The Black and the White – Իմ խամյակները

Բարեւ… Էսօր ինձ համար մի քիչ ուրիշ օր ա…Նախ չնայած վատ եղանակին՝ առավոտից հեծանիվ էի քշում ընկերոջ՝ Բակուրի

The Black and The White

հետ, շատ կայֆ էր, ծանոթացանք եւս 2 մեր խելքի տղաների հետ, ովքեր եւս հեծանիվը գերադասում են մնացած տրանսպորտի միջոցներից: Մի խոսքով, անկապ օր չէր էսօր:

Այ իսկ օրվա 2-րդ կեսին կատարվեց մի շատ հավես ու անակնկալ բան: Ես իմ ընկերներից մեկի հետ գնացի կենդանիների խանութ, քանի որ նա ցանկանում էր «խամյակ»* գնել: Մի քիչ խանութում լռվեցինք, խոսացինք խանութի աշխատողի հետ, խամյակին սիրեցինք, ու հանկարծ ես որոշեցի խամյակ գնել: Հիշեցի, որ իմ լավ ընկերներից մեկին խոստացել էի խամյակ նվիրել ու 2 հատ խամյակ գնեցի, որպեսզի մի քիչ պահեմ, մեծացնեմ ու նվիրեմ իրեն:

Բերեցինք մեր գրասենյակ, մի քիչ խաղացինք իրանց հետ, գնացինք թեփ բերեցինք, որ լցնենք իրանց տակ, ու ես եկա տուն: Միանգամից տեղավորեցի իրանց իմ համակարգչի արկղի մեջ, մի ամանի մեջ իրանց համար կաղամբ ու սերմեր լցրեցի ու սկսեցի հետեւել, թե ինչ են անում իրենք: Ասեմ, որ շատ վախեցած են, մտնում են թեփի տակ, իրար վրա են բարձրանում, երեւի տենց իրանց ավելի ապահով են զգում…

Նենց կայֆ դեմքեր են, արդեն մի 2 ժամ ա, ինչ սենյակումս են, բայց արդեն հաշտվել եմ իրանց հետ: Պատկերացնում եք, ես երաժշտություն չեմ միացրել, որ հանկարծ չվախենան, ոտքիս ծայրերով եմ քայլում, որ չջոկեն, որ ես էդտեղ եմ: Չգիտեմ, թե իրենք իրենց ոնց կզգան մութ տեղը, բարձր երաժշտության դեպքում:  Ոնց-որ տանը փոքրիկ երեխեք եղնեն, ում համար լռություն կպահպանես:

Նենց տարօրինակ ա… ընկել եմ ինետում իրանց մասին ինֆո եմ կարդում, փորձում եմ հասկանալ, թե ինչ կարելի ա, ինչ չի կարելի… Անգամ չգիտեմ, թե էգ են, թե որձ… Դրա համար իրանց անունները “The Black ” ու “The White” եմ դրել, քանի որ մեկը սեւ ա , մյուսը՝ սպիտակ… Մի խոսքով, ահավոր դեմքեր են… Հիմիկ էլ քնած են….

Հ.Գ. Մարդուն շատ քիչ բան է պետք, որպեսզի իրեն լավ զգա…

*Խամյակ – Ջրամուկ


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044