Բլոգի Արխիվ

RSS կապոցները (RSS bundles) Google reader -ում

Բարեւ,

Գործի բերումով, կամ հետաքրքրությունից դրդված՝ մենք ամեն օր գործ ենք ունենում բազմաթիվ կայքերի, սոց ցանցերի ու բլոգների հետ: Հաճախ անգամ  տհաճ է լինում ամեն անգամ հավաքել այդքան կայքերի հասցեները եւ հերթով այցելել՝ թարմացումներին հետեւելու համար:

Այդքանից խուսափելու համար ստեղծվել են RSS հոսքերը, որոնց կարելի է բաժանորդագրվել, հավաքել մի տեղ՝ ագրեգատորների մեջ, եւ այդտեղից հետեւել միանգամից բոլոր կայքերի թարմացումներին:

RSS-ի մասին երկար չխոսելու համար առաջարկում եմ կարդալ այս հոդվածը , որտեղ մանրակրկիտ բացատրվում է թե ինչ են իրենցից նեկայացնում դրանք, եւ ինչպես օգտվել դրանցից:

Հիմա ես կխոսեմ հայտնի RSS ագրեգատորներից մեկի՝ Google Reader – ի ֆունկցիաներից մեկի մասին, որը կոչվում է RSS bundle (Հոսքերի կապոց): RSS կապոցը թույլ է տալիս մի քանի RSS հոսքեր միացնել իրար եւ վերջում ստանալ դրանց ընդհանուր մեկ այլ RSS հոսք:

Օր՝ Ես հետեւում եմ հայկական լրատվական կայքերից tert.am, emedia.am, lurer.com, mediamax.am, panarmenian.net կայքերին RSS հոսքերի միջոցով: Այս ֆունկցիան ինձ թույլ կտա մեկ միասնական հոսք ստեղծել այս բոլոր կայքերի համար: Կամ պատկերացնենք, թե ձեր ընկերներից մեկը շատ է սիրում հանդբոլ եւ ցանկանում է հետեւել նորություններին: Նրան օգնելու համար դուք կարող եք նրա համար հավաքել մի քանի լրատվական աղբյուրներ, որոնք տալիս են հանդբոլի մասին նորություններ, միացնել, դարձնել մեկ կապոց եւ տալ իրեն…

Հիմա ցույց տամ, թե ինչպես կարելի է ստեղծել RSS կապոց…

Նախ պետք է ունենալ Google հաշիվ (account), որպեսզի  Google reader-ը ձեզ համար հասանելի լինի: Google reader-ի եւ նրա հիմնական մի քանի ֆունկցիաների մասին իմանալու համար խնդրում եմ կարդալ այս հոդվածը, որտեղ մանրամասն ցուցադրված է, թե ինչպես ավելացնել հոսք եւ ինչպես դրանք համախմբել ֆոլդրների ու թեգերի միջոցով:

Վերեւի նկարում տեսնում ենք Գրիդերի ընդհանուր տեսքը, որի ձախ մասում գտնվում են մեր բաժանորդագրված հոսքերը, իսկ աջ մասում դրանց թարմացումները: Կարմիրով նշվածն իրենից ներկայացնում է Հոսքերի պնակ (folder), որի մեջ ներառված են հայկական մի քանի լրավականների հոսքեր: Հենց այս հոսքերն էլ «կկապենք» իրար:

Պնակի անվան վրա մկնիկը պահելիս դրա աջ մասում հայտնվում է փոքրիկ սլաք (կարմիր նշում 1): Դրան սեղմելուց հետո բացվում է կոնտեքստային մենյու, որտեղ կա «Create a bundle» (ստեղծել կապոց) (կարմիր նշում 2): Սեղմելուց հետո կբացվի հետեւյալ պատուհանը, որտեղ պետք է խմբագրել կապոցի անվանումը, բնութագիրը եւ հոսքերի ցուցակը՝

Ահա պատրաստ է մեր հայկական լրատվականներից կազմված կապոցը՝

Հիմա տեսնենք, թե ինչ կարելի է անել մեր կապոցի հետ՝

  1. Այն կարելի է ուղարկել փոստի միջոցով [նկար]
  2. Ստեղծել վահանակ որեւէ կայքում կամ բլոգում տեղադրելու համար [նկար]
  3. Ուղղակի վերցնել հասցեն (Link) եւ ավելացնել որեւէ կայքում, կամ բլոգում [նկար]
  4. Ներբեռնել OPML ֆայլը եւ օգտագործել անձնական սերվերներում:

Ահա եւ ամբողջ պատմությունը: Մի բան էլ, երբ կստեղծեք արդեն ձեր սեփական RSS կապոցները, խնդրում եմ կիսվեք նաեւ ինձ հետ, ես հաճույքով դրանք կկարդամ: Իմ էլ փոստը՝ miksentius@live.com

Կիսվում եմ նաեւ իմ մի քանի լրատվական կապոցներով՝

Հայկական լրատվականներ | Միջազգային լրատվականներ (English) | Միջազգային լրատվականներ (Русский)

 

 

“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 2 (ինչպես օգտվել)

Բարեւ,

Իմ նախորդ հոդվածում ես ցույց տվեցի, թե ինչպես տեղադրել «VMware workstation» ծրագիրը Windows օպերացիոն համակարգի մեջ:

Իսկ այժմ ինչպես խոստացել էի ցույց կտամ ծրագրի հիմնական ֆունկցիաները եւ թե ինչպես ստեղծել վիրտուալ մեքենա (համակարգիչ)՝ իր օպերացիոն համակարգով: Օրինակս կբերեմ Doudou Linux -ով վիրտուալ մեքենա ստեղծելու վրա… Doudou-մասին կարդացեք այստեղ, ի դեպ այն շուտով կլինի նաեւ հայերեն:

Համարենք, որ ծրագիրն ու Doudou Linux ի ISO տարբերակը…Ուրեմն սկսեցինք՝

1. Ծրագիրն առաջին անգամ ակտիվացնելու ժամանակ մենք պետք է հաստատենք եւ կանոններն ու լիցենզիոն համաձայնությունը: (տես նկ.1)

նկ.1

2. Ծրագրի ակտիվանալուց հետո կբացվի դրա հիմնական պատոհանը, որտեղ տեղակայված են հիմնական ֆունկցիաները: (տես նկ.2)

նկ.2

Նկ.2՝

  1. Ստեղծել նոր վիրտուալ մեքենա
  2. Բացել արդեն գոյություն ունեցող վիրտուալ մեքենա
  3. Միանալ հեռավոր սերբերին
  4. Գոյություն ունեցող ֆիզիկական մեքենայից ստեղծել վիրտուալ մեքենա
  5. Վիրտուալ ցանցի խմբագրիչ
  6. Մեքենայի հատկությունները
  7. Ծրագրային թարմացումներ
  8. Օգնություն

3. Հիմա մեզ պետք է այդ մենյուից օգտագործել առաջին ֆունկցիան՝ Ստեղծել նոր վիրտուալ մեքենա (տես նկ.2 -ի համար 1 կոճակը)

Կարդալ ավելին »

“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 1 (տեղադրում)

Բարեւ՛,

Մենք բոլորդս գիտենք, որ յուրաքանչյուր համակարգիչ աշխատու է օպերացիոն համակարգերի շնորհիվ, օր՝ Windows, Linux, MacOS, FreeBSD, եւ այլն: Բայց հիմնականում մենք գործ ենք ունենում Windows-ի հետ: Սակայն լինում են դեպքեր, երբ մեզ պետք է լինում միաժամանակ համակարգչում ունենալ միանգամից 2, կամ ավելի օպերացիոն համակարգեր: Օր՝ Windows /Linux, Windows7 / Windows XP, Linux Ubuntu / Linux Arax եւ այլն:

Դա կարելի է անել 2 ճանապարհով՝

1) 2, կամ ավելի օպերացիոն համակարգերը կարելի է տեղադրել տարբեր կոշտ սկավառակներում, կամ մի կոշտ սկավառակի տարբեր հատորներում (partition): Այս դեպքում նրանցից 2-ն էլ կլինեն անկախ ու հիմնական համակարգեր:

2) Վիրտուալ համակարգիչների միջոցով:

Այսօր կկիսվեմ ձեզ հետ 2-րդ տարբերակի՝ համակարգչի վիրտուալացման , մասնավորապես «VMware Workstation»  ծրագրի մասին եւ ցույց կտամ, թե ինչպես կարելի է այն տեղադրել Windows ՕՀ-ի մեջ:

«VMware workstation»-ը դա մի ծրագիր է, որի միջոցով կարելի է մի համակարգի մեջ ունենալ միանգամից մի քանի վիրտուալ համակարգիչ՝ տարբեր օպերացիոն համակարգերով: Ավելին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում :

Այն վճարովի ծրագիր է, սակայն մենք հեշտությամբ կարող ենք համացանցից ձեռք բերել դրա ջարդած տարբերակները: Դրանցից մեկը, որն ինքս քաշել եւ հիմա օգտագործում եմ կարող եք քաշել այս տոռռենտ-ի օգնությամբ: Խորհուրդ եմ տալիս հենց այս տարբերակը, քանի որ հենց այդ տարբերակի տեղադրումն էլ հիմա ցույց կտամ: Որոշ  հակավիրուսային ծրարգեր կարող են ջնջել կամ վնասել բանալիների գեներատորը (keygen) , դրա համար խորհոււրդ եմ տալիս քաշելու եւ տեղադրելու ընթացքում հակավիրուսային ծրագիրն անջատած պահել:

Ի՞նչ է պահանջվում «VMware» տեղադրելու համար՝

  • ՕՀ – Windows, Linux
  • Պրոցեսոր – 1.3 ԳՀց եւ ավելի արագագործությամբ
  • Օպ. հիշ. (RAM) 1 ԳԲ, կամ ավելին (խորհուրդ է տրվում 2 ԳԲ, կամ ավելին)
  • Ազատ տեղ կոշտ սկավառակում – 1.5 ԳԲ, կամ ավելին

Պատկերացնենք, որ ունենք այն ամենն ինչ պահանջվում է, արդեն քաշել ենք համացանցից VMware ծրագիրն ու չենք համբերում, թե այն երբ պետք է պատրաստ լինի օգտագործման համար:

Սկսեցինք՝

1. Մուտք ենք գործում ներբեռնված ծրագրով պնակը (folder) եւ ընտրում ենք VMware Workstation 8.0.2 Build 591240.exe ֆայլն ու բացում այն… (տես նկ.1): Windows 7- ի դեպքում բացել ադմինիստրատորի կողմից (տես նկ.2)

նկ.1

նկ.2

2. Ծրագրի տեղադրման օգնականի ողջույնի պատուհանի հայտնվելուց հետո սեղմեք “Next”  (տես նկ.3)

նկ.3

Կարդալ ավելին »