Ով ես Դու ինձ համար

Հարց, որն ինձ արդեն շատ է անհանգստացնում։
Ո՞վ ես Դու ինձ համար։ Իսկապես չեմ հասկանում։

Քո մեջ, կարծես, գտել եմ այն ամենը, ինչ ինձwho are you for me? հոգեհարազատ է, բայց դա միայն թվում է, թե գտել եմ։ Թվում է այնպես, որ չի էլ նկատվում, որ թվում է։ 
Քեզ համար իմ «խաղում» դեր չէի նախատեսել, բայց դարձել ես խաղիս գլխավոր հերոսը․․․
Հակասությունները կուտակվում են մեջս։ Չեմ կարողանում կողմնորոշվել:
Միգուցե քո հանդեպ առաջացած հետաքրքրվածությունն է պատճառը, բայց ո՛չ, Դու ավելիին ես արժանի։ Եթե ասեմ, որ սիրում եմ քեզ, մեկ է, այդտեղ էլ սխալված կլինեմ։ Եթե սեր լիներ՝ այսքան չէի մոլորվի․․․
Ստիպում ես մոռանալ անցյալս, բայց միևնույն ժամանակ հիշեցնում ես այն։ Քո հետ կապված հուշեր չունեմ, բայց ամեն մի հուշ կապում եմ քեզ հետ, բոլորի նման ես, բայց բոլորի մեջ միայն քեզ եմ նկատում․․․

Ով ես Դու ինձ համար․․․
Հարց, որին պատասխան չեմ գտնում։ 
Երկար մտածում եմ քո մասին, անգամ՝ երազ եմ տեսնում։ Հանդիպում եմ քեզ հետ, զրուցում եմ հետդ, հարցեր եմ տալիս քեզ, ժամերով նայում եմ դեմքիդ․․. 
Սթափվելուց հետո միայն հասկանում եմ, որ ես միայնակ եմ՝ իմ սենյակում փակված․․․
Չգիտեմ էլ ինչպես գրեմ, որ հասկանաս ինձ, բայց, մեկ է, չես կարող հասկանալ այն մարդուն, ով անկարող է պատասխանել անգամ մի շատ պարզ ու հասարակ հարցի. «Ո՞վ ես Դու ինձ համար»…



Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044