Նեռվերս գնաց, ա՛յ մարդ է՛․․․

Այ մա՛րդ, Անժելա Սարգսյանից պրծանք, հիմա էլ Սերգեյ Դանիելյան ենք պարացնելու։ Էս 2 օր ա մատներս եմ մաշում՝ էս թեմայի շուրջ մեկնաբանություններ ու գրառումներ անելով։ Նյարդերս արդեն տեղի են տալիս սենց բաներից։ Նրանից, որ մարդիկ քեզ չեն հասկանում, ու քիչ ա չեն հասկանում, մի հատ էլ չհասկանալով դնում բան- ման են գրում, հետո էլ չեն ուզում լսած եղնեն․ խուսափում են՝ անունը դնելով «թեմայից շեղվել»։

Դեեեեեեե, քանի որ բլոգումս հաստատ ես կարամ մինչեւ վերջ արտահայտեմ այն, ինչ մտածում եմ , որոշեցի վերջ դնել այս ամենին ու էլ չանդրադառնալ այս թեմային։

Նախ հիշեցնեմ, որ երեկ դերասան Սերգեյ Դանիելյանը գրեց մի հոդված էկոլոգիայի մասին, որում ակնհայտ ու լուրջ սրտացավություն կար բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Իսկապես դուխ կար այդ ամենի մեջ, բաաաաաաաաաաաաայց, մի մեծ սխալ էր թույլ տվել՝ Լոռվա մարզի ողջ բնակչությանը հասցնելով ըստ իս ամենածանր մարսվող վիրավորանքներից մեկը, այն է ՝ «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա» ։

Ես ուրախ եմ, որ դերասանը դեմ է մանկապղծությանը, բայց դե չի կարելի մեկ-երկուսի արարքը հիմք ընդունելով՝ վիրավորել հազարների ու «լոռեցի» անվանը այդպիսի պիտակ կպցնել։

Մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր՝ այդ թվում նաեւ ես, որոշեցինք արագ հայտարարություն կազմել եւ պահանջել դերասանից, որպեսզի հրապարակավ ներողություն խնդրի եւ հոդվածից հանի այդ տողերը։

Ամեն ինչ արվեց, ու վաաաաաաաայ էդ անելուն․ Միանգամից լրատվականները որսացին պահն ու սկսեցին գրոհել ամբողջ համացանցը (Անժելա Սարգսյան 2) : Ֆեյսբուքը կիսվեց 2 մասի․ ոմանք գտնում էին, որ պետք չէր խորանալ բառերի մեջ եւ հասկանալ միայն հոդվածի բուն իմաստը, ոմանք էլ խիստ դատապարտում էին, անգամ անվայել բառե

րով մեկնաբանություններ, սպառնալիքներ էին թողնում։ Երկու տեսակետի մեջ էլ տրամաբանություն կա։ Այն որ դերասանը արտահայտվում  է բնավերիչների դեմ, երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ, դա լավ է։ Բայց մյուս կողմից չես կարում կուլ տաս են ինչ-որ կուլ չի գնում՝ անկախ ամեն ինչից։

Երբ Սյունիքի մարզպետը բնապահպաններից մեկին «Ճպուռ» անվանեց, բոլորը սկսեցին քարկոծել, դատապարտել, բայց ոչ մեկ չմտածեց , որ կարող ա ուրիշ իմաստով ա ասել։ Ես նրան չեմ գովում, բայց երեւույթը նույնն է՝ վիրավորանք, անկախ նրանից, թե ում կողմից է հասցվում այն՝ դերասանի, որը բնապահպան է, թե՞ մարզպետի, որը բնավերիչ է։  Հենց այս կողմնակալ ու ոչ ադեկվատ վերաբերմունքն է նույն երեւույթի նկատմա

մբ,որն ինձ դուր չի գալիս։ Դա արդեն պառակտում է մարդկանց ու լավ հետեւանքներ չի թողնում։
Այս 2 օրը ես սպառեցի ողջ էներգիաս, որը մտադիր էի սպառել հանուն լավ բանի՝ հանուն Թեղուտի պաշտպանության, բայց ինչ ստացվեց․ ես 2 օր միայն բանավիճում էի, գրոհում ու պաշտպանվում էի, գրում ու ջնջում էի, որն իսկապես ավելորդ էր ու շատ վատ հետք թողեց թե՛ իմ, թե՛ իմ շրջապատի վրա։

Ժողովուրդ ջա՛ն, չկարծեք, որ մենք՝ լոռեցիներս, չենք մտածում, որ Սերգեյ Դանիելյանը լավ բան էր ուզում անել։ Մենք դա լավ գիտակցում ենք, Մենք իրենից շնորհակալ ենք։ Բայց այդ ամենը կուլ տալն անհնար էր։ Դուք միայն մի հարցի պատասխանեք ինքներդ ձեզ՝ «Համաձայն ե՞ք նույն տիպի վիրավորանք ստանալ ու լռել, կուլ տալ միայն այն պատճառով, որ դա նպաստում է Թեղուտի պաշտպանությանը»։  Եթե «Ո՛Չ»- հալալ ա ձեզ, իսկ եթե «ԱՅՈ՛»․․․ էլի հալալ ա ձեզ․․․․

Հ․Գ․ Սերգեյ Դանիելյանը տղամարդավարի արեց այն, ինչ պետք էր անել՝ ներողություն խնդրեց՝ ընդունելով իր սխալը։

Այսքանով ես «Pass» , ես էլ սրա մասին ոչ կխոսամ, ոչ էլ կգրեմ․․․ ոչ ժամանակ կա, ոչ էլ նեռվեր ու հավես։ Ավելի կարեւոր բաներ կան անելու։

ԹԵՂՈՒՏԸ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044