Այն ամենն, ինչ շողում է․․․

Բարեւ՛, վերջերս համացանցում փնտրում էի բաց շահագործվող հանքերի եւ պոչամբարների մասին տեղեկություն ու նկարներ եւ պատահական հանդիպեցի մի հոսվածի, որը գրվել էր մի կանադացու բլոգում, ով այցելել էր Ֆիլիպիններ՝ տեսնելու ու ուսումնասիրելու Կանադայի կողմից այնտեղ երկարաժամկետ շահագործման ենթարկված 2 բաց հանքերի տեղանքների ու այնտեղի բնակչության վիճակը։ Պատմությունը շատ հետաքրքրեց, քանի որ անչափ նմանություն կար մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Ավելի ճիշտ այս հոդվածը կարդալուց հետո ես պատկերացրեցի, թե ինչ է կատարվելու Հայաստանում ու մասնավորապես այն շրջաններում, որտեղ անխնա վնասում են բնությունն ու շահագործում մեր երկրի համար անթույլատրելի չափերի հանքեր։ Միանգամից որոշեցի այն թարգմանել եւ ներկայացնել ձեզ։ Թարգմանության զգալի մասը կատարեց իմ լավ ընկեր Սիրարփի Սահակյանը : Փորձեցի կապնվել հեղինակի հետ, սակայն արդեն մի քանի օր անցել է, բայց նա դեռ չի պատասխանել իմ նամակին, որի մեջ ես թույլտվություն էի խնդրել օգտագործել նյութը եւ   գրել էի Թեղուտի մասին ։

Մի խոսքով, թե ինչքանով է լավ ստացվել, գնահատեք ինքներդ, բայց հիմնական իմաստը ամբողջությամբ պահված է։

Այն ամենն ինչ շողում է

Հեղինակ Ալեքս Ֆելիպե։ 2009 թվական

Ընդունելը, որ ես Կանադացիեմ, երբեք այդքան դժվար չէր եղել, որքան այն ժամանակ ,երբ ես անցյալ ձմեռ ուղեւորվեցի Ֆիլիպիններ՝ լուսանկարելու Կանադային պատկանող 2 բացահանքերը։ Այն փաստն անգամ, որ ես նույնպես ֆիլիպինցու արյուն ունեմ, չօգնեց։

Ես գնացի Marinduque կղզի եւ այցելեցի ՝ Placer Dome ընկերության կողմից շահագործված Marcopper-ի հանքավայրը, որը սկսել էր շահագործվել 1969 թվականին։ Հանքը փակվել է 1996թ-ին Boac գետի աղտոտվածության պատճառով . աշխարհի ամենախոշոր հանքարդյունաբերական աղետներից մեկը, որտեղ ամբարտակի ճեղքվածքը լցվել էր 3-4 միլլիոն տոննա թունավոր, ծանր մետաղներով հարուստ մնացորդներով ։Կանադական հարկատուները Կանադական թոշակային ծրագրի միջոցով շուրջ 350 միլլիոն դոլլարի ներդրում են կատարել Marinduque – ի հանքում։

Ես գնացի տեղանք, որպեսզի աչքերովս տեսնեմ երկարաժամկետ հանքարդյունաբերության հետեւանքները։. Համեմատելու համար ես նաեւ այցելեցի Toronto Ventures Incorporated (TVI)-ին պատկանող հարավային մեծ կղզի Mindano-ում գտնվող Canautan սարի վրայի ավելի նոր հանքավայրը, որի շահագործումը սկսել էր 2005թ-ին։ Այդ տարի համայնքի ներկայացուցիչները մեկնել էին Կանադա, որպեսզի պարլամենտում խոսեին ընկերության կողմից Canatuan-ում մարդկային իրավունքների խախտումների մասին։ Լիբերալները պատասխանեցին՝ հանձնարարելով կոմիտեին ստեղծել ուղեցույցներ՝ Կանադական հանքարդյունաբերող ընկերությունների համար երկրի ներսում եւ արտասահմանում։Հետո նրանք մերժել էին կոմիտեի առաջարկները։ Չնայած համայնքի բողոքներին TVI-ը CIDA -ի կողմից կանադական ֆոնդերից ստանում է ֆինանսավորում՝ ծրագիրը իրականացնելու համար։

Ֆիլիպինների կառավարությունը պնդում է, որ հանքարդյունաբերությունը մարդկանց բարեկեցություն կբերի։Հանքարդյունաբերական օրենքները ուղղված են արտասահմանյան գործողությունների բարձրացմանը՝ օգնելու տկար տնտեսությանը։ Բայց իրականությունն այն է, որ քիչ աշխատատեղեր են ստեղծված մեծամասշտաբ հանքերում եւ շատ-շատ աշխատատեղեր փակված են։

Անկեղծ ասած, դա ինձ համար անակնկալ էր։ Ես ակնկալում էի տեսնել հազարավոր բանվոր աշխատատուժեր։ Բայց բաց հանքարդյունաբերությունը ֆիզիկական աշխատանք չէ, եւ աշխատատեղերի մեծամասնությունը գրասենյակային են, կամ ծանր սարքավորումների հետ են կապված։ Եվ քանի որ հանքեր ունեցող համայնքների մեծամասնությունը հեռու են քաղաքիցկենտրոնից, բնակչության մեծամասնությունը չունի բարձր կրթությունու իսկապես չունենն ծանր տեխնիկա օգտագործելու հմտություն։ Այն քիչ հասանելի նոր աշխատատեղերը հեշտությամբ գերազանցվում են այն աշխատանքների թվով, որոնք կորել էին հանքի պատճառով, դրանք են ձկնորսությունը, հողագործությունը կամսակավաթիվ հանքափորները։

Արտասահմանյան հանքարդյունաբերության շահույթն անգամ չի էլ մնում Ֆիլիպիններում, .” քանի որ կառավարությունը ընկերություններին շնորհում է հարկ չվճարելու երկարատեւ ու թարմեցվող շրջան եւ թույլատրում է 100%անոց տնօրինում արտասահմաից եւ կապիտալի ու շահույթի 100% ռեպատրիացիա(այլ կերպ կամ հայրենադարձություն(անհավանական տարբերակ) կամ վերադարձ)։ Marinduque-ում արդեն 10 տարի է, ինչ հանքը փակվել է, բայց երեք թափոնային տեղանքներից ոչ մեկը դեռ չի վերականգնվել։ Երբեմն քամոտ օրերին թունավոր հանքափոշին վեր է բարձրանում եւ իջնում մոտակա գյուղերի վրա։ Տեղացիները այն անվանում են «Ձյուն Կանադայից »։

1975-ից ,մինչեւ 1991-ը Canadian Placer Dome-ի կողմից- շահագործվող Marcopper Mining-ը, որը վերգնվել էր Barrick Gold-ի կողմից, 200 միլլիոն մետրային տոննա թունավոր պոչանք էր թափել Calancan ծովածոցի մակերեսային շերտում։ Այն ինչ տեսնում եք այս նկարում, դա 7.5 կիլոմետրանոց երկար պոչամբարի մի մասն է,պոչանքներից առաջացած արհեստական հողազանգված (Մի խառնուրդ, որն իր մեջ պարունակում է մկնդեղի, կապարի եւ սնդիկի թունավոր կոնցենտրացիաներ)։Պոչամբարը ժամանակին 9կմ է եղել, բայց անձրեւներն ու մակընթացությունը կամաց-կամաց քայքայել են ու վերածել օվկիանոսի։

Արդյունքը մարջանի կորուստն էր եւ այս ծովածոցի կյանքի մեծ մասի վերացումը: Տեղացիների աղքատությունը ստիպում է նրանց ուտել այն, ինչ կարողանում են հայթայթել, որը հանգեցնում է առողջական խնդիրների:

Վերեւում Calancan ծովածոցում բնակվող Wilson Manuba-ն է: 70ականների վերջին, երբ նա երիտասարդ էր, հոր հետ գնում էր ձկնորսության: Նա ինձ պատմեց, որ մի ժամանակ մտածում էր հանքարդյունաբերության մնացորդները զվարճալի են(այն նման չէր ավազի կամ ցեխի եւ ես սիրում էի դրանց հետ խաղալ):

 Ցավոք, ոչ նա, ոչ իր հայրը չգիտեին դրա վտանգների մասին: Եվ սովորաբար ոտաբոբիկ քայլելը, ոտքերի վրա սովորական կտրվածքները եւ քերծվածքները (ամենօրյա իրականություն ձկնորսների համար), հոր եւ տղայի համար հանգեցրին ծանր մետաղից դաժան թունավորումերի :

 Wilson-ը, նրա հայրը, եւ նրա տղաները, բոլորը տառապում են բաց, ուռուցքանման վերքերով, որոնք անբուժելի են:Ուիլսոնի թունավորումն այնքան ուժեղ էր, որ նա մահվան եզրին էր եւ գոյատեւեց միայն իր ոտքի կորստի միջոցով:

 Wilson-ը վերջերս թողել է ձկնորսությունը, երբ MACEC -ը՝ տեղական ՀԿ-ն, նրան ապահովեց մի փոքրիկ հյուղակով:

Ուիլսոնն ունի 3 երեխա, որոնցից երկուսը՝ տղաները, ոտքերի վրա ունեն բաց վերքեր:

Հինգամյա Maria Neryl Pigquerra մեկն է այն երեք երեխաներից, որ 2002-ին Calancan ծովածոցում ծնվել է microcephalis -ով : Այս վիճակի պատճառով նա հետամնաց էր համեմատած իր հինգամյա եղբոր հետ. անկարող էր հաղորդակցվել (էլ ուր մնաց լացելը ) եւ փաստորեն ոչ մի շարժողական հմտություն չուներ:

Ծանր մետաղից թունավորումը ժառանգական է. այսպիսով անցնում է մորից պտղին:

Canatuan լեռ, Mindanao

Marinduque-ը բաց հանքահորի երկարատեւ շահագործման վառ օրինակն էր;Ես նաեւ այցելեցի Mindanao-ում գտնվող Canatuan լեռը՝ ականատես լինելու, թե համեմատաբար նոր բացված հանքը (շահագործումը սկսվել էր 2003թ-ին) ինչպես է ազդում շատ հին համայնքի վրա:

Կանուտանի շրջակայքը բնիկ Սուբանոն ցեղի տոհմական տիրույթն է: Ես ժամանակին տեղ հասա` ականատես լինելով, թե ինչպես է տեղացի ժողովուրդը իրենց բարձրաստիճան մարմինների հետ փորձարկում Կանադական ընկերություն TVI-ն իր ` գլխավորվելով 7 ցեղերի ցեղապետերի կողմից:

 Ժողովուրդը հոգնեց սպասելուց, թե երբ երկիրը կհասկանա նրանց դժգոհությունը եւ որոշեցին օգտագործել իրենց ավանդական մեթոդները:

 Վերը պատկերված է Սուբանոն ցեղի ծիսակարգը՝ մինչ բարձրաստիճան մարմինների «gokum» հանդիսության սկսելը : Այս ժողովը հանքարդյունաբերող ընկերությանը մեղավոր ճանաչեց անօրինական գործունեություն ծավալելու մեջ, բայց նրա դատավճիռը կառավարության կողմից չընդունվեց:

Այն աշխատանքներից մեկը, որ հասանելի էր ժողովրդին, անվտանգություն ապահովելն է: Քաղաքացիների հատուկ զինված օգնույթունը (SCAA) մի ուժ է, որը զինված է ինքնաձիգերով: Սա հանքարդյունաբերական ընկերությունների կողմից օգտագործվող շահութաբերական նվաճման եւս մի օրինակ է :

Ըստ TVI-ի կայքի, այս ապահովությունը առավելություններ ունի՝

-Մարդիկ կարող են քնել առանց հարձակման ենթարկվելու վտանգի,-եւ,- մարդիկ չեն վախենում փոքրամասնության կողմից ճնշումներից, որոնք միայն այն մարդիկ են, որ ցանկանում են վերադատնալ հին, անօրինական գործունեություններին եւ ճնշումներին, որ կցանանային տեսնել զինվորական ուժի ներկայությունը:

Ինչն ինձ իրոք զարմացրեց Ֆիլիպիններում հանքարդյունաբերության գործունեության մեջ, այն էր, թե ինչքան քիչ հանքափորներ կային այնտեղ: Այս գործողություններն ըստ երեւույթին կատարվում էր մի քանի մեծ մեքենաներով եւ մի քանի վերահսկիչներով: Այսպիսով հասարակության համար հավանական աշխատանքը շատ սահմանափակ է:

 Տեղացիները պատմեցին, որ անգամ մինչեւ TVI-ի՝ տարածք մտնելը, Canatuan լեռան վրա աշխատողներ կային:: Նրա գագաթին շուրջ 10.000 փոքրամասշտաբ Ֆիլիպինյան հանքափորներ կային: Այսօր ավելի քիչ քան 100ն են մնացել:

Չնայած փոքրամասշտաբ հանքարդյունաբերությունը վեճի առիթ էր արտասահմանցիների եւ Սուբանոնի ժողովրդի միջեւ , դրանից հետո նրանք համախմբվեցին, քանի անկախ հանքափորների որ գետնափոր թունելներ փորելը ոչինչ էր համեմատած բաց հանքափորության հետ:

 Այս ֆիլիպինցիները կորցրեցին իրենց ապրուստի միջոցները, երբ TVI_ը ժամանեց: Ուղեկցվելով կազմակերպության լավ զինված անձնական միլիցիայով, բոլոր թունելները եւ սարքավորումները ոչնչացրեցին կամ բռնագրավեցին առանց փոխհատուցման:

 Շուտով նրանք սկսեցին ավերել հանքին մոտ գտնվող տները: Շատ բնակիչներ, վախեցած մեածցող խռովությունից եւ լավ զինված անվտանգության ուժերից, մնացին առանց փոխհատուցման թողեցին:

Տեղացիներն ասում են TVI-ի կողմից առաջարկված վարձավճարով ոչ մի տեղ չէիր գնի նմանատիպ հողատարածք եւ տուն, ասյպիսով դա ընդունելը կհանգեցներ ծայրագույն աղքատության:

Այն դրոշը, որ տեսնում եք(աջակողմյան նկարը) մատնանշում է Canatuan բնակավայրի տարածքում գտնվող ոսկու հանքանյութը: Հանքը հասել է իր օգտագործման եզրին եւ քիչ կասկածներ կան, որ այն շուտով իր շեմքին կլինի։

Կանատուանի տարրական դպրոցը կառուցել են լեռան վրա ապրող որոշ (քիչ) հանքագործներ: Այնտեղ էր, որ Ֆիլիպինների նախագահը Սուբանոնի ցեղին շնորհեց այդ հողի «Նախնիների Կալվածք» տիտղոսը: Երբ TVI-ը եկավ, այս տեղական դպրոցը փակվել էր:

Ցեղապետի օգնականի տան մնացորդները լուսանկարի առաջին պլանում են: Լսելով իր տան ներքնահարկից եկող տարօրինակ ձայները` նա հեռացավ Կանատուանից` վախենալով իր և իր ընտանիքի համար, որոնք գտնվում են ոտնափայտերի վերևում:

Մարդկանց մոտ սկսել են ի հայտ գալ ծանր մետաղներից թունավորվածության ախտանիշներ, ինչպես Marinduque-ում, տարբերությունը կայանում է նրանում, որ Marinduque-ն ունի 50 տարվա հանքարդյունաբերություն` հավելելով այն փաստին, որ Կանատուանն ունի միայն 3-ը

Կոզանի փոքրիկ գյուղակը, Կանուտան սարի վրա, ոչ ավելի քան 40 մարդու տուն է: Դա վերջին անկախ լեռնային տեղանքն է, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր TVI-ի սուլֆիդային թմբից`հոսանքն ի վար: 

Կոզանի մարդիկ և երեխաները վերջին տարիներին սկսել են ուսումնասիրել մաշկի վրայի այն տարօրինակ ցաները, որոնք առաջացել են փոսը բացելուց ի վեր: Ցաները միշտ վերջույթների ծայրերին են: Մեծահասակների մոտ դա այն պատճառով է , որ նրանք հաճախենթացլինումիրանից ներքև` ոսկու առատ հանքավայրում աշխատելու պատճառով: Երեխաների մոտ դա առուներում խաղալու պատճառով է առաջանում: 

TVI-ը ասում է , որ ջուրը, որ նրանք թափում են գյուղակով անցնող առուն , մաքուր է: Տեղացիները, մատնացույց անլով իրենց տեսանելի վերքերը, հակառանկն են պնդում:

Հ․Գ նկարները վերցված են հոդվածի բնօրինակից, որոնք տեղակայված են հեղինակի բլոգում ։

Թարգմանության հետ կապված ցանկացած վրիպման համար խնդրում եմ արձագանքել miksentmail@gmail.com էլ հասցեին։ Տեղանունները, հապավումներն ու մարդկանց անունները թարգմանված չեն։


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044