Խամյակներիս փախուստն ու բռնվելը

Այսօր առավոտյան արթնացա ու սովորության համաձայն միանգամից աչքս գցեցի խամյակներիս բնին, որպեսզի տեսնեմ, թե

Ահա եւ այն անցքը, որով էլ փախել էին

ինչ վիճակում են, մեկ էլ նկատեցի այն, ինչի մասին ընկերներս զգուշացրել էին, բայց ես կարեւորություն չէի տվել: Տեսնեմ կարտոնե բնի ներքեւի անկյունում մի կլոր ծակ… Պահոոոոոոո՜, խամյակներն ամբողջ գիշեր ակտիվ կռծել ու փախել էին…

Ահավոր դուխս ընկավ էդ պահին. ներվայնացել էի, որ էդքան անհավատարիմ են… որ հարմար պահ էին գտել ու փախել… Համ էլ սկսեցի անհանգստանալ, քանի որ ուր ասես կարային գնային, ասենք կարային գնայի բաղնիք ու ջրերի մեջ ընկնեին ու սատկեին: Մի խոսքով, հազար ու մի բան կարար լիներ: Ըտենց մի ժամաչափ փնտրեցի ամենահնարավոր տեղերում, բայց տենց էլ չկարողացա գտնել… Հետո ընկերներիս խորհրդով մի քանի հատ արեւածաղկի սերմ դրեցի տան տարբեր անկյուններում, որպեսզի դրա հետեւից  դուրս գան, բայց մի քանի ժամ անց տենց էլ չհայտնվեցին:

Ամբողջ օրը մտքիս էդ էր: Մի խոսքով, երկարացնելու բան էլ չկա: Մի ժամ առաջ տուն մտա ու տեսնեմ, որ սաղ տնեցիք խառնված են իրար: Բանից պարզվում ա, որ գտնվել են փախստականները :Ճ

Իմ սենյակի անկյուններից մեկի հատակում մի հատ ծակ կա, որը հին սովետական ժամանակների խողովակներից մեկը հանելուց հետո տենց էլ չէինք փակել: Ես կասկածում էի, որ էդ ծակով մտած կլնեն պարկետի տակ: Տենց էլ կար: Փաստորեն ամբողջ օրը խամյակներն անց էին կացրել պարկետի տակ ու երբ որ սովել էին, դուրս էին եկել, որ կեր հավաքեն ու նորից փախնեն, քրոջս երեխեքը նկատել էին ու միանգամից շուխուր արել :Ճ Մամաս ու քուրս էլ բռնել էին ու գցել բանկայի մեջ:

Սա էլ հատակի անցքը, որով անցել էին հատակի տակ

Էն ի՜նչ խուճապի մեջ էին, չեք պատկերացնի: Ճար եղներ բանկան էլ կծակեին, որ էնքան ա փախնեն: Արագ-արագ կերը լցնում էին բերանները, որ տանեին հետները :Ճ Մի պահ մեղքս եկան, ուզում էին ազատ եղնեն:

Հիմա իրանք կրում են իրենց պատիժը 3 կիլոգրամանոց բանկայի մեջ, մինչեւ ես իրանց համար ակվարիում, կամ էլ վանդակ կճարեմ:

Հ.Գ. Պետք է ուրախանաս նրանով ,ինչ այդ պահին ունես եւ համբերատար, քիչ-քիչ գնաս դեպի ավելիին, իսկ միանգամից շատին ձգտելով՝ կարող է եւ կորցնես այն, ինչ ունես տվյալ պահին…

Վերջում էլ մի փոքրիկ վիդեո, որտեղ խուլիգան խամյակներն են արդեն բանկայի մեջ: Վիդեոյի որակի համար կներեք, տվյալ պահին ձեռքիս տակ միայն հեռախոս էր…

[jwplayer mediaid="979"]

 


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044