“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 2 (ինչպես օգտվել)

Բարեւ,

Իմ նախորդ հոդվածում ես ցույց տվեցի, թե ինչպես տեղադրել «VMware workstation» ծրագիրը Windows օպերացիոն համակարգի մեջ:

Իսկ այժմ ինչպես խոստացել էի ցույց կտամ ծրագրի հիմնական ֆունկցիաները եւ թե ինչպես ստեղծել վիրտուալ մեքենա (համակարգիչ)՝ իր օպերացիոն համակարգով: Օրինակս կբերեմ Doudou Linux -ով վիրտուալ մեքենա ստեղծելու վրա… Doudou-մասին կարդացեք այստեղ, ի դեպ այն շուտով կլինի նաեւ հայերեն:

Համարենք, որ ծրագիրն ու Doudou Linux ի ISO տարբերակը…Ուրեմն սկսեցինք՝

1. Ծրագիրն առաջին անգամ ակտիվացնելու ժամանակ մենք պետք է հաստատենք եւ կանոններն ու լիցենզիոն համաձայնությունը: (տես նկ.1)

նկ.1

2. Ծրագրի ակտիվանալուց հետո կբացվի դրա հիմնական պատոհանը, որտեղ տեղակայված են հիմնական ֆունկցիաները: (տես նկ.2)

նկ.2

Նկ.2՝

  1. Ստեղծել նոր վիրտուալ մեքենա
  2. Բացել արդեն գոյություն ունեցող վիրտուալ մեքենա
  3. Միանալ հեռավոր սերբերին
  4. Գոյություն ունեցող ֆիզիկական մեքենայից ստեղծել վիրտուալ մեքենա
  5. Վիրտուալ ցանցի խմբագրիչ
  6. Մեքենայի հատկությունները
  7. Ծրագրային թարմացումներ
  8. Օգնություն

3. Հիմա մեզ պետք է այդ մենյուից օգտագործել առաջին ֆունկցիան՝ Ստեղծել նոր վիրտուալ մեքենա (տես նկ.2 -ի համար 1 կոճակը)

4. Հաջորդ պատուհանում ընտրում ենք կոնֆիգուրացիայի տեսակը… ցանկալի է ընտրել առաջին՝ տիպիկ կոնֆիգուրացիան, ապա սեղմել “Next” (տես նկ.3)

նկ.3

5. Այս քայլում ընտրում ենք, մեր ինսթալացիայի աղբյուրը՝ տվյալ դեպքում ISO ֆայլ, տալիս ենք զզնում (Browse) (տես նկ.4) եւ բացվաց զննիչի միջոցով ընտրում նախապես ներբեռնած Doudou Linux -ի ISO ֆայլը (տես նկ.5)

նկ.4

նկ.5

6. Այս քայլում մենք կարող ենք փոխել վիրտուալ մեքենայի անունը եւ տեղը… տվյալ դեպքում ես տեղը թողել եմ իր լռելյան (default) տեղում: Դուք կարող եք փոխել ըստ ձեր ցանկության… ապա սեղմել “Next” (տես նկ.6)

նկ.6

7. Հիմա վիրտուալ մեքենային հատկացնում ենք որոշ տարածք, ցանկալի է գոնե 15 ԳԲ (1),թողնում ենք, որ ծրագիրն այն բաժանի մի քանի մասերի՝ հետագայում մեքենան հեշտ տեղափոխելու համար  (2) եւ սեղմում ենք “Next” (3) (տես նկ.7)

նկ.7

8. Վերջին պատուհանում տալիս է հիմնական պարամետրերի մասին տեղեկություն եւ թույլատրում ձեւափոխել ժեշտեղենի (hardware) պարամետրերը (1): Օր՝  փոխել մեքենային հատկացվող օպերատիվ հիշողության չափը, ձայն, վիդեո, օպտիկական եւ այլ սարքերի պարամետրեր:  Այդ ամենը վերջացնելուց հետո սեղմել “Next” (տես նկ.8)

նկ.8

9. Ահա եւ վերջ,- ասաց մի ծեր ու իմաստուն ձի՝ տեսնելով առաջին ավտոմեքենան :Ճ : Մեր Doudou -ն արդեն պատրաստ է: (տես նկ.9)

նկ.9

Վերջում էլ մի – երկու սքրինշոթ Doudou Linux -ից… հարցերի դեպքում գրեք…

Ուսուցանող ծրագրեր եւ խաղեր

Doudou Linux

Kgeography աշխարհագրություն փոքրիկների համար

Shut Down


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044