Բիաթլոնը մեկնարկեց Ֆրանսիացու հաղթանակով…

Ընդամենը մի քանի րոպե առաջ վերջացավ Բիաթլոնի 2011 – 2012 մրցաշրջանի

Martin Fourcade (fra) - Gold

առաջին մրցավազքը՝ տղամարդկանց 20կմ ինդիվիդուալ մրցավազքը՝ 4 կրակային կետերով՝ 2 պառկած, 2 կանգնած դիրքերով:

Առաջին մրցաշրջանն անց է կացվում Շվեդիայի Օստերսունդ քաղաքում: Մասնակցում էր 103 մարզիկ: Եղանակային պայմանները իսկական բիաթլոնային էին՝ -2 աստիճան: Առաջինը մրցուղի դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի ավագ  Եւգենի Ուստյուգովը: Մի քիչ զարմանալի էր նրան տեսնել ավագի դերում, քանի որ Ռուսաստանի հավաքականում կան էլ ավելի փորձառու մարզիկներ, բայց, ցավոք, այս տարի հավաքականը ահռելի կորուստներ ունի: Միանգամից 4 փորձառու մարզիկ վնասվածքի պատճառով չեն մասնակցում մրցաշարին:

Եւս մի զարմանալի եւ շատ հետաքրքիր փաստ, որ հազվադեպ է պատահում հենց առաջին մրցափուլերի ժամանակ. Գրեթե բոլոր գիգանտները մեկ մարդու նման մասնակցում էին վազքին:

Մրցավազքը անհաջող էր հատկապես Նորվեգիայի գերհզոր հավաքականի համար: Նրանցից եւ ոչ մեկը չկարողացավ հաղթահարել կրակայինների բարդ արգելքները: Բիաթլոնի լեգենդ Ուլե Այնար Բյորնդալենը վրիպեց ամբողջ վեց անգամ: Դա ուղղակի անթույլատրելի է նման կարգի մարզիկների համար: Վատ արդյունքներից զերծ չմնացին նաեւ նրա համերկրացիներ եւ ոչ պակաս լեգենդար մարզիկներ Եմիլ Սվենդսենը, Լարս Բերգերն ու Տարի Բյոն: Սրանք «Բյուրեղյա գլոբուս» -ի գլխավոր ֆավորիտների շարքում են դասվում:

Չստացվեց Նորվեգացիների մոտ, բայց փոխորենը լավ արդյունքներ գրանցեցին Ավստրիացիներն ու ֆրանսիացիները: Բիաթլոնի «Սնայպերներ» Եդերն ու Լանդերտինգերը բավականին լավ արդյունքներ ցույց տվեցին:

Michal Slesingr (cze) - 2nd

Մի խոսքով մեծամասնության մոտ ահավոր էին կրակային արգելքները, իսկ ինդիվիդուալ մրցավազքում ամենակարեւորը հենց բաց թիրախ չթողնելն է, քանի որ ամեն չփակված թիրախի համար անձնական ժամանակին 1 տուգանային րոպե է ավելանում, իսկ այս կարգի մրցաշարերում 1 րոպեն դա միջինը 5-6 մրցատեղ է հետ գցում:

Իսկ հիմա մի քիչ արդյունքների մասին: Ինչպես նշեցի, գրեթե բոլոր ֆավորիտները ցույց չտվեցին իրենց ամբողջ կարոցությունները. նրանք գրավեցին մոտավորապես  20-30-րդ տեղերը:

Առաջին տասնյակը ցույց տվեց, որ այն մարզիկները, որ առավելագույնը 2 չփակված թիրախի դեպքում միայն կարելի է գրավել բարձր տեղեր: Բացառություն էին միայն Սլովակ Յակոբ Ֆակն ու ռուս Եվգենի Գառանիչեւը, ովքեր անգամ 3 տուգանային րոպեներով կարողացան մնալ բարձունքներում:

3-րդ տեղը գրավեց Գերմանացի Սիմոն Շեմպը, ով 1 տուգանային րոպեով կարողացավ լուծել իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Մրցավազքի հայտնությունն իհարկե չեխ Միխալ Շլեյզինգրն էր. նա 1

Simon Schempp (ger) - 3rd

տուգանային րոպեով գրավեց 2րդ տեղը եւ վաստակեց արծաթե մեդալ  շատ կարեւոր միավորներ:

Իսկ ահա Ֆրանսիացի 23-ամյա Մարտին Ֆուրկադը գերազանցեց բոլորին, թե՛ արագությամբ եւ թե՛ ճշգրտությամբ: Հաճելի եւ սպասված հաղթանակ էր, քանի որ վերջերս նրա ստաբիլ ու հաջող ելույթները թույլ չէին տալիս կասկածել նրա հաղթանակի վրա: Ցավոք, նրա ավագ եղբայրը կրկին հետ մնաց եւ ստիպված կրտսեր եղբորը շնորհավորեց մրցուղուց դուրս:

Դե ինչ, համարենք, որ սա լավ սկիզբ էր:

Շնորհավորենք ֆրանսիացիներին՝Ֆուրկադ կրտսերի հաղթանակի առթիվ, իսկ մնացածներին մաղթենք հաջողություն հետագա փուլերում ու մրցավազքերում:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ վաղը մեր ժամանակով 20:05-ին մեկնարկում է կանանց ինդիվիդուալ մրցավազքը:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով:


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044