“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 1 (տեղադրում)

Բարեւ՛,

Մենք բոլորդս գիտենք, որ յուրաքանչյուր համակարգիչ աշխատու է օպերացիոն համակարգերի շնորհիվ, օր՝ Windows, Linux, MacOS, FreeBSD, եւ այլն: Բայց հիմնականում մենք գործ ենք ունենում Windows-ի հետ: Սակայն լինում են դեպքեր, երբ մեզ պետք է լինում միաժամանակ համակարգչում ունենալ միանգամից 2, կամ ավելի օպերացիոն համակարգեր: Օր՝ Windows /Linux, Windows7 / Windows XP, Linux Ubuntu / Linux Arax եւ այլն:

Դա կարելի է անել 2 ճանապարհով՝

1) 2, կամ ավելի օպերացիոն համակարգերը կարելի է տեղադրել տարբեր կոշտ սկավառակներում, կամ մի կոշտ սկավառակի տարբեր հատորներում (partition): Այս դեպքում նրանցից 2-ն էլ կլինեն անկախ ու հիմնական համակարգեր:

2) Վիրտուալ համակարգիչների միջոցով:

Այսօր կկիսվեմ ձեզ հետ 2-րդ տարբերակի՝ համակարգչի վիրտուալացման , մասնավորապես «VMware Workstation»  ծրագրի մասին եւ ցույց կտամ, թե ինչպես կարելի է այն տեղադրել Windows ՕՀ-ի մեջ:

«VMware workstation»-ը դա մի ծրագիր է, որի միջոցով կարելի է մի համակարգի մեջ ունենալ միանգամից մի քանի վիրտուալ համակարգիչ՝ տարբեր օպերացիոն համակարգերով: Ավելին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում :

Այն վճարովի ծրագիր է, սակայն մենք հեշտությամբ կարող ենք համացանցից ձեռք բերել դրա ջարդած տարբերակները: Դրանցից մեկը, որն ինքս քաշել եւ հիմա օգտագործում եմ կարող եք քաշել այս տոռռենտ-ի օգնությամբ: Խորհուրդ եմ տալիս հենց այս տարբերակը, քանի որ հենց այդ տարբերակի տեղադրումն էլ հիմա ցույց կտամ: Որոշ  հակավիրուսային ծրարգեր կարող են ջնջել կամ վնասել բանալիների գեներատորը (keygen) , դրա համար խորհոււրդ եմ տալիս քաշելու եւ տեղադրելու ընթացքում հակավիրուսային ծրագիրն անջատած պահել:

Ի՞նչ է պահանջվում «VMware» տեղադրելու համար՝

  • ՕՀ – Windows, Linux
  • Պրոցեսոր – 1.3 ԳՀց եւ ավելի արագագործությամբ
  • Օպ. հիշ. (RAM) 1 ԳԲ, կամ ավելին (խորհուրդ է տրվում 2 ԳԲ, կամ ավելին)
  • Ազատ տեղ կոշտ սկավառակում – 1.5 ԳԲ, կամ ավելին

Պատկերացնենք, որ ունենք այն ամենն ինչ պահանջվում է, արդեն քաշել ենք համացանցից VMware ծրագիրն ու չենք համբերում, թե այն երբ պետք է պատրաստ լինի օգտագործման համար:

Սկսեցինք՝

1. Մուտք ենք գործում ներբեռնված ծրագրով պնակը (folder) եւ ընտրում ենք VMware Workstation 8.0.2 Build 591240.exe ֆայլն ու բացում այն… (տես նկ.1): Windows 7- ի դեպքում բացել ադմինիստրատորի կողմից (տես նկ.2)

նկ.1

նկ.2

2. Ծրագրի տեղադրման օգնականի ողջույնի պատուհանի հայտնվելուց հետո սեղմեք “Next”  (տես նկ.3)

նկ.3

3.Այնուհետեւ օգնականը ձեզ կհարցնի ընտրել տեղադրման 2 տարբերակներից մեկը՝ ցանկալի է ընտրել առաջինը… (տես նկ.4)

նկ.4

4.Հաջորդ քայլը ծրագրի տեղակայման վայրի ընտրությունն է, ցանկալի է թողնել նույնը…եւ սեղմել “Next” (տես նկ.5)

նկ.5

5.Օգնականը կհարցնի թե արդյոք դուք ցանկանում եք ստանալ ծրագրի թարմացումները, եթե ցանկանում եք, թողեք նշված (1), ապա սեղմեք  “Next” (2) (տես նկ.6) Ցանկալի է հրաժարվել թարմացումներից, քանի որ  ծրագիրը ջարդած է…

նկ.6

6. Օգնականը խնդրում է, որ դուք օգնեք ծրագրի բարելավմանը՝ ուղարկելով համակարգի եւ ծրագրի աշխատանքի մասին ստատիստիկ տվյալներ: Իհարկե օգնել կարելի է, բայց կրկին ցանկալի չէ, քանի որ ծրագիրը ջարդած է… հանեք ծիտիկը (1) եւ սեղմեք “Next” (2) (տես նկ.7)

նկ.7

7. Հաջորդ պատուհանում թողեք 2 ծիտիկներն էլ իրենց տեղում եւ սեղմեք “Next” (տես նկ.8)

նկ.8

8. Այնուհետեւ սեղմեք “Continue”՝ հաստաելու ձեր ընտրած կարգովորումները (տես նկ.9)

նկ.9

9. Այնուհետեւ տեղի կունենա ծրագրի բուն տեղակայումը, այն կարող է տեւալ մի քանի րոպե եւ կախված է տվյալ համակարգչի արագագործությամբ (տես նկ.10)

նկ.10

10. Այդ ամենը վերջացնելուց հետո ձեզ պետք է մուտքագրել լիցենզիոն բանալին… (տես նկ.11)…

նկ.11

11.  Ծրագրի հետ մենք ներբեռնել ենք նաեւ բանալիների գեներատորը, որը կարելի է գտնել նույն պանակի մեջ… (տես նկ.12)

նկ.12

12. Գործի ենք դնում բանալիների գեներատորը եւ պատճենում ենք այնտեղ եղած բանալին (տես նկ.13) եւ տեղադրում այն պահանջվող տեղում եւ սեղմեք “Enter” (2) (տեն նկ.14): Եթե գեներատորի տված բանալին անվավեր լինի, ապա սեղմեք նկ.13-ում նշված “Generate” (2) կոճակը, եւ գեներացրեք այլ բանալի ու նորից տեղադրեք: Կրկնեք այնքան, մինչեւ որ հանդիպի վավեր բանալի:

նկ.13

նկ.14

13. Վերջին պատուհանը կծանուցի, որ տեղադրումն ավարտված է: Այդ ժամանակ սեղմեք “Finish” եւ վերջ (տես նկ.15)

նկ.15

 

Շնորհավորանքներս. «VMware workstation» ծրագիրն արդեն տեղակայված է համակարգչի մեջ: Մեզ մնում է միայն կրկնագործարկել  (restart) համակարգիչը, որպեսզի համակարգը ընդունի բոլոր փոփոխությունները: Համակարգչի միանալուց «VMware» -ը վերջնականորեն պատրաստ է օգտագործման:

Հաջորդ մասում ցույց կտամ, թե ինչպիսի հնարավորություններ ունի ծրագիրը եւ ինչպես օգտվել դրանից:


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044