Մհեր եւ Ռազմիկ – Արեւամանուկի երգ

Բարեւ՛,

Նորից անչափ ուրախ եմ բլոգիս կառավարման վահանակից (dashboard) ողջունելու բոլորիդ :Ճ

Ուզում եմ ներկայացնել մի երգ, որն արդեն մի քանի օր է ինձ հանգիստ չի տալիս: Անընդհատ լսում եմ ու չեմ կշտանում: Խոսքը մեր շատ սիրելի «Լավ Էլի» խմբի անդամ Մհեր Մանուկյանի եւ մանկական «Новаяа волна» 2010 մրցույթի հաղթող Ռազմիկի «Արեւամանուկի երգի» մասին է: Խոսքեր չունեմ.  շատ լավ երգ է: Մհերի երգերն ինչպես միշտ հզոր են, իսկ Ռազմիկի կատարումը հանգիստ չի տալիս. ակամայից սկսում ես շարժվել, պարել…Ասել մեր մեծերի՝ «Էս երեխեն իրա մի կտոր հացը կվաստակի :Ճ»: Իհարկե նա ավելիին է արժանի ու կհասնի ավելիին, ես կասկած էլ չունեմ:

Մի խոսքով, շատ գրելու բան էլ չկա… ուղղակի լսել ու նայել է պետք: Հաստատ կհավանեք՝

Կցում եմ նաեւ երգի mp3 տարբերակն ու բառերը: Բառերն ինքս եմ «հանել», հնարավոր է, որ սխալներ լինեն: Խնդրում եմ նման բան հանդիպելու դեպքում գրել, որպեսզի փոխեմ:

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Արեւամանուկի երգ (Մհեր Մանուկյան)

Թե մթնել է քո երկինքը լուռ, եւ դու կախել ես քիթդ ցած,

Թե ամեն ինչ դու տեսնում ես սեւ, թվում է  փուչ ու վերջացած,

Բարձրարայն կանչիր ինձ հինգ անգամ,

Հինգ անգամ կանչիր, ու ես կգամ, յեեե… օօօ

 

Կներկեմ նորից ես քո գորշ շորը ծիածան ներկով լուսե,

Ամպերի լավ թելերով էլ նուրբ հուսե շապիկ քեզ կհյուսեմ,

Բավական է կորանաս, ելք միշտ էլ կա,

Ինձ միայն կանչիր, ու ես կգամ, յէէէ… յոաէէէ

 

Թե բացվում են ծաղիկներն անկասելի խինդ ու ծիծաղով,

Թե ամեն ինչ տեսնում ես դու, ցնծում է,

Ու բացվում է դուռ, պատուհան, ՝դարպաս,

Ուրեմն ես գալիս եմ…  ա նամ նե նամ…

Հ.Գ. Forever Lav Eli, Forever Mher, Forever Razmik!!! Իսկ վերջում Ռազմիկի «Հաա՜յի» արտահայտությունը  sms- ի զանգ կարելի է սարքել :Ճ


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044