Իմ մասին

Բարեւ՛, բարի գլալու՛ստ իմ բլոգ:

Բլոգեր լինելով հանդերձ՝ ես ինքս սիրում եմ կարդալ տարբեր բլոգներ, եւ երբ ինձ նոր բլոգ է հանդիպում,առաջին պատահած գրառումը կարդալուց հետո ինձ հետաքրքրում է, թե ով է բլոգի հեղինակը: Դրա համար միանգամից սկսում եմ բլոգում փնտրել ամենակարեւոր էջերից մեկը՝ «Իմ մասին» -ը: Դե իհարկե ես մի պահ ձեզ դնում եմ իմ տեղը եւ պատկերացնում, որ դուք եկել-մտել եք իմ բլոգ, կարդացել եք ինչ-որ մի հոդված եւ հիմա ձեզ հետաքրքրում է, թե ով է հեղինակը, եւ ինչի մասին է բլոգը: Փնտրում եւ գտնում եմ «Իմ մասին» էջը եւ ոչ մի բան չեմ գտնում՝ պահոոոոո… Կներեք իհարկե, միգուցե հենց ձեզնից մեկը մինչ այս էջը լրացնելը մտել ու հանդիպել է Վորդպրեսսի ստանդարտ էջի բովանդակությանը:

Դե ինչ, մի քիչ պատմեմ բլոգի մասին՝

Ինչ ես սկսել եմ համակարգիչներից օգտվել եւ գործ ունենալ համացանցի հետ, միշտ ցանկացել եմ բլոգ վարել, բայց մի տեսակ չի ստացվել, քանի որ այդքան էլ գրելու բան չունեի: Բայց վերջին 1 ու կես տարիների ընթացքում իմ իրական եւ վիրտուալ կյանքի ակտիվանալու հետ զուգահեռ՝ ավելացավ նաեւ բլոգի անհրաժեշտությունը: Չկար մի հարմար վայր, որտեղ կարող էի տեղադրել ասելիքս: Եւ անցած տարի ամռանը որոշեցի ի վերջո բլոգս բացել:

Սկզբում այն “Blogger” (blogspot.com) հարթակի վրա էր, բայց շատ շուտով փոշմանեցի եւ բլոգս տեղափոխեցի “WordPress.com”  հարթակ: Եւ վերջերս ընկերոջս շնորհիվ տեղափոխվել եմ լրիվ անկախ հոսթինգի վրա եւ վայելում եմ “Wodrpress” ի ազատությունը:

Բլոգում հիմնականում գրում եմ իմ հետաքրքրությունների մասին: Տեղ են գտնում նաեւ հոդվածներ՝ այն երեւույթների ու փաստերի  մասին, որոնց նկատմամբ անտարբեր չեմ, օր՝ բնապահպանական թեմաներով: Ակտիվ քարոզում եմ առողջ ապրելակերպ: 

Բլոգը սոց. ցանցերում՝ Facebook | Google+ | Tumblr | RSS

Մի քիչ էլ իմ մասին՝

Անունս Միքայել է, ազգանունս՝ Մխիթարյան, 24 տարեկան եմ, ծնվել ու մինչ օրս ապրում եմ Վանաձորում: Ավարտել եմ Վանաձորի թիվ 20 միջն. դպրոցը: Ընդամենը 2 ամսից կավարտեմ ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու բաժինը: Ծառայել եմ  բանակում: Ամուսնացած չեմ: Բնապահպան ակտիվիստ եմ:

Համացանցում ինձ  կարելի է գտնել շատ հեշտ, քանի որ ակտիվ եմ գրեթե բոլոր սոց. ցանցերում:  Համացանցային մականունս miksentius է: Գտելուց հետո էլ շատ հեշտ է ընկերանալ :Ճ հաճույքով սպասում եմ Ձեզ:

Facebook | Twitter | Joindiaspora | Google+ | Odnoklassniki | Vkontakte | Tumblr | Papre.li | …

Հլա որ այսքանը…

miksentius@live.com


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044