Breaking bad – Во все тяжкие – Ամբողջ ծանրությամբ (Tv series)

Բարեւ բոլորին՝

Ներողություն եմ հայտնում պասիվությանս համար: Ինչ արած , մի քիչ ծույլ եմ էս հարցերում: Քանի դեռ Հին Նոր տարին չի Breaking Badանցել, շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ցանկանում ամենալավն ու բարին…

Էսօր կխոսեմ  մի սերիալի  մասին, որն ինձ խորհուրդ է տվել դիտել իմ լավ ընկերներից մեկը՝ Դավիթը, ինչի համար անչափ գոհ եմ իրենից: Ու մնացածին էլ խնդրում եմ լավ սերիալ հանդիպելու դեպքում ժլատություն չանել ու առաջարկել այն, քանի որ շատ եմ սիրում լավ ֆիլմեր ու սերիալներ:

Մի խոսքով. Սերիալի անունը «Breaking bad» (Во все тяжкие / Ամբողջ ծանրությամբ*) է, որը պատմում է քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթի (Bryan Cranston)մասին, ով 50 տարին նոր բոլորած՝ իմանում է, որ ունի թոքերի չարօրակ քաղծկեղ եւ ունենալով ֆինանսական ու կենցաղային խնդրիներ, հաշմանդամ երեխա եւ 2-րդ երեխային սպասող կին, որոշում է զբաղվել մետանֆիտամինի պատրաստմամբ, որպեսզի լուծի իր բոլոր խնդիրները: Նա սկսում է համագործակցել իր նախկին աշակերտներից մեկի՝ Ջեսի Փինքմանի (Aaron Paul)հետ, ով նույնպես զբաղվում էր մետանֆիտամինի պատրաստմամբ: Սակայն թմրանյութերի դեմ պայքարի բաժնի կատարած օպերացիաներից մեկի Bannerընթացքում ձերբակալում են նրա գործընկերոջը , որից հետո էլ ուսուցիչն առաջարկում է համագործակցել…Այսքանը սյուժեից…

Սերիալը եթերում է 2008 թվ-ից , այժմ ընթանում է 5-րդ եթերաշրջանի ցուցադրությունը, որի առաջին 8 էպիզոդները ցուցադրվել են 2012-ին, իսկ երկրորդ 8 էպիզոդները կցուցադրվեն այս տարի: Ավելի շատ ինֆորմացիա կարող եք գտնել այստեղից ու այստեղից:

Հլա որ 2 էպիզոդ եմ դիտել, ու ասեմ, որ շատ հեշտ ա նայվում: Դպրոցում քիմիա առարկան չեմ սիրել :Ճ, բայց ինձ թվում ա սրա միջոցով գոնե մի քիչ կհետաքրքրվեմ: Դե էլ բան չեմ ասի, փոխարենը սա կփակեմ ու կանցնեմ նայելու :Ճ :

Ում հետաքրքրեց, ուզում ա նայի, խնդրեմ՝ սա օնլայն տարբերակը, իսկ ով էլ սովորություն ունի քաշի նոր նայի , խորհուրդ եմ տալիս փնտրել այստեղ:

* Վերնագրի հայերեն թարգմանությունն ուղղակի թարգմանություն է, ով ունի ավելի լավ առաջարկ, խնդրում եմ քոմենթել.

Հաջողություն…


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044