Առողջ ապրելակերպ, մաս 1-ին (էլ չեմ ծխում)

Ժամանակին կատուն ճոն էր, իսկ ես ծխում էի, այն էլ ինչ ինտենսիվությամբ․․․

Կյանքում ամենամեծ սխալներից մեկը այն էր, որ ես մի քանի տարի առաջ, ոգեւորված պատանեկան ազատություններից ու այլեւայլ մեզ շատ հայտնի պատճառներից, սկսեցի ծխել։ Ասեմ , որ սկզբնական ժամանակաշրջանում շատ հաճելի էր, ու միշտ ինձ թվում էր , որ երբ ուզենամ , կթողնեմ այն։ Բայց, արի ու տես, որ ամեն ինչ շատ լուրջ էր․․․ Իմ կախվածությունը ծխախոտից գնալով խորանում էր, ու ես ել ավելի էի խրվում այդ թույնի մեջ։

Ինչեւէ անցավ մոտ 6 տարի, ու ես հլա դեռ ծխում էի։ Մի քանի անգամ եղել են թողնելու փորձեր, որոնցից մեկը կարծես թե ստացված էր․ 4 ամիս թողեցի ծխելը, բայց նորից սկսեցի ծխել, սկսեցի, որովհետեւ ցանակացա սկսել, այլ ոչ թե ինչ-որ պահանջ կար։ Այդպես եւս շարունակվեց մոտ մեկ ու կես տարի։ 2011-ի դեկտեմբերն էր; Արդեն անհնար էր եւ՛ ծխելը, եւ՛ չծխելը։ Առողջականս գտնվում էր քայքայման եզրին, ես ինձ գիտակցաբար կործանման էի տանում՝ օրական մեկ տուփ շատ թունդ ծխախոտ ծխելով։

Որոշեցի թողնել ծխելը, այս անգամ վճռականությունը մեծ էր։ Ես մի գիշերվա մեջ ծխեցի այնքան , ինչքան նորմալ ծխողը 1, կամ 2 օրում, ու առավոտյան գլխացավից ու անչափ տհաճ զգացողություններից դրդված այդ օրը չծխեցի եւ ոչ մի հատիկ ծխախոտ, իսկ դա արդեն մեծ ձեռքբերում էր։ Հետո  եւս  մեկ օր անցավ, բայց ես դեռ չէի ծխել, չնայած որ  համբերությունս արդեն հասնում էր իր գագաթնակետին։ Պետք էր մի բան անել։Սկսեցի ինքնստինքյան շատ ուտել, շատ քայլել, շատ զբաղվել ուրիշ բաներով, ու , իհարկե , զբաղվել սպորտով , կամ գոնե ինքնուրույն վարել առողջ ապրելակերպ։ Քանի որ շատ եմ սիրում դահուկային սպորտը , ես սկսեցի հաճախել դահուկային մարզադպրոց՝ սիրողական դահուկավազքով զբաղվելու։ Աննկարագրելի հաճույք է , երբ շնչառությունդ, էներգիադ ու ուղեղդ միշտ գտնվում են լավ վիճակում, ու դու զգում ես , թե ինչքան թեթեւ ու առողջ ես այդ պահին։

Այդպես էլ թողեցի մարդկության ամենամեծ չարիքներից մեկը՝ ծխելը։ Ու հիմա վստահ ասում եմ բոլոր նրանց , ովքեր հլա դեռ ծխում են- «Թողե՛ք ծխելը ու ընդամենը մի քանի ժամերի ընթացքում ձեր կյանքն ու ապրելակերպը կտրուկ կսկսի փոխվել, դուք ձեզ կզգաք էլ ավելի լավ, քան զգացել եք մինչեւ ծխելը, քանի որ այդ պահին դուք կլինեք կամքի ուժ ունեցող, պինդ ու առողջ»։


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044