Բիաթլոնն ավարտվեց

Ինչպես աշխարհում ամեն լավ բան, Բիաթլոնն էլ ունեցավ իր տրամաբանական ավարտը: Բայց եւ ինչպես եւ ամբողջ աշխարհում, ամեն լավ բանի ավարտ սկիզբ է մեկ այլ լավ բանի: Շուրջ 4 ամիս տեւացող աշխարհի գավաթի մրցաշրջանն ավարտվեց: Չգիտեմ, թե ձեզնից քանի հոգի է հետեւում այս գեղեցիկ ու անչափ հետաքրքիր սպորտաձեւին, ասեմ, որ ես այս 4 ամիսների ընթացքում հեռուստացույցից այն կողմ չեմ եղել: Մրցավազքերի 99 տոկոսը նայել եմ ուղիղ եթերով, եւ ընդամենը մեկ-երկու մրցավազք է, որ ինչ-ինչ պատճառներով դիտել եմ ձայնագրությամբ: Բայց այսօր իսկապես տխրեցի, որ էլ բիաթլոն չեմ դիտելու, էլ «բալետ» չեմ անելու իմ սիրելիներին, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոստանում եմ գրել: Համ ես չեմ կարոտի, համ էլ միգուցե մինչեւ մյուս մրցաշրջանի սկսվելը բիաթլոնի նկատմամբ ձեզնից մի քանիսի հետաքրքրությունն էլ կավելացնեմ այդկերպ:

Դե ինչ, հիմա մի քիչ կփորձեմ իտոգներ անց կացնել: Մրցաշրջանը անց կացվեց 9 էտապներով , գումարած աշխարհի առաջնությունը: Ընհանուր առմամբ 10 էտապ: Այդ 10 էտապների շրջանակներում անց է կացվել 63 մրցավազք, որոնցից 52-ը անձնական, իսկ 11 -ը՝ թիմային: Աձնական մրցավազքերն են Սպրինտ, Հետապնդում, Ինդիվիդուալ եւ Ընդհանուր ստարտ, իսկ թիմայինները ՝ Էստաֆետա եւ Խառը էստաֆետա: Եւ այս 52 անձնական մրցավազքերում մարզիկների ու մարզուհիների գրաված տեղերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր քանակով կազմվում է Աշխարհի գավաթի ընդհանուր մրցաշարային աղյուսակը եւ առանձին մրցավազքերի մրցաշարային աղյուսակները: Այդպես որոշվում է աշխարհի գավաթի (Մեծ գլոբուսի) եւ առանձին ձեւերի (Փոքր գլոբուսների) հաղթողները: Իսկ թիմայինների համար էլ կազմվում է  հավաքականների մրցաշարային աղյուսակներ: Նաեւ գոյություն ունի ընդհանուր հավաքականների մրցաշարային աղյուսակ, որը կազմվում է տվյալ երկրի բոլոր մարզիկների ունեցած  հաջողությունների շնորհիվ:

Մի քիչ թվաբանություն ու ստատիստիկա՝

Ընդյանուր մրցավազքերի քանակը՝ ըստ ձեւրի

Sprint Pursuit Individual Mass Start Relay Mixed Relay
Men 10 8 3 5 4 3
Women 10 8 3 5 4

Կանանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL

Pos Name Nat Score
1 Magdalena Neuner GER 1216
2 Darya Domracheva BLR 1188
3 Tora Berger NOR 1054
4 Kaisa Makarainen FIN 1007
5 Helena Ekholm SWE 893
6 Olga zaitseva RUS 857
7 Marie Laure Brunet FRA 807
8 Andrea Henkel GER 806
9 Marie Dorin Habert FRA 749
10 Anastasiya Kuzmina SVK 721

Տղամարդկանց ընհանուր մրցաշարային աղյուսակ TOTAL

Pos Name Nat Score
1 Martin Fourcade FRA 1100
2 Emil Hegle Svendsen NOR 1035
3 Andreas Birnbacher GER 837
4 Arnd Peifer GER 736
5 Simon Fourcade FRA 716
6 Carl Johan Bergman SWE 685
7 Tarjei Boe NOR 680
8 Anton Shipulin RUS 697
9 Fredrik Lindstrom SWE 615
10 Michal Slesingr CZE 602

Տեսնել մնացած աղյուսակները

Այսպիսին էր Բիաթլոնի 2011 / 2012 մրցաշրջանը: Լեցուն էր ինտրիգով, մինչեւ վերջին վայրկյանն ընթացող խելահեղ պայքարով, որն երեւում է մրցաշարային աղյուսակներից: Վերին հորիզոնականներում հավասար պայքար էր մղվում ողջ մրցաշրջանի ընթացքում: Ինչպես եւ մյուս սպորտաձեւերում, աստեղ էլ նույնպես լինում են հայտնություններ, անակնկալներ, լինում են նաեւ հուսախաբություններ: Այս տարի եւս շատ դեբյուտանտներ ներխուժեցին համաշխարհաին բիաթլոն՝ զարմացնելով եւ՛ հանդիսականներին, եւ՛  իրենցից ավելի փորձառու մարզիկներին: Ցավոք, այս տարի իրենց պրոֆեսիոնալ կարիերան ավարտեցին կանանց բիաթլոնի վերջին տարիների թագուհի Մագդալենա Նոյները եւ աշխարհի բազմակի չեմպիոն,  աշխարհի նախկին գավաթակիր Հելենա Եքհոլմը: Նրանց հեռանալը իսկապես տխուր է, քանի որ այդ մակարդակի մարզուհիները միշտ էլ պետք եբ բիաթլոնի մասսայականացման եւ մակարդակի բարձրացման համար: Հուսով  եմ, որ նրանց տեղը շատ շուտով կզբաղեցնեն նորանոր ծագող աստղերը, ովքեր հաճելի ելույթներ ունեցան այս մրցաշրջանի ընթացքում:

Այսքանով էլ ավարտեմ բիաթլոնի մասին իմ հերթական գրառումը, բայց ինչպես խոստացել եմ՝ պարբերաբար կանդրադառնամ այս սպորտաձեւին:

Հատկապես շատ կգրեմ հետաքրքիր փաստեր Բիաթլոնի պատմությունից, լեգենդար մարզիկեների մասին, ներկայիս առաջատար մարզիկների մասին եւ այլն: Իսկ եթե ձեզնից որեւէ մեկին ավելի շատ բան է հետաքրիր, խնդրեմ, կարող եք հարցնել մեկնաբանություններով, կամ գրել miksentius@live.com հասցեին: Հաճույքով կկիսվեմ ունեցածս ինֆորմացիայով:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով:


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044