Բլոգի Արխիվ

Ռոմի կատվի ու պատժելու մասին

Բարեւ Ձեզ: Էսօր իմ թամբլրի բլոգի հին գրառումներից մեկն եմ հիշել: Որոշեցի ռիփոսթ անել Էս բլոգ, քանի որ բան ունեմ ասելու դրա մասին: Նախ կարդացեք, վերջում կգրեմ ասելիքս:

“Իմ ընկեր Ռոմանը շատ էր
image

սիրում կատուներ: Վերջերս փողոցից մի փոքրիկ փիսո էր նկատմ տուն, որպեսզի քիչ թե շատ բավարարի իր մեջ եղած “մեծ սերը” կատուների նկատմամբ:

Ռոմանն այնքան էր կապվել կատվի հետ, որ առիթը բաց չէր թողնում խոսելու կատվի մասին, պատմելու, թե ինչ լավն ու խելոքն էր նա: Մենք էլ, ճիշտն ասած, մի քիչ հումորով էինք մոտենում այդ ամենին: Քանի որ չէինք պատկերացնում, որ Ռոմանը կարող է սիրել ինչ-որ կենդանու, հոգալ նրա մասին եւ այլն…

Մենք նրան ձեռք էինք առնում, խարազանում էինք նրան եւ մեղադրում կատվի ատամները հանելու մեջ: Նա ամեն անգամ մեզնից նեղանում էր, բայց մենք դրան բանի տեղ չէինք դնում ու նորից շարունակում էինք դաժանորեն ձեռք առնել նրան:

Մի օր տղաներով գնացել էինք Ռոմանի տուն: Շատ լաաաաավ փիսիկ էր՝ փափուկ ու նուրբ: Բայց ասեմ, որ մի տեսակ տարօրինակ կատու էր, քանի որ աննպատակ վազվզում էր տան մեջ՝ կարծես ինքն իր ետեւից ընկած լիներ:Ամբողջ գիշեր խաղացինք նրա հետ ու եկանք տուն: Դրանից հետո մենք մի քիչ զգուշորեն էինք կատակում Ռոմանի հետ, քանի որ արդեն մեզ էլ էր տհաճ լինում անգամ մտածել այդ փիսիկի ատամները հանելու մասին:

Այսօր իմացա, որ Ռոմանի կատուն պատահաբար մտել էր լավացքի մեքենայի մեջ ու քնել: Ռոմանն էլ չի նկատել այն եւ միացրել է մեքենան ու…..

Հիմա տխուր-տխուր գրում եմ այսքանը, որպեսզի մի փոքր ցրվեմ այդ տհաճ մտքերից: Մեղկ էր կատուն: Խեղճը դեռ նոր էր սկսել խելքի գալ, ու ամեն ինչ այդքան դաժան ստացվեց:

Հիմա պատկերացնում եմ ընկերոջս վիճակը ու վայրկյան շուտ ցանկանում եմ տեսնել նրան ու ներողություն խնդրել այն անիմաստ հումորների համար: Սա մեզ մեծ դաս կլինի, որ այլեւս այդպիսի վատ հումորներ չանենք, քանի որ վաղ թե ուշ մենք կքաղենք այդ հումորի դառը պտուղները: Ինչ – որ մեկը մեզ հաստատ կպատժի…

Կներե՛ս, Ռոման ջա՛ն”

Սենց բաներ էլ են լինում ժող ջան: Իսկ պատժելու մասին նախադասությունը մի այլ տիպի բացեց: Կապվաց ա մի հատ իրական դեպքի հետ, որը գավոք չեմ կարող գրել, բայց իմ ընկերներից շատերը կջոկեն, թե ինչն ի նկատի ունեմ. :ՃՃՃ
Մենակ մի բան կասեմ, Ասել մեր Հայկոյի, մենք արդեն դժողքում տեղ ունենք բրոնյա արած. :Դ
Մի քիչ անկապ ստացվեց, կնեյեք. :Դ

Լավ լուր Մոսկվայից՝ Որդան Կարմիրը հաղթեց

Ողջու՛յն,

Մի քանի րոպե առաջ մի շատ հաճելի եւ լավ լուր ստացա… «Որդան Կարմիր» ռոք խումբը Մարտի 14-ին (մի քանի ժամ առաջ) Մոսկվայի «PLAN B» ակումբում տեղի ունեցած «Emergenza» կենդանի երաժշտության միջազգային փաձատոնի 1/4 եզրափակիչ համերգում հաղթել է եւ անցել կիսաեզրափակիչ:

Համերգը շատ լավ է անցել: Խումբը հենց տեղում ստացել է Կիեւում համերգի հրավեր եւ 2 օրից մեկնում է Կիեւ: Հիշեցնեմ, որ Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի “VINYL STORY” ակումբում, իսկ Մարտի 21-ին Մոսկվայի “JAO-DA” ակումբում տեղի կունենան  խմբի մենահամերգները:

Տղաների տրամադրությունը շատ լավ էր, նրանք իրենց բարեւներն են փոխանցում բոլոր իրենց ճանաչողներին ու ընկերներին:

Խոստացան, որ շուտով նաեւ մեզ կուրախացնեն համերգի վիդեոներով ու նկարներով:

 

[jwplayer mediaid="780"]

Պայքար ջա՛ն, ծնունդդ շնորհավո՛ր

Բարեւ՛, այսօր գարնան առաջին օրն է՝ բնության ամենահրաշք եղանակներից մեկը, երբ ամեն ինչ նորից կյանք է առնում, զարթնում է ձմեռային քնից:

Բայց ինձ համար այս օրը կրկնակի ուրախություն է պատճառում, քանի որ այսօր իմ ամենալավ ընկերներից մեկի՝ Պայքարի ծննդյան օրն է: Թող ինձ ներեն այն բոլոր ընկերներս, ում ծննդյան օրվա առթիվ ես բլոգումս չեմ փոսթում: Պայքարի մասին վաղուց էի մտածում գրել, անգամ մի փորձ արել եմ, բայց մի քիչ հումորի մեջ :Ճ Հիմա կփորձեմ մի քիչ ավելի լուրջ ներկայացնել ընկերոջս, ով այսօր դարձավ 21 տարեկան, ինչի առթիվ էլ ես սրտանց շնորհավորում եմ:

Ես Պայքարի հետ ծանոթացել եմ 7 տարի առաջ, ու մինչ օրս մենք անգամ չենք վիճել, ինչը չեմ կարող փաստել մյուս ընկերներիս հետ կապված: Նա իմ ամենաօպտիմիստ, ուրախ, միշտ պատրաստ ընկերն է: Պայքարին տեսնելիսես ինչ տրամադրությամբ էլ լինեմ, մեկ ա, ամեն ինչ փոխվում ա 5 րոպեից, քանի որ նրա աուռան ստիպում ա ուղղակի մոռանալ ամեն վատ բանի մասին, կամ էլ հիշել վատը, բայց միայն դեպի լավը ելք գտնելու համար: Հիմա կմտածեք, թե նա ցանցառի մեկն ա :Ճ : Միանշանակ կասեմ, որ ոչ: Այդքան ուրախության հետ միասին նրա ներքին աշխարհը ցավոք երբեմն շատ մռայլ ա լինում, բայց դա ոչ մեկ չի նկատում: Հենց դրանում էլ կայանում ա նրա ունիկալությունը:

Ես նրա հետ կիսվում եմ գրեթե ամեն ինչ՝ այն, ինչ մյուս ընկերների հետ չեմ կիսվում: Պայքարի ներշնչած վստահությունը ստիպում ա բացվել մինչեւ վերջ: «Պատերն երբեմն խաբար կտանեն, բայց Պայքարը՝ ո՛չ»: Դրա հետ մեկտեղ, նա միայն լսողի դերում չի՝ նա նաեւ շատ լավ խորհրդատուներից է ինձ համար:

Մյուս պլյուսը, որ Պայքարն ունի, դա նրա աշխատասիրությունն ու նպատակասլացությունն է: Ընկերս զրոյից սկսեց, ինչպես մեծ լեգենդները, ու համոզված եմ, որ կհասնի իր ուզածին:

Պայքարը նաեւ սիրողական լուսանկարիչ է: Վերջերս բացեց իր բլոգը, որն իր ունիկալությամբ ու լավատեսությամբ սիրվում է գրեթե բոլորի կողմից: «Պայքարի բալկոնի» (այդպես ա բլոգի ունիկալ անունը) թարմացումներին անհամբերությամբ սպասողների շարքերում նաեւ ես կամ:

Մի խոսքով՝ ընկերոջս մասին ինչքան ասեմ, կասվի: Անսպառ կարամ գովեմ :Ճ: Բայց կուզենայի նշեմ նրա մինուսներից մեկը՝ Պայքարը ոչ մի կերպ չի համաձայնվում գալ Ֆեյսբուք: Եսիմ, միգուցե դա պլյուս ա, բայց դե մեկ ա, առանց Պայքարի մի տեսակ լավը չի ՖԲ-ն: Հուսով եմ ժամանակի ընթացքում կփոշմանի, կգա:

Մի քիչ տխրել եմ , որ նա մի քանի օրից հեռանում ա երկրից:  «Որդան Կարմիր» -ով գնում են Մոսկվա՝ մասնակցելու ռոք ֆեստիվալի: Ու եթե ամեն ինչ լավ լինի, իսկ ես հուսով եմ, որ հենց տենց էլ կլինի, նրանք երկար ժամանակով հեռու կլնեն մեզանից, բայց կուրախացնեն մեզ՝ իրենց ելույթներով արտերկրից:

Վերջում նորից Շնորհավորում եմ իմ ընկերոջ ծննդյան օրը, մաղթում լիքը-լիքը առողջություն, երջանկություն, հաջողություն… ու տենց: Իսկ ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ Պայքարի նման ընկեր ունենաք՝ դա իսկապես բախտավորություն ա…

Happy Birthday my best friend!!!