Բլոգի Արխիվ

Սկսվել աաաաաաաաա….

Սիրելի բարեկամներ.
Թռչկան ջրվեժի պահպանման հարցում մեծ դերակատարում ունեցավ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որն օրենքով չարգելված միջոցներով սեղմ ժամկետում կարողացավ հասնել իր առջև դրված նպատակին: Նախաձեռնությունը լինելու է հետևողական մինչև ջրվեժի փրկության հարցի վերջնական լուծումը. դեռևս ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեն նրա անձնագրի կազմման և տարածքի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ:
Սակայն, հաշվի առնելով Հայաստանի բնապահպանական ոլորտում առկա աղետալի վիճակը, տարաբնույթ խնդիրներն ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը, ստեղծվել է նոր անվանումով խումբ, որին կարող է միանալ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ խնդիրների լուծման գործընթացում:
Փորձը ցույց տվեց, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Յուրաքանչյուրիս մասնակցությունը կարող է էական դեր ու նշանակություն ունենալ այս կարևոր գործում:

Մեծ ակնկալիքներով` մի խումբ «թռչկանցիներ»

https://www.facebook.com/groups/206773119400969/?notif_t=group_r2j

Բողոքի ակցիա հանուն բնության պահպանության!!!!!

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի” նախագիծը, որտեղ կան բազմաթիվ բացթողումներ և մեր սիրելի բնության համար վտանգավոր կետեր: Դրանով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի էկոգաղութացման և բնության անխնա օգտագործման գործընթացը: Մենք պայքարելու ենք հանուն առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու մեր իրավունքի:
Բոլորս միանում ենք այս ակցիային երկուշաբթի, նոյեմբերի 28-ին ժամը 11:30 Ազգային Ժողովի դիմաց: Մեր հետ բերում ենք բնության պահպանությանը նվիրված պլակատներ:

Եթե նախագիծը ընդունվի` օրինակ 5, 500 կամ ավել հեկտար անտառահատման համար հանրային լսումներ կամ լուրջ փորձաքննություն չի անցկացվի: Այս կերպ փորձ է արվում օրինականացնել բնության, ընդերքի, հայրենիքի անխնա շահագործումը և ամեն կերպ դուրս նետել որոշողների շրջանակից ժողովրդին ու նրա ձայնը:

Բոլորս միանում ենք այս ակցիային երկուշաբթի, նոյեմբերի 28-ին ժամը 11:30 Ազգային Ժողովի դիմաց: Մեր հետ բերում ենք բնության պահպանությանը նվիրված պլակատներ, ընկերներին և վճռական մարտական ՈԳԻ:

Մեր ներկայությունը , ինչպես նաև բացակայությունը որոշիչ է`

https://www.facebook.com/events/326341040712838/?ref=ts