«Դու «դու» ես…» – Լուսինե Պողոսյան

«Ազատ ես, երբ կարողանում ես «իսկական» սիրել… առանց «ձեւ»-երի… առանց «որովհետեւ»-ների… առանց «բա՞ որ»-ների…
   Սիրել կյանքը… տաք արեւն… ազատ քամին… մարդկանց… ու «Նրան»…
   Երբ կարողանում ես սիրել առանց մտածված հարցերի ու լիքը անմիտ հարցերով… երբ կարեւորը հարցերը կամ պատասխանները չեն, այլ այն, որ դրանք կան… ու որ պարզապես կան, ոչ թե դու ես դրանք հորինել:
   Երբ կարողանում ես հարցեր տալ առանց պատասխան ակնկալելու… ու պատասխաններ տալ, երբ չկան հարցեր…
  
  Երբ գիտես, թե ինչպես սիրել ու գնահատել կյանքիդ ամենասովորական օրերն ու պահերը, ամենասովորական իրերն ու ամենասովորական մարդկանց…
   Երբ գիտես, թե ինչպես գնահատել ամենասովորական բառերն ու մտքերը… հասկանալով, որ դրանք  ամենաիսկականն են, ամենաազատն են… ազատ «ձեւ»-երից… ազատ կանոններից… ազատ ամեն ինչից, ինչ խանգարում է…
 
Ազատ ես…
Երբ չես վախենում քայլել, երբ բոլորը վախվորած կանգնած են…
Երբ որոշում ես կանգնել, երբ բոլորը լուռ նստած են…
Երբ խոսում ես, երբ բոլորն ուշադիր լսում են…
Լռում ես, երբ բոլորը խոսում են…
Ու դու մտածում ես……………….

Երբ չես վախենում քայլել, երբ բոլորը վախվորած կանգնած են… հասկանալով, որ ով եթե ոչ դու… եւ երբ, եթե ոչ հիմի…

Երբ որոշում ես կանգնել, երբ բոլորը լուռ նստած են… հասկանալով, որ լուռ նստելը չի բերի ոչնչի…

 Երբ խոսում ես, երբ բոլորն ուշադիր լսում են… ու չես վախենում ասել այն, ինչ մտածում ես…
 Լռում ես, երբ բոլորը խոսում են…
 Ու դու մտածում ես……………….
 Դու ազատ ես…
որովհետեւ դու «դու» ես, այլ ոչ «նա», այն «նա»-ն, որին այդքան փորձել ես նմանվել…
որովհետեւ «դու» դու ես, այլ ոչ թե «նա», ում պատրաստել են «նրանք»…
որովհետեւ «դու» դո’ւ ես…………….ու դու…
Դու ազատ ես, որովհետեւ………….
Դու պարզապես ազա’տ ես:»
                                                                                      Լուսինե Պողոսյան


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044