Ես, Թռչկանը, Քրիստոֆն ու «Մարսելյեզը»

Բարեւ,

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ստատուս տալու մասին՝ վերջ դնելով բնապահպանական պայքարի այդ մասին: Այսօր մեր տարելիցն է: Թռչկանն իրոք մեծ հաղթանակ էր, չնայած որ մասշտաբները փոքր էին: Շնորհավորում եմ բոլոր «Թռչկանցնիներին» հաղթանակի առթիվ:

Այսօր ես եւ կանադացի Քրիստոֆը, ով նույնպես մեր խելքի մարդ է ու ժամանակին պայքարել ու մինչեւ հիմա էլ պայքարում է բնության ամեն մի մասնիկի համար Կանադայում, գնացինք Թռչկան: Քրիստոֆին անչափ հետաքրքրեց Թռչկանի դեպքը, քանի որ Կանադայում նրանք նույնպես պայքարում են հենց ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը կանադական կառավարությունը կառուցում է՝ էլեկտրաեներգիան տեղի հանքերից մեկին էժան վաճառելու համար:

Շատ լավ հիշողություններ արթնացան: Մտովի վերհիշում էի Չիչխանի ձորի յուրաքանչյուր մետրը: Ճանապարհին Քրիստոֆին պատմեցի շարժման ողջ ընթացքը: Շատ ուրախացել էր, որ մեզ մոտ հաջողվել էր անել այն, ինչ ցավոք իր երկրում դեռ չի ստացվում անել: Հիացած էր բնությամբ, ամեն քայլափոխի ցանկանում էր կադր վերցնել:

Ճանապարհին տեղի ունեցան մի քանի զվարճալի դեպքեր: Օրինակ մեզ հանդիպեց Շիրակամուտի (Նալբանդ) գյուղացիներից մեկը, ով ձորում գոմ էր կառուցում: Ցանկություն հայտնեց մեքենայով տանել, բայց քանի որ մեր հիմնական նպատակը քայլելն էր, մենք շնորհակալություն հայտնեցինք ու հրաժարվեցինք: Սակայն Ուստա Լալիկը խնդրեց, որ մենք հետդարձի ճանապարհին կանգ առնենք իր մոտ: Իհարկե համաձայնեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Արդեն ջրվեժ հասնելուն մի քանի հարյուր մետր էր մնում, երբ հանդիպեցինք «Հայանտառի» ներկայացուցիչներին, որոնց հետ նույնպես մի քանի բառ փոխանակեցինք: Պարզվեց, որ նրանք ծառ տնկելու մտադրություն ունեն եւ ուսումնասիրում էին տարածքը: Ճիշտն ասած այդ մարդիկ կասկածեցին Քրիստոֆի վրա :Ճ Պատճառը Քրիստոֆի ռուսերենի լավ իմացությունն էր: «А не слишком ли хорошо для канадца говоришь по русский?», -մեր զրուցակիցներից մեկը բազմանշանակ հարցրեց Քրիստոֆին :Ճ Իրանք մտածեցին, որ եթե կանադացին շատ լավ ռուսերեն գիտի, ուրեմն էդտեղ մի բան էն չի:  Վերջը…

Ջրվեժի մոտ ամեն ինչ կայֆ էր: Ինչպես միշտ մեր Չիչխանի գեղոցկուհին իր ողջ հմայքի մեջ էր: Ֆռֆռացինք, Քրիստոֆին ցույց տվեցի մեր ճամբարի տեղը, հետո իջանք ջրվեժի տակ, ոտքերներս դրեցինք ջրի մեջ. անտանելի սառն էր: Մի քիչ հմայվեցինք ու հետ եկանք:

Իհարկե, ինչպես խոստացել էինք, հետդարձին կանգ առանք Ուստա Լալիկի մոտ:  Կրակի մեջ խորոված կարտոշկա կերանք: Ալիկը պատմեց իր պլանների մասին: Գոմ էր սարքում, մեկ էլ հանգստանալու տեղ: «Я здесь хочу рай построить!» ,- այդպես կարճ ու կոնկրետ ներկայացրեց իր հզոր նպատակը: Լալիկը մեզ հյուրասիրեց իր խոստացածը ՝«Ախպերն ախպորը չի տա» թթի օղին: Խոսքեր չկան…շատ լավն էր: Նկարվեցինք իրենց հետ ու ճամփա ընկանք: Մնացած ճանապարհն արդեն օղու ազդեցության տակ էր, դրա համար մանրամասները չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ Քրիստոֆն օղու ազդեցության տակ մի քանի անգամ գոռալով «Մարսելյեզ» երգեց: Նենց որ  Ֆրանսիայի պետական հիմնը հնչեց նաեւ Չիչխանի ձորում :Ճ

Մի խոսքով ամեն ինչ լավ էր, ամեն ինչ կայֆ էր, նենց էր, ոնց-որ ես պատկերացնում էի: Չիչխանի գեղեցկուհին իր համար թռչկոտում էր, ու որ ամենակարեւորն այն էր, որ իմ ու իմ ընկերների շնորհիվ: Ես հպարտ ու ուրախ եմ դրա համար:


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044