Իքնասիրահարվածություն…

Բարեւ՛, երկար ժամանակ ա էլի չեմ գրում, շատ գրելու բան կա, բայց մի տեսակ գրելս չի գալիս, ու ընդհանրապես , մի քիչ վատ շրջան ա ինձ մոտ… Հիմա էլ այն, ինչ կկադաք, նույնպես իմ գրածը չի, այլ իմ ամենամոտիկ ընկերնեից մեկի՝ Սերոբի գրածն է… Նյութը շատ ինֆորմատիվ է ու հստակ նակարագիր է տալիս տվյալ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող մասսայի յուրաքանչյուր անհատին: Այս տիպի մարդիկ իրոք վտանգավոր են, իրենց հետ պետք է հնարավորինս առնչություն չունենալ… Ցավոք սրտի ես անձամբ մի որոշ ժամանակ առնչվել եմ նման «հիվանդ» հոգեբանության տեր մարդու հետ ու ասեմ, որ 100 եւ ավել տոկոսով համընկնում ա նյութի նկարագրին… Իրոք չարիք են նման մարդիկ, իրանք իրանց կաշին փրկելու համար պատրաստ են պղծել ցանկացած բան, ընդունակ են ամեն ինչի… ու ամենավատն էն ա, որ իրանց ինչքան ուզում ես ասա, որ իրանք վատն են, վատ բան են անում, մեկ ա, ցիրկի արջն ավելի շատ ա հասկանում, քան իրանց նման մեկը:

Մի խոսքով, հեռու տանից- տեղից, եթե նման մեկին էլ ռաստ կգաք, միանգամից առանց մտածելու ու վարանելու Ս****ր արե՛ք, թող գնան…

                                                 Ինքնասիրահարվածություն   

Զարգացման հոգեկան և մտավոր խանգարում, որը բնորոշվում է սեփական անձի յուրահատկության, իր հատուկ կարգավիճակի, մնացածների հանդեպ ունեցած առավելության մեջ ունեցած համոզվածությամբ, շրջապատողների կողմից անվերապահ դրական վերաբերմունքի մշտական ակնկալիքով, սեփական բացառիկության և նշանակալիության հանդեպ շրջապատի հիացմունքի պահանջով և ամեն գնով ուշադրության կենտրոնում լինելու ցանկությամբ: Այս շեղումն ունեցողներին հատուկ է ուրիշների հանդեպ կարեկցանք ցուցաբերելու անկարողությունը, վարքի ընդունված նորմերից ազատ լինելու չտրամաբանված ու ինքնանպատակ մոլուցքը ու այնպիս մտքերը, իբր շրջապատողները մշտապես հետաքրքրված են իր անձով ու նախանձում են իրեն:

Նման անձանց սուբյեկտիվ փորձը ներծծված է ամոթի զգացման ու ամոթ զգալու հանդեպ ունեցած վախի զուգակցմամբ: Ի տարբերություն մեղքի զգացման, որը կապված է այն զգացողության հետ, որ ինքը վատ է վարվել կամ վարվում, ամոթը նրանց մոտ շաղկապված է միայն այն զգացողության հետ, որ ինքը ուղղակի ընկալվո՛ւմ է որպես վատը, և որ իր՝ վատը լինելը արդյունք է ոչ թե սեփական արարքների, այլ մարդկանց սխալ վերաբերմունքի:

Այս խանգարումն ունեցողները հակված են արժեզրկել գործնականորեն ամեն ինչ, հընթացս իդեալականացնելով  այն ամենը, ինչն ասոցացվում է իրենց անձի հետ: Նրանք մեծ դժվարություններ են ունենում որևէ մեկին սիրել կարողանալու մեջ:

Համաձայն Քյորնբերգի՝ բնավորության նարցիստական գծերը ուժեղ ձևով հատվում են հիստերոիդ գծերի հետ, և, անձի՝ հիստերիկ բնույթի ծանր շեղումների դեպքում, այս և մնացած գծերը հանդես են գալիս մեկ ամբողջության մեջ:

Էգոիստի Ես-ը ձևավորված չէ: Նա դժվարությամբ է ընդունակ անձնային մերձեցման, ընդունակ չէ զիջելու, տեղի տալու, սիրելու, ինչպես նաև՝ խանդելու. իսկ եթե, այնուամենայնիվ, խանդ կա, ապա դա, ըստ էության, խանդ չէ, այլ սեփական անձի՝ սպասվածից պակաս արժևորման զգացում, և արթնանում է միայն այն փաստից հետո, երբ իր կողքի մարդիկ հայտնում են հարաբերություններին վերջ տալու մասին: Էգոիստին զուգընկերը պետք է որպես հայելի՝ իր անձի արտացոլման համար:

Այս շեղվածությամբ անձին ի հայտ բերելու մի քանի վստահելի ախտանիշ կա, որն արդյունավետ կիրառվում է հոգեթերապիայի մեջ.

* ուռճացված ինքնագնահատական

* սեփական գեղեցկության, խելքի ու հաջողությունների հանդեպ հիացմունք

* համոզվածություն սեփական բացառիկության մեջ:

* անընդհատ ու ամենուրեք (թեկուզ շինծու) հիացական խոսքերի ու դրվատական վերաբերմունքի պահանջ

* իր սխալները ներքուստ գիտակցելու, բայց հրապարակավ չընդունելու սկզբունք

* խորհուրդ հարցնելու կամ դրանք ընդունելու բարդութավորված անընդունակություն

* ինչ-որ առանձնահատուկ իրավունքներով օժտված լինելու երևակայություն

* մնացածի կողմից իր անձով հետաքրքրվելու ու նախանձելու կպչուն միտք

* մեծամիտ, սակայն իրականում ինքնահարգանքից զուրկ վարքագծի դրսևորում:

 

Հ.Գ. Դեռահասության շրջանում՝ դեռևս չձևավորված անձի պայմաններում, այս վարքագիծն ինչ-որ չափով օրինաչափ է: Սակայն արդեն սեռական հասունացումն ավարտված անձի դեպքում նման հոգեկերտվածքը հանդիսանում է լուրջ մտահոգության տեղիք:

 

Վերջում էլ սենց մի բան՝
Ինքնասիրահարված կանայք` Անկասկաց նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքներ) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանը և համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի, ոչ այն որ տղամարդը ամուսնացած է, ոչ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մել այլ կնոջ:
Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են և նրանց չի հետաքրքրում դիմացինի էմոցիաները:
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ էգոիստներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:

Իհարկե տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ և էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ և անկեղծ կանացի սիրո և միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար:


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044