Պետք է լինի այլ ճանապարհ (There must be another way)

Բարեւ՛, ինչ իմացել եմ, որ Հայաստանը չի մասնակցում այս տարի ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ կայանալիք Եվրոտեսիլին, տեղս չեմ գտնում: Հա ասում էի գրեմ սրա մասին, բայց դե մի կերպ ինձ պահում էի, քանի որ չէի ուզում միշտ նեգատիվ ու բողոքողի տպավորություն թողնել: Բայց այս հոդվածը կարդալուց հետո չդիմացա. որոշեցի վսյո տակի մի 2 բան գրել սրա մասին:

Մեջբերում հոդվածից՝

Երգչուհի Նունե Եսայանի խոսքով` եթե այդ դեպքը չլիներ էլ, էլի այդ հայտարարությունը կարվեր. «Դեպքերը տարիներ շարունակ են եղել են, ու այդ ամենը բոլորովին կապ չունի մեր հայտարարության հետ։ Տեքստի մեջ նշվել էր, որ այսօր նման բան էլ է լինում, բայց հենց կոնկրետ այդ դեպքի համար չեմ ստորագրել ես։ Կոնկրետ ես ստորագրել եմ, որ ի սկզբանե դեմ եմ եղել, մինչև հիմա էլ դեմ եմ։ Այսինքն, ես ընդհանրապես դեմ եմ, որ մեր ազգից որևէ մեկը ոտք դնի այդ հարևան պետություն։ Նույնիսկ սպորտսմեններն էլ չպետք է գնան, իմ կարծիքով»:

Նունե Եսայանից «ՀԺ»-ն նույնպես հետաքրքրվել է, թե արդյոք ինքը զինվորի սպանության պատճառով պատրաստվու՞մ է բոյկոտել հայկական միջոցառումները. «Այնքան տենց բաներ կան, որ պետք է բոյկոտել։ Մենակ էս դեպքը չի։ Ուղղակի չգիտեմ, թե մեր փոքրիկ խումբը ինչքանով կարա ինչ-որ բա փոխի, բայց՝ իհարկե։ Կարելի է և այդպիսի բան անել։ Ամեն ամիս նման դեպք է գրանցվում, ամեն ամիս ինչ-որ մարդիկ նկատողություն են ստանում, հեռացվում են, բայց այս դեպքերը էլի կան։ Դա շատ վատ է, շատ»։

Առաջին հերթին ներվայնանում եմ այն բանից, որ մի քանի հոգի նստում ու որոշում են, ստորագրում են, վերջում էլ պեչատում են նման կարեւոր որոշումները: Այ ձեր ցավը տանե՛մ, էդ Եվրոտեսիլը հոմ մենակ ձեզ համար չի՞: Մենք ենք նստում գիշերվա ուշ ժամին նայում, բալետ անում , հետո փող ծախսում, քվեարկում սրա կամ նրա օգտին: Ժողովրդական արտիստներ ջա՛ն, բա ժողովուրդը իրավունք չունի՞ իր կարծիքն արտահայտելու: Չի կարելի չէ, մենք սրտատրոփ սպասում ենք Եվրոտեսիլին, մեկ էլ ՀՈ՛Պ, մի քանի երգիչներով դնում եք ու բոյկոտում:

Անցնենք առաջ: Մենք բոլորս էլ լավ տեսնում ու լսում ենք, թե ինչ ա կատարվում այսօր մեր բանակում, մանավանդ շփման գծում, հա՛, ցավոք, տարին դեռ չսկսած, արդեն շուրջ տաս ընտանիք ողբում է: Էդ մենք էլ ենք նկատում: Բայց երգիչներ ու երգչուհիներ ջա՛ն, էդ որ տենց բոյկոտեցիք, դրանից բան չփոխվեց: Հաստատ Ալիեւը դրանից սիրտը չբռնեց ու ասեց «Վե՛րջ, սրանից հետո ոչ մի կրակոց, ոչ մի սպանություն, ամեն ինչ լուծում ենք, որ հայերը գան Եվրոտեսիլ»: Տենց բան չկա՛, ձեր ցավը տանեմ: Ընդհակառակը, եղած լարվածություն էլ ավելի եք սրում: Համ էլ մեր բանակում ոչ միշտ են հակառակորդի գնդակից սպանվում, դե բա խոսացե՛ք, ինչի՞ չեք խոսում:Երբ բողոքի ցույցեր են լինում ինչի՞ չեք գալիս ու ասում ձեր բողոքի խոսքը: Երեւի սպասում եք, որ Հայաստանում Եվրոտեսլի լինի, դուք էլ բոյկոտեք :Ճ

Ամբողջ աշխարհը էսօր կոնֆլիկտի մեջ ա, նենց չի որ մենք միակն ենք: Բայց մշակույթն ու սպորտը մեծ գործիքներ են այդ կոնֆլիկտների լուծման համար: Օլիմպիական խաղերի ժամանակ դեռ էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէն հին ժամանակներից դադարեցրել են պատերազմները: Եվրոտեսիլների միջոցով երկրներն անգամ քաղաքական ֆինտեր են անում: Օր՝ Թուրքիան մեզ բարձր ա գնահատել, որ Եվրոպայի աչքը մտնի եւ այլն…. Իսկ դուք դրել բոյկոտում եք: Քիչ չի բոյկոտում եք, հլա մի բան էլ սպորտսմեններին եք խորհուրդ տալիս.. ծըծըծը…

Հիմա մի քիչ հայրենասիրական մտնեմ, որ հանկարծ չմտածեք, թե էս տղեն «ազգի դավաճան» ա: (ի միջի այլոց այս պիտակն էլ եք դարձրել բերնի ծամոն, ով ում վրա հասցնում, առանց մտածելու կպցնում ա): Մենք սաղս պարծենում ենք, որ Բեռլինում քոչարի են պարել հայերը՝ ցույց տալով իրենց հզորությունը: Կռիվ գնալուց երգել են մեր նախնիները, երգով հաղթել ենք զենքին եւ այլն եւ այլն: Աաաաա,ստորագրելուց մոռացել էիք երեւի: Բա Բաքվում թնդացնեիք մեր երգերը, որ իմանան, որ «հային կոտրել չի լինի»: Լավ չի էլի… այ որ ժողովրդին հաշվի առնեիք, բալքիմ մարդիկ էլ հիշեցնեին ու խորհուրդ տային: Կամ էլ էնքան դեմք եղնեիք, դուք հաղթեիք, թող ազերիները մտածեին բոյկոտելու, կամ չբոյկոտելու մասին: Չեք կարում: Ստորագրողների մեծ մասը Եվրոտեսիլում մասնակցած «աստղերն» էին, որոնք գնացել ու չէին կարեցել հաղթել, իսկ հիմա էլ դրել ու բոյկոտել են:

[jwplayer mediaid="687"]

 

Վերջում էլ մի քիչ Եվրոտսիլի պատմությունից: 2009 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ Եվրոտեսիլի 54-րդ մրցույթը, որտեղ Իսրայելը ներկայացավ յուրօրինակ դուետով. Հրեա Նոան եւ արաբ Ավադ Միրան միասին ներկայացրեցին Իսրայելը Եվրոտեսիլում: Ավադ Միրան դարձավ առաջին արաբը, ով ներկայացրեց Իսրայելը Եվրոտեսիլում:

Շուրջ մեկ դար է, ինչ գոյություն ունի Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտը: 1948 թվականից մինչեւ 2009 թվականների ընթացքում զոհվել է շուրջ 14,500 մարդ: 1987 թվականից մինչեւ 2010 թվականը կոնֆլիկտային շրջաններում զոհվել են շուրջ 10.000 չզինված քաղաքացիներ, որոնցին շուրջ 2000-ը անչափահասներ են: Այդ թվերի աճը կանգ չի առել, կոնֆլիկտը լուծված չէ, բայց 2009 թվականին Եվրոտեսիլում երգի միջոցով փորձ արվեց հասկացնել 2 կողմերին եւ ամբողջ աշխարհին, որ «Պետք է լինի այլ ճանապարհ»՝ «There must be another way»՝

[jwplayer mediaid="690"]

 

Հ.Գ.  Աշխարհը խաղաղության կարիք ունի, ու դրան հասնելու համար Եվրոտեսիլներն ու դրա նման շատ միջոցառումները կատարում են ահռելի օգտակար աշխատանք: Ինչպես Իսրայելն ու Պաղեստինը, այնպես էլ մենք ու մեր «հակառակորդները» հոգնել ենք սպանելուց ու սպանվելուց: Պետք ա լինի ուրիշ ճանապարհ, բայց հավատացեք բոյկոտելն ու հակառակվելը չի: Ամեն բան պետք է օգտագործել՝ ի օգուտ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման:

Խաղաղությու՛ն բոլորիս


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044