 14-ին (մի քանի ժամ առաջ) Մոսկվայի «PLAN B» ակումբում տեղի ունեցած «Emergenza» կենդանի երաժշտության միջազգային փաձատոնի 1/4 եզրափակիչ համերգում հաղթել է եւ անցել կիսաեզրափակիչ:

Համերգը շատ լավ է անցել: Խումբը հենց տեղում ստացել է Կիեւում համերգի հրավեր եւ 2 օրից մեկնում է Կիեւ: Հիշեցնեմ, որ Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի “VINYL STORY” ակումբում, իսկ Մարտի 21-ին Մոսկվայի “JAO-DA” ակումբում տեղի կունենան  խմբի մենահամերգները:

Տղաների տրամադրությունը շատ լավ էր, նրանք իրենց բարեւներն են փոխանցում բոլոր իրենց ճանաչողներին ու ընկերներին:

Խոստացան, որ շուտով նաեւ մեզ կուրախացնեն համերգի վիդեոներով ու նկարներով:

 

[jwplayer mediaid="780"]